Բարբարա Բրիլսկա

Բարբարա Բրիլսկա (լեհ.՝ Barbara Brylska, հունիսի 5, 1941(1941-06-05)[1], Սկոտնիկի, Gmina Ozorków, Zgierz County, Q1803296?, Litzmannstadt District, Reichsgau Wartheland, Նացիստական Գերմանիա), թատրոնի և կինոյի լեհ դերասանուհի։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1977 թ.)։ Արժանացել է նաև մի շարք այլ մրցանակների ու պարգևների։

Բարբարա Բրիլսկա
լեհ.՝ Barbara Brylska
Ծնվել էհունիսի 5, 1941(1941-06-05)[1] (83 տարեկան)
ԾննդավայրՍկոտնիկի, Gmina Ozorków, Zgierz County, Q1803296?, Litzmannstadt District, Reichsgau Wartheland, Նացիստական Գերմանիա
ԿրթությունԼոդզի կինոդպրոց
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Երեխա(ներ)Barbara Kosmal?
Պարգևներ և մրցանակներ
Ծառայության ոսկե խաչ Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ
և ԽՍՀՄ պետական մրցանակ

Կենսագրություն

Բարբարա Բրիլսկան ծնվել է Լոձ քաղաքի մոտակայքում գտնվող Սկոտնիկի գյուղում։ Առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել 15 տարեկանում ` «Երջանկության կրկնակոշիկները» (1958 թ.) ֆիլմում։ Սովորել է Լոձի բարձրագույն թատերական դպրոցում և մասնակցել թատերական խմբակի ներկայացումներին։ 1967 թվականին ավարտել է Վարշավայի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բարձրագույն դպրոցը։ Մի քանի ֆիլմերից հետո, 1966 թվականին նկարահանվել է Բոլեսլավ Պրուսի վեպի մոտիվներով նկարահանված, Եժի Կավալերովիչի «Փարավոն» կինոնկարում ` կատարելով քրմուհի Կամայի դերը։ Բարբարա Բրիլսկային մեծ ճանաչում է բերել Եվայի դերը` 1972 թվականին նկարահանված «Սիրո անատոմիան» կինոնկարում։

Բարբարա Բրիլսկան նկարահանվել է նաև խորհրդային, չեխոսլովակյան, գերմանական և բուլղարական կինոնկարներում։ ԽՍՀՄ-ում նա հայտնի է դարձել 1975 թվականին նկարահանված, Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանք, կամ Բաղնիքդ անուշ» կինոնկարով։ Այդ ֆիլմում կատարած դերի համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։

Բարբարա Բրիլսկան նկարահանվել է նաև «Բումերանգ» (1966 թ.), «Կյանքից առավել թանկ» (1966-1968 թթ.), «Բազեի հետքը» (1968 թ.), «Սպիտակ գայլեր» (1969 թ.), «Պան Վոլոդիյովսկի» (1969 թ.), «Ազատագրում» (1972 թ.), «Մահվան արխիվը» (1979 թ.), «Դաուն Հաուս» (2001 թ.), «Կազուս Բելլի» (2002 թ.), «Ճակատագրի հեգնանք. Շարունակություն» (2007 թ.) և այլ ֆիլմերում։

Անձնական կյանքը

Բարբարա Բրիլսկան ամուսնացած է եղել երեք անգամ ` դերասան Եժի Զելնիկի, գիտնական Յան Բորովեցի և բժիշկ Լյուդվիգ Կոսմալի հետ։ Ունեցել է երկու երեխա` մեկ որդի և մեկ դուստր։ Դուստրը՝ դերասանուհի և մոդել Բարբարա Կոսմալը, 1993 թվականին զոհվել է ավտովթարից։

Մասնակի ֆիլմագրությունը

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1958Երջանկության կրկնակոշիկներըKalosze szczescia-
1964Կեսօրից հետո` շատ ուշPózne popoludnie-
1965Իսկ հետո լռություն կլինիPotem nastapi ciszaԵվա
1965ՓարավոնFaraonԿամա
1966ԲումերանգBumerang-
1967-1970Կյանքից առավել թանկStawka wieksza niz zycieԻնգա
1968Բազեի հետքըSpur des FalkenՔեթրին Էմերսոն
1968Սպանություն երկուշաբթի օրըMord am MontagՀաննա Սթերն
1969Պան ՎոլոդիյովսկիPan WolodyjowskiՔրիստինա Դրոհոյովսկա
1969Սպիտակ գայլերWeisse WölfeՔեթրին Էմերսոն
1969Հանցագործը, ով գողացել էր հանցագործությունըZbrodniarz, który ukradl zbrodnieԷվա Սալմ
1969Ազատագրում. ՃեղքումОсвобождение: ПрорывՀելենա
1969Պան Միխալի արկածներըPrzygody Pana Michala-
1970Լեհական ալբոմAlbum polskiԱննա, Մարիա
1970Ադամին հետապնդելիսPogon za AdamemՎանդա
1971Պիգմալիոն XIIPygmalion XIIԷրիկա Բոնգերտ
1971Ազատագրում. Ճակատամարտ Բեռլինի համարОсвобождение: Битва за БерлинՀելենա
1972Սիրո անատոմիանAnatomia milosciԵվա
1973Ամուսնալուծության դատավարությունScheidungsprozeßՀանկա
1973Քաղաքներ և տարիներГорода и годыՄարի Ուրբախ
1974Ժամ առ ժամGodzina za godzinaԲասիա
1975Ճակատագրի հեգնանք, կամ Բաղնիքդ անուշИрония судьбы, или С легким паром!Նադյա Շևելյովա
1976-1987Զեկուցիր, 0707 zglos sieԵվա
1978Թերեզա Հեններտի սիրավեպըRomans Teresy HennertԹերեզա Հեններտ
1978Խաղաղ ամերիկացին ՊրահայումTichý American v PrazeՄիլենա
1978Հարյուր ձիեր` հարյուր ափերինSto koni do stu brzegówՔրիստինա
1978Մեռնել ծայրահեղ դեպքումUmiraj w krajen słuczajԼինդա
1979ԿատաղածըWsciekly-
1980Մահվան արխիվըArchiv des TodesՀանկա
1980Նիկոդեմա Դիզմիի կարիերանKariera Nikodema DyzmyԷվիտա
1982«Պոլան» հոթելը և նրա կենվորներըHotel Polan und seine Gäste-
1985Խնդրեմ` հերձադանակըSkalpel, prosímբուժաշխատող
1986Ատելության ստվերումW cieniu nienawisci-
1987Շուրթերի և գավաթի եզրի միջևMiedzy ustami a brzegiem pucharu-
1987Հատուկ առաջադրանքMisja specjalna-
1987Ստի գետըRzeka klamstwaդերասանուհի
1987Բալլադ Յանուշիկի մասինBallada o Januszku-
1988Լիալուսնի ժամըЧас полнолунияօրինապահ
1989Վերա. Իմացության տառապալից ուղինVera - Der schwere Weg der ErkenntnisՄարթա
1991Ամեն ինչի համար պետք է վճարելЗа все надо платить-
1993Միայն վախTylko strach-
1994Սենյակ կվարձակալեմWynajme pokójՕլեքսի մայրը
1995Լեհական մահPolska smiercհոգեբան
1996ՎիրուսWirus-
1999Էքստրադիցիա 3Ekstradycja 3-
1999Բարու և չարի մեջNa dobre i na zleԲարբարա Բուրսկա
2001Լռության սիմֆոնիաSymphony of SilenceԵվա
2001Դաուն ՀաուսДаун ХаусԵպանչինա
2002Կազուս ԲելլիКазус БеллиԷվա
2005-2009ԴայակըNianiaԱգաթա
2006Տարօրինակ Ծննդյան տոներДивне РіздвоՕլգա Սամոյլովա
2007Լուսավոր երկնագույն պատուհաններJasne blekitne oknaՆինա
2007Ճակատագրի հեգնանք. ՇարունակությունИрония судьбы. ПродолжениеՆադեժդա Շևելյովա
2009Սերը պոդիումի վրաMilosc na wybieguՄարթա
2009ԾովակալըАдмиралъՌոզա Կառլովնա
2014Չորս արքայադուստրերի գաղտնիքըТайна четырех принцессփերի

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Բրիլսկա» հոդվածին։