Բառնաբաս Վարգա

ֆուտբոլիստ

Բառնաբաս Վարգա (հունգ.՝ Varga Barnabás, հունվարի 25, 1994(1994-01-25)[1] կամ հոկտեմբերի 25, 1994(1994-10-25), Սոմբատհեյ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, «Ֆերենցվարոշ» ակումբի և Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։

Բառնաբաս Վարգա
Քաղաքացիությունը Հունգարիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 25, 1994(1994-01-25)[1] (30 տարեկան) կամ հոկտեմբերի 25, 1994(1994-10-25) (29 տարեկան)
ԾննդավայրՍոմբատհեյ, Հունգարիա
Հասակ1,81 մետր
Դիրքհարձակվող

Ակումբային կարիերա

Բառնաբաս Վարգան եղել է հունգարական «Հալադաս» ակումբի սան։ Պրոֆեսիոնալ մակարդակով հարձակվողն իր կարիերան սկսել է Ավստրիայում, որտեղ 2016/17 մրցաշրջանից հանդես է եկել Ավստրիայի ֆուտբոլի առաջնությունում հանդես եկող «Մաթերսբուրգ» ակումբում[2]։ Նա հիմնականում ընդգրկվել է էր թիմի պահեստայինների կազմում։

2020 թվականին հարձակվողը վերադարձել է Հունգարիա, որտեղ միացել է Երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Գիրմոտ» ակումբին[3]։ Վարգան ակումբում ցուցաբերել է արդյունավետ խաղ և 2022 թվականին նրան հրավեր ստացել Հունգարիայի ֆուտբոլի առաջնությունում հանդես եկող «Պակշ» ակումբից։

2023 թվականի ամռանը Վարգան տեղափոխվել է Հունգարիայի ուժեղագույն ակումբ՝ «Ֆերենցվարոշ»[4]։ Ազգային առաջնության առաջին հանդիպումներում հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ է դարձել․ նա երեքական գոլ է խփել իր նախկին ակումբների՝ «Պակշի» և «Զալայգերշեգի» դարպասներին[5]։ Նա երեք գոլ է խփել նաև ՈՒԵՖԱ Կոնֆերանս լիգայի որակավորման փուլում՝ Մալթայի «Համրուն Սպարտանս» ակումբի դեմ խաղում։

Կարիերան հավաքականում

2023 թվականի մարտին Բառնաբաս Վարգան հրավեր է ստացել հավաքականիցй[6]։ Նա իր նորամուտը նշել է Եվրո 2024-ի ընտրական փուլում՝ Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։

Վարգան միջազգային մակարդակով իր առաջին գոլը խփել է 2023 թվականի հունիսին, Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[7]։

2024 թվականի հունիսի 8-ին Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Բառնաբաս Վարգան 3 գոլի հեղինակ է դարձել[8][9][10][11]։

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024|2024 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին խաղում Բառնաբաս Վարգան գրավել է Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասը[12][13][14]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բառնաբաս Վարգա» հոդվածին։