Բանդար Մահշահր

Բանդար Մահշահր (պարս.՝ بندرماهشهر), քաղաք-նավահանգիստ Իրանի հարավ-արևմուտքում` Խուզեսթան օսթանում, Մահշահր շահրեստանի (գավառի) կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 162 797 մարդ (2016)[1]։

Քաղաք
Բանդար Մահշահր
պարս.՝ بندرماهشهر
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԽուզեսթան
Շահրեստան Մահշահր
ԲԾՄ8 մետր
Բնակչություն162 797 մարդ (2016)[1]
Ժամային գոտիIRDT?
Հեռախոսային կոդ0652
Բանդար Մահշահր (Իրան)##
Բանդար Մահշահր (Իրան)

Աշխարհագրություն

Գտնվում է Խուզեսթան օսթանի հարավային մասում` Պարսից ծոցի ափին, օսթանի վարչական կենտրոն Ահվազից մոտ 95 կմ հարավ։ Հանդիսանում է կարևոր նավահանգիստ` օգտագործվելով հիմնականում նավթի և նավթի վերամշակման արդյունքում ստացվող նյութերի արտահանման համար։

Բնակչություն

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 162 797 մարդ, որոնք կազմում էին 45 208 տնտեսություն[2]։ Բանդար Մահշահրը Խուզեսթան օսթանի բնակչությամբ չորրորդ ամենախոշոր քաղաքն է Ահվազից, Դեզֆուլից և Աբադանից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի196619911996200620112016
Բնակիչ16 594[4]74 248[5]88 394[5]109 927[6]153 778[7]162 797[2]

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանդար Մահշահր» հոդվածին։