Բաղդասար Թովիկ

Բաղդասար Թովիկ (իրական անունը՝ Բաղդասար Թովմասի Թովմասյան, ապրիլի 2, 1901(1901-04-02)[1], Հնդստան, Գյուրփընար, Վանի մարզ, Թուրքիա - ապրիլի 21, 1994(1994-04-21)[1], Երևան, Հայաստան), հայ գրող[2]։

Բաղդասար Թովիկ
Ծնվել էապրիլի 2, 1901(1901-04-02)[1]
ԾննդավայրՀնդստան, Գյուրփընար, Վանի մարզ, Թուրքիա
Մահացել էապրիլի 21, 1994(1994-04-21)[1] (93 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրող

Կենսագրություն

Ծնվել է 1901 թվականի ապրիլի 2-ին Վանի նահանգի Հայոց ձոր գավառի Հնդստան գյուղում։ Մահացել է 1994 թվականի ապրիլի 21-ին, Երևանում։

Կրթություն

Սովորել է Վարագավանքի դպրոցում։ 1932 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։

Ստեղծագործություններ

1979 թվականին լույս է տեսել Վանի հերոսամարտին նվիրված նրա «Արշալույսից առաջ» վեպը, իսկ 1986 թվականին՝ «Սրբազան վրեժ» վեպը, որտեղ պատկերված է արևմտահայերի մինչեղեռնյան կյանքը[3]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ