Բահրեյնի ազգային թանգարան
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Բահրեյնի ազգային թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մանամա |
Վայր | Մանամա |
Ղեկավարության նստավայր | Մանամա, Բահրեյն |
Հիմնադրվել է | 1988 |
Մակերես | 30 000 քառակուսի մետր |
Կայք | bahraintourism.com/default.asp?action=article&id=151 |
Բահրեյնի ազգային թանգարան (արաբ․՝ متحف البحرين الوطني), Բահրեյնի հանրային ամենամեծ ու ամենահին թանգարանը։ Գտնվում է այդ երկրի մայրաքաղաք Մանամայում՝ ազգային թատրոնի շենքի մոտ։ Բացվել է 1988 թվականի դեկտեմբերի 15-ին[1], զբաղեցնում է 27 800 քառակուսի մետր ընդհանուր տարածք, բաղկացած է երկու մասնաշենքից, որոնք կառուցվել են դանիական KHR Arkitekter ճարտարապետական ֆիրմայի պատրաստած նախագծերի հիման վրա։ Թանգարանի շինարարությունն արժեցել է մոտավորապես 30 միլիոն ամերիկյան դոլար։ Համարվում է Պարսից ծոցի տարածաշրջանի արաբական երկրների առաջին մոդեռն թանգարանը[2], Բահրեյնում զբոսաշրջային առավելագույն գրավչություն ունեցող տեսարժան վայրը[2][3]։ Ցուցանմուշները մեծաքանակ են ու բազմաբնույթ և ներկայացված են ըստ թեմատիկայի ու ժամանակաշրջանի։ Երեք ընդարձակ ցուցասրահ հատկացվել է հնագիտական գտածոների ցուցադրմանը, որոնք երկրի մոտավորապես հինգհազարամյա պատմության վկայություններն են։ Դահլիճներից երկուսում ներկայացված են Բահրեյնի արդյունաբերացմանը նախորդած շրջանի պատմությունը, մշակույթը, կենցաղը։
Առավել ուշագրավ ցուցանմուշներից են Դյուրանի քարը՝ 70-80 սմ երկարությամբ, բաբելոնյան ժամանակներին վերագրվող սև բազալտե քանդակը, հնագիտական պեղումների արդյունքում անապատում հայտնաբերված և թանգարան տեղափոխված հնագույն դամբանը, «Գիլգամեշ» էպոսի թեմաներով արված պաննոն (այդ էպոսում Բահրեյնը հիշատակված է որպես դրախտավայր), «Ղուրանի» շքեղ պատկերազարդված, հին ձեռագրերը, միջնադարի արաբ պատմիչների, գիտնականների բնօրինակ աշխատություններ կամ հին ընդօրինակումներ, պատմական փաստաթղթեր, նամակներ[1] ...
1993 թվականին թանգարանում բացվել է մի նոր ցուցասրահ, որտեղ արտացոլված է Բահրեյնի բնությունը՝ բնորոշ կենդանական ու բուսական աշխահով։ Գործում են նաև ուսումնական դահլիճը, գրախանութ, աշխատանոցներ, պահուստարաններ, սրճարան[1]...
|
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բահրեյնի ազգային թանգարան» հոդվածին։ |