Բալասանյան դաշինք

Բալասանյան դաշինք սոցիալական կուսակցություն, որը հայտնի է նաև որպես Բալասանյան դաշինք, հայկական քաղաքական կուսակցություն[1]։

Բալասանյան դաշինք
Բալասանյան դաշինք սոցիալական կուսակցություն
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
ԱռաջնորդՍամվել Բալասանյան
Հիմնադրված2016
ՇտաբԳյումրի, Հայաստան

Պատմություն

Բալասանյան դաշինք սոցիալական կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին և ղեկավարվում է Միսակ Բալասանյանի և նրա հոր՝ ԲՀԿ նախկին անդամ Սամվել Բալասանյանի կողմից[2]։

2016 թվականի սեպտեմբերին կուսակցությունը մասնակցել է Գյումրու ավագանու ընտրություններին՝ հավաքելով ընտրողների ձայների 34.75%-ը[3]։

2021 թվականի հոկտեմբերի 17-ին կուսակցությունը մասնակցել է Գյումրիի քաղաքի ավագանու ընտրություններին[4][5]։ Կուսակցությունը Գյումրու քաղաքային խորհրդում ստացել է 14 մանդատ։  Կուսակցության քաղաքապետի թեկնածուն եղել է Վարդգես Սամսոնյանը, որը Գյումրու քաղաքապետ է դարձել 2021 թվականի նոյեմբերի 4-ին[6]։ Ընտրություններից առաջ կուսակցությունը որոշել է մասնակից մյուս ուժերից ոչ մեկի հետ որևէ քաղաքական դաշինք չստեղծել[7]։ Սակայն ընտրություններից հետո և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և Ազգային քրիստոնեական կուսակցությունը աջակցություն են առաջարկել քաղաքային խորհրդում մեծամասնություն կազմելու համար[8]։

Կուսակցությունը երբեք չի մասնակցել համապետական ընտրություններին։

Գաղափարախոսություն

Կուսակցությունն աջակցում է Գյումրիի կայուն զարգացմանը և քաղաքի ենթակառուցվածքների ու ճանապարհների բարելավմանը[9]։

Ծանոթագրություններ