Բաթերսթ

Բաթերսթ (անգլ.՝ Bathurst), քաղաք Նոր Հարավային Ուելս նահանգում, որը գտնվում է Մեծ Ջրբաժան լեռնաշղթայի արևմուտքում՝ Մաքվարի գետի հարավային ափին՝ Կապույտ լեռներից արևմուտք։ Ավստրալիայի ամենահին բնակավայրն է[2]։ 2019 թվականի հունվարի դրությամբ բնակիչների թիվը 37,191 է[3]։

Քաղաք
Բաթերսթ
անգլ.՝ Bathurst
Զինանշան

ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Հիմնադրված է1815 թ.
ԲԾՄ650 մետր
Բնակչություն36 230 մարդ (օգոստոսի 10, 2021)[1]
Ժամային գոտիUTC+10
Փոստային դասիչ2795
Պաշտոնական կայքbathurst.nsw.au
Բաթերսթ (Ավստրալիա)##
Բաթերսթ (Ավստրալիա)

Պատմություն

Քաղաքը հիմնվել է 1815 թվականին և մի քանի այլ գաղութային քաղաքների հետ միասին անվանվել է այն ժամանակվա գաղութների գործերով քարտուղար Հենրի Բաթերսթի անունով։ Քաղաքի (town) կարգավիճակ է ձեռք բերել 1833 թվականին։ Քաղաքի զարգացումը խթանել է մայրցամաքի առաջին «ոսկու տենդը» 1851 թվականին[4]։ Տարածքում կան բազմաթիվ հիշեցումներ ոսկի փնտրողների մասին, որոնք 19-րդ դարի կեսերին եկել էին Բաթերսթ։

Մեր օրեր

Բաթերսթի դատարանը

Ժամանակակից Բաթերսթը զարգացած գյուղատնտեսական տարածաշրջանի տնտեսական կենտրոնն է։ Քաղաքի միջով անցնում է Սիդնեյի երկաթուղային մայրուղին։ Կան կաթոլիկ և անգլիկան տաճարներ, զանգակատուն, դատական ներկայության շենք (1880), հնէաբանական թանգարանի վերածված դպրոց (1874), 19-րդ դարի կեսերի մի շարք առանձնատներ։

Աշխարհագրություն

Բաթերսթը գտնվում է Մեծ Ջրբաժան լեռնաշղթայի արևմտյան եզրին՝ Մաքվարի գետի հարթավայրում (հայտնի է նաև որպես Բաթերսթյան հարթավայրեր[5]):

Մաքվարի գետը, որը Ավստրալիայի ամենամեծ գետային համակարգի՝ Մյուրեյ-Դարլինգ ավազանի մի մասն է, հոսում է քաղաքի կենտրոնով։  Բաթերսթում մի քանի ամբարտակներ են կառուցվել՝ տարածաշրջանը պատահական ջրհեղեղներից պաշտպանելու համար[6]։

Կլիմա

Բաթերսթն ունի օվկիանոսային կլիմա (Cfb)՝ ըստ Կյոպպենի կլիմայի դասակարգման։ Բաթերսթը գտնվում է Ավստրալիայի զով չափավոր կլիմայական գոտում[7][8]։ Բաթերսթում տարվա 106,9 օրը պարզ, արևային է։

Ձմռանը Բաթերսթի շրջակայքում գտնվող բարձրադիր վայրերում ամեն տարի լինում են փոքր և չափավոր ձյան տեղումներ, մինչդեռ բուն քաղաքում համեմատաբար հազվադեպ է ձյուն գալիս։ 1900 թվականի հուլիսի 5-ին 68 սանտիմետր բարձրությամբ անսովոր ձյուն է տեղացել Բաթերսթի գլխավոր փողոցում[9]։

Ժողովրդագրություն

Սուրբ Բառնաբասի Անգլիկան եկեղեցի

2021 թվականի տվյալներով Բաթերսթ քաղաքում բնակվում էր 37 396 մարդ։

  • Աբորիգենները և Տոռեսի նեղուցի կղզիների բնակիչները կազմում էին բնակչության 7,7%-ը։
  • Տղամարդիկ կազմում են Բաթերսթի բնակչության 49,7%-ը[10]։
  • Մարդկանց 84.6%-ը ծնվել է Ավստրալիայում։ Հաջորդ ամենատարածված ծննդավայր երկրներն էին Անգլիան՝ 1,8%, Նոր Զելանդիան՝ 1,0%, Հնդկաստանը՝ 0,9%, Ֆիլիպինները՝ 0,7% և Նեպալը՝ 0,5%:
  • Մարդկանց 87.4%-ը տանը խոսում էր միայն անգլերեն։
  • Բնակչության 9.2%-ը ամուսնալուծված է[11]։
  • Կրոնի վերաբերյալ հարցի ամենատարածված պատասխաններն էին «Չեմ դավանում»՝ 32,6%, «Կաթոլիկ»՝ 28,7% և «Անգլիկան»՝ 15,2%[11]։

Սպորտ

1938 թվականից Բաթերսթում է գտնվում «Պանորամա» ավտոմայրուղին, որտեղ անցկացվում են Ավստրալիայի ամենահայտնի «Բաթերսթ-1000» ավտոմրցարշավները։ Բաթերսթում մոտոսպորտի պատմությունը սկսվում է 1911 թվականից։ Մայրուղուն կից գործում է ավտոմրցարշավների ազգային թանգարան։

2023 թվականի փետրվարի 18-ին քաղաքում տեղի է ունեցել Աթլետիկ կրոսի աշխարհի առաջնությունը[12]։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Bathurst Progress Committee, ed. (1893), Bathurst guide: embracing particulars descriptive of the rise and progress of the city and its public institutions including illustrations of the principal buildings, parks and scenery of the district, John Sands
  • Salisbury, T; Gresser, P J (1971), Windradyne of the Wiradjuri; martial law at Bathurst in 1824, Wentworth Books, ISBN 0-85587-017-6
  • Greaves, Bernard, ed. (1976), The story of Bathurst (3rd ed.), Angus & Robertson, ISBN 0-207-13363-8
  • Barker, Theo (1992), A history of Bathurst: The early settlement to 1862, Crawford House Press, ISBN 1-86333-056-9
  • Raxworthy, Dorothy Sampson (1993), The making of a settlement: Bathurst Kelso NSW, 1813–1833, D.S. Raxworthy, ISBN 0-646-13920-7
  • Barker, Theo (1998), A history of Bathurst: From settlement to city 1862–1914, Crawford House Press in association with Bathurst City Council, ISBN 1-86333-058-5
  • Scaysbrook, Jim (2003), Bikes & Bathurst: a history of racing at Bathurst since 1931, Independent Observations, ISBN 0-9581758-0-2

Արտաքին հումներ