Բազմաղբյուր

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բազմաղբյուր (այլ կիրառումներ)

Բազմաղբյուրը գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Արագածի հարավարևմտյան լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 5 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1850 մ։ Բազմաղբյուրը նաև ճանաչված է եղել որպես Թաքիա, Թաքյա Թեքքե, Տակիյա[3]։

Գյուղ
Բազմաղբյուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներԱկունք, Թաքիա, Թաքյա Թեքքե, Տակիյա
ԲԾՄ1150±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն888[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Բազմաղբյուր (Հայաստան)##
Բազմաղբյուր (Հայաստան)
Բազմաղբյուր (Արագածոտնի մարզ)##
Բազմաղբյուր (Արագածոտնի մարզ)

Նախկինում մտնում էր Երևանի նահանգի Էջմիածնի գավառի մեջ։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2001 թվականի մարդահամարի, Բազմաղբյուրի մշտական բնակչությունը 950, իսկ առկա բնակչությունը 894 հոգի է[4]։ Բազմաղբյուր գյուղի նախնիները գաղթել են Մուշից, Ալաշկերտից, Խութից և Վանից։ Բազմաղբյուրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի18311873189719261939195919701979198920012011
Բնակիչ155398635417522587672681839[6]950888[1]

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղն ունի XIX դարում կառուցված Սբ. Ստեփանոս եկեղեցի, Սբ. Սարգիս և XII-XIII դարերի «Թուխ Մանուկ» մատուռներ։ Գյուղից 1 կմ հյուսիս գտնվում է «Բերդի կալ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.)։ Գյուղի արևմտյան մասում է գտնվում Փարպու Շահ հնագույն ամրոցը, որից մնացել են միայն հիմնապատերը։ Իսկ դրանից հյուսիս գտնվում են հնագույն դամբարաններ։ Հարավային մասում է գտնվում դեռևս չհետազոտված քարանձավը, որի մուտքը ծածկվում է ահռելի քարե դռնով։

Պատմություն

Բազմաղբյուրում են գտնվում վաղամյա թաղման վայրեր[7]։

Տես նաև

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազմաղբյուր» հոդվածին։