Բադրինաթի հարսնացուն

«Բադրինաթի հարսնացուն» (հինդի՝ Badrinath Ki Dulhania, անգլ.՝ Badrinath's Bride), 2017 թվականի հնդկական ռոմանտիկ կատակերգություն[2], որի ռեժիսորը Շաշանկ Խաիթան է, պրոդյուսերը՝ Կարան Ջոհարը։ Ֆիլմը թողարկել է Դհարմա ընկերությունը։ Գլխավոր դերերում Վարուն Դհավանը և Ալյա Բհաթն են, the film marks the second installment of a franchise that began with Humpty Sharma Ki Dulhania: Ֆիլմի գլխավոր նկարահանումները սկսել են 2016 թվականի մայիսին, իսկ ֆիլմը թողարկվել է 2017 թվականի մարտի 10-ին՝ Հոլիի վերջին շաբաթ-կիրակիին[3][4]։ Ֆիլմը քննադատների կողմից տարատեսակ, մեծ մասամբ դրական մեկնաբանություններ է ստացել և հաջողություններ գրանցել։ Դա 2017 թվականի 9-րդ ամենախոշոր բոլիվուդյան ֆիլմն էր[5]։ 63-րդ «Filmfare» մրցանակաբաշխության ժամանակ այն հաղթել է 8 անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն կինոնկար», «Լավագույն ռեժիսոր»՝ Խաիթան, «Լավագույն դերասան, լավագույն դերասանուհի»՝ Դհավանը և Բհաթը[6]։

Բադրինաթի հարսնացուն
Երկիր Հնդկաստան
Ժանրռոմանտիկ ֆիլմ և ռոմանտիկ կատակերգություն
Թվականմարտի 10, 2017
Լեզուհինդի
ՌեժիսորShashank Khaitan?
Սցենարի հեղինակShashank Khaitan?
ԴերակատարներԴհավան Վարուն, Ալիա Բհատ, Գաուահար Խան, Mohit Marwah?, Աականկշա Սինգհ, Սահիլ Վաիդ և Ապարշակտի Կհուրանա
ԿինոընկերությունDharma Productions
Տևողություն139 րոպե[1]

Սյուժե

Բադրինաթ «Բադրի» Բանսալը (Վարուն Դհավան) հարուստ ընտանիքի որդի է, որն ապրում է Ջհանսիում։ Հետադարձ հայացք գցելով՝ պարզ է դառնում, որ Բադրիի մեծ եղբայրը՝ Ալոկնաթ Բանսալը, սիրահարված էր մի աղջկա, և պատրաստվել էր հեռանալ իր ընտանիքից հանուն նրա, որովհետև նրա հայրը դեմ էր, բայց ետ է կանգնել իր որոշումից, այն բանից հետո, երբ իր հայրը սրտի կաթված է ունեցել։ Հիմա Ալոկը ամուսնացած է Ուրմիլա Շուկլայի հետ, դա կազմակերպված ամուսնություն էր, և նրա կինը իրավունք չուներ աշխատել, չնայած որ իր ամուսնուց ավելի խելացի էր ու պրոֆեսիոնալ։ Ալոկը ևս լավ վիճակում չէ, քանի որ բաժանվել է իր սիրելիից և ուժով ամուսնացել, և նա շատ ժամանակ է տրամադրում խմելուն։ Բադրին վախենում է, որ իր հետ էլ նման բան կպատահի և երբ նա տեսնում է Վայդեհա Տրիվեդիին հարսանիքի ժամանակ, որոշում է նրա հետ ամուսնանալ և այդ ամուսնությունը դառնում է իր կյանքի առաքելությունը։

Վայդեհան ևս ավելի խելացի էր, քան Բադրին։ Նա ունի լավ կրթություն և գաղտնի ձևով փորձում է ուղեկցորդուհի դառնալ, իսկ Բադրին միայն 10-րդ դասարանն է ավարտել։ Աղջիկն ընդհանրապես հետաքրքրված չէր ամուսնությամբ և նույնիսկ մերժել է Բադրիի առաջարկը։ Բայց երբ Բադրին օգնում է Վայդեհայի մեծ քրոջը՝ Կրիտիկային, ամուսին գտնել և նույնսիկ օգնում է նրանց հորը դուրս գալ ճգնաժամից, այդ ժամանակ Վայդեհան համաձայնում է ամուսնանալ նրա հետ։ Սակայն հարսանիքի ժամանակ Վայդեհան չի գալիս։ Բադրիի սիրտը կոտրված է, իսկ Ամբարը՝ բարկացած։ Նա հրամայում է Բադրիին գտնել Վայդեհային և նրան հետ բերել՝ պատժելու համար։ Չնայած նրան, որ Բադրին վախենում է Ամբարի խոսքերից, Բադրին գնում է Մումբայ՝ Վայդեհային գտնելու, որտեղ նա պարզում է, որ նա արդեն գնացել է Սինգապուր՝ ուղեկցորդուհի դառնալու համար։

Բադրին կարողանում է Սինգապարում գտնել Վայդեհային և փախցնում է։ Ճանապարհին նա թողնում է Վայդեհային դուրս գալ բեռնախցիկից, և յուրաքանչյուրը ներկայացնում է իր փաստարկները։ Բադրին բարկանում է նրա վրա, Վայդեհան ներողություն է խնդրում, և փորձում բացատրել, որ իր գնալու պատճառը բնավ էլ նա չէ։ Բադրին բռնում է նրա կոկորդից, այդ ժամանակ հայտնվում է ոստիկանական մեքենա և նրանց տանում բաժանմունք։ Ոստիկանական բաժանմունքում Վայդեհան պաշտպանում է Բադրիի, չնայած այն բանին, որ նա առևանգել էր նրան ու փորձել խեղդել։ Հաջորդող բոլոր օրերի ընթացքում Բադրին հետևում է Վայդեհային։ Ալոկը զանգում ու ասում է Բադրիին, որ հայրը արդեն նոր հարսնացու է փնտրում նրա համար։ Դա վախեցնում է Բադրիին, և նա փորձում է մտնել Վայդեհայի աշխատանքի վայր։ Վայդեհան ասում է նրան, որ կհամաձայնի ամուսնանալ նրա հետ, եթե նա կարողանա համոզել հորը՝ Ամբարին, թույլ տալ նրան ապրել և աշխատել Սինգապուրում։ Բադրին այդ գիշեր հարբում է, և տեսարան սարքում Վայդեհայի տան մոտ, և նրան նորից տանում են ոստիկանական բաժանմունք, որտեղ այս անգամ Վայդեհան ստիպված է լինում նրան ազատելու համար 1500 դոլար վճարել։

Բադրին տեղափոխվում է Վայդեհայի բնակարան, որտեղ Վայդեհա հոգ է տանում նրա մասին, պատրաստում է նրա համար ամեն օր մինչև աշխատանքի գնալը, որը վիրավորում է նրան։ Նրանք իրար հետ ժամանակ են ացկացնում և ճամփորդում Սինգապուրում։ Ժամանակի ընթացքում Բադրին սկսում է հարգել ազատությունը և հիանում է նրա աշխատանքով ու խելքով։ Բադրին և Վայդեհան սկսում են իրար հետ ավելի երկար ժամանակ անցկացնել, որը նրանց ավելի մտերիմ է դարձնում։ Երբ Ամբարը հարցնում է, Բադրին ստում է, ասելով, որ չի կարողացել գտնել Վայդեհային։ Երբ Բադրին ոստիկանությունից ետ է վերցնում իր անձնագիրը, վերադառնում է Հնդկաստան, Վայդեհան սկսում է կարոտել նրան ու զգալ նրա բացակայությունը։

Ջհանսիում Ուրմիլան հղի է լինում, և Ամբարը ստիպում է իրականացնել մեգա պուջա, որպեսզի տղա ծնվի։ Բադրին խղճում է Ուրմիլային և միևնույն ժամանակ կարոտում է Վայդեհային, վերջապես հասկանում է, թե ինչու է Վայդեհան հեռացել։ Մինչև պուջան նա խմում է, և մեղադրում Ամբարին՝ կանանց հետ անհարգալից վերաբերվելու համար։ Նա Ամբարին մեղադրում է, իր և Վայդեհային բաժանման պատճառը լինելու համար, երբ հանկարծ նա աչքի պոչով տեսնում է Վայդեհային։ Վայդեհան ասում է Բադրիին, որ սիրում է նրան և ուզում է ամուսնանալ։ Նրանք միասին կանգնում են Ամբարի առջև, և ասում նրան, որ իրենք պատրաստվում են ամուսնանալ, և Վայդեհան կաշխատի այնտեղ, որտեղ իրեն հարմար է, անկախ նրանից՝ Ամբարը համաձայն է, թե ոչ։

Վերջում պարզ է դառնում, որ թեկուզ հեռվից, բայց Բադրին և Վայդեհան պահպանում են իրենց հարաբերությունները, մինչ նա ավարտում է իր ուսումը Սինգապուրում, Հնդկաստան վերադառնալուց հետո նա բացում է ուղեկցորդուհիների ուսումնական կենտրոն։ Ուրմիլան երկվորյակներ է ունենում՝ տղա և աղջիկ, և երևում է, որ Ամբարը նույն վերաբերմունքն ու սերն ունի թե՛ աղջկա, և թե՛ տղայի հանդեպ։ Ուրմիլան սկսում է աշխատել ավտոսրահում, նույնիսկ առանձին աշխատասենյակ է ստանում։ Բադրին և Վայդեհան խոստացան իրենց երեխաներից և ոչ մեկի համար օժիտ չհավաքել։

Դերակատարներ

ԴերակատարԴեր
Վարուն ԴհավանԲադրինաթ Բանսալ Բադրինաթ Բանսալ
Ալյա ԲհաթՎայդեհի Տրիվեդի Վայդեհի Տրիվեդի
Սահիլ ՎաիդՍոմեդով Բանսալ, Սոմեդով Բանսալ, Բադրիի զարմիկը
Ռիտուրաջ ՍինգԱմբարնաթ Բանսալ, Ամբարնաթ Բանսալ, Բադրիի հայրը
Յաշ ՍինհաԱլոկնաթ Բանսալ, Ալոկնաթ Բանսալ, Բադրիի եղբայրը
Շվետա Բասու ՊրասադՈւրմիլա Բանսալ, Ուրմիլա Բանսալ, Ալոկի կինը
Սվանադ ԿիրկիրեՄայանակ Տրիվեդի, Մայանակ Տրիվեդի, Վայդեհիի հայրը
Կանուպրիյա ՊանդիտՄանասվի Տրիվեդի, Մանասվի Տրիվեդի, Վայդեհիի մայրը
Սուխմանի ԼամբաԿրիտիկա Տրիվեդի, Կրիտիկա Տրիվեդի, Վայդեհիի քույրը
Ապարշախտի ԽուրանաԲհուշան Միշրա, Բհուշան Միշրա, Կրիտիկայի ամուսինը
Ռաջեդրա ՍեթիՋիտենդրա Միշի, Ջիտենդրա Միշի, Բհուշանի հայրը
Գաուրավ ՊանդեյԳուրմիթ Սինգ Լամբալ, Գուրմիթ Սինգ Լամբալ, Վայդեհայի ընկերը Սինգապուրում

Արտադրություն

Ֆիլմը ֆրանշիզի երկորդ մասն է, որը սկսվել էր «Humpty Sharma Ki Dulhania» ռոմանտիկ կատակերգությունից, որը ևս ղեկավարել է Շաշանկ Խաիթանը, պրոդյուսերը Կարան Ջոհարն է, գլխավոր դերերում կրկին նկարահանվել են Վարուն Դհանը և Ալյա Բհաթը։ Ֆիլմի մասին առաջին անգամ ազդարարվել է 2016 թվականի մայիսի 3-ին առցանց պաստառի հետ, որտեղ պատկերված էին Դհավան և Բհաթը տեղական գյուղական տոնավաճառում[7][8]։ Գլխավոր նկարահանումները ևս սկսվել են այդ օրը։ Որոշ տեսարաններ նկարահանվել են Գատոտգահ շրջանում, Կիշորե Սագար լճի մոտ և Յոթ հրաշալիքների այգում՝ Ռաջաստանում[9]։

Երաժշտություն

Ֆիլմի երաժշտությունը գրել է Ամալ Մալիկը, Տանիշկ Բագչին, Ախիլ Սաչդևան և Բափի Լահիրին, իսկ բառերը՝ Կումարը, Շհաբիր Ահմեդը, Ախիլ Սաչդևան, Բադշահը և Ինդիվարը։ Սաունդթրեքը թողարկվել է 2017 թվականի փետրվարի 17-ին T-Series հնդկական երաժշտական ստուդիայի կողմից[10]։

Հ/հՍտեղծագործության անվանումԿատարողներՏևողություն
1«Aashiq Surrender Huan»Ամալ Մալիկ, Ժրեյա Ղոսալ4:10
2«Roke Na Ruke Naina»Արիջիտ Սինգ4:39
3«Humsafar»Ախիլ Սաչդևա,Մանշիլ Գուջրալ4:29
4«Badri Ki Dulhania»Դեվ Նեգի, Նեհա Կակար, Մոնալի Թակուր, Իկկա3:27
5«Tamma Tamma Again»Բափի Լահիրի, Անուրադհա Պաուդվալ, Բադշահ3:19
6«Humsafa»,Ալյա Բհաթ, Ախիլ Սաչդևա2:50

Շահույթ

Ֆիլմը հավաքել է ₹190.25 մեկ շաբաթում[11]՝ դառնալով Հնդկաստանի 2017 թվականի 4-րդ ամենաշահութաբեր ֆիլմը[12]։ Ֆիլմը Բհաթի[13] և Դհանի համար 3-րդ ամենաբարձր ցուցանիշ ունեցող հայրենական արտադրությունն է[14]։

Մրցանակներ և անվանակարգեր

Մրցանակաբաշխության օրՄրցանակԱնվանակարգՄրցանակակիր(ներ) և առաջադրված(ներ)ԱրդյունքԾնթ.
2017 թվականի դեկտեմբերի 4Star Screen մրցանակաբաշխությունԿատակերգական լավագույն դերասանՎարուն ԴհավանՀաղթանակ[15]
Լավագույն դերասանԱռաջադրված
Լավագույն դերասանուհիԱլյա ԲհաթԱռաջադրված
Լավագույն ֆիլմԲադրինաթի հարսնացունԱռաջադրված
Լավագույն ռեժիսորՇաշանկ ԽաիթանԱռաջադրված
2017 թվականի դեկտեմբերի 30Zee Cine մրցանակաբաշխությունԼավագույն դերասան (Ժյուրիի ընտրություն)Վարուն ԴհավանՀաղթանակ[16]
Լավագույն դերասանուհի (Հեռուստադիտողի ընտրություն)Ալյա ԲհաթՀաղթանակ
Լավագույն դերասանուհի (Ժյուրիի ընտրություն)Առաջադրված
Լավագույն հնչյունավորումՍոհել ՍանվարիՀաղթանակ
Լավագույն երգիչԱխիլ Սաչդևա (Humsafar երգի համար)Հաղթանակ
Լավագույն բառերԱռաջադրված
Լավագույն ֆիլմ (Հեռուստադիտողի ընտրություն)Շաշանկ ԽաիթանԱռաջադրված
Տարվա երգ (Հեռուստադիտողի ընտրություն)Tamma Tamma AgainԱռաջադրված
Լավագույն երաժշտությունԱխիլ Սաչդևա, Ամալ Մալիկ, Տանիշկ Բագչի, Բափի ԼահիրիԱռաջադրված
2018 թվական հունվարի 20Filmfare մրցանակաբաշխությունԼավագույն ֆիլմԲադրինաթի հարսնացունԱռաջադրված[17]
Լավագույն ռեժիսորՇաշանկ ԽաիթանԱռաջադրված
Լավագույն դերասանՎարուն ԴհավանԱռաջադրված
Լավագույն դերասանուհիԱլյա ԲհաթԱռաջադրված
Լավագույն երաժշտական ալբոմԱխիլ Սաչդևա, Ամալ Մալիկ, Տանիշկ ԲագչիԱռաջադրված
Լավագույն երգիչԱխիլ Սաչդևա (Humsafa երգի համար)Առաջադրված
Արիջիտ Սինգ (Roke Na Ruke Naina երգի համար)Հաղթանակ
Լավագույն խորեոգրաֆիաԳանեշ Աչարյա (Badri Ki Dulhania երգի համար)Առաջադրված

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ