Ա. Ջ. Ֆինն

Դանիել Մալորի (անգլ.՝ Daniel Mallory, հունվարի 2, 1979(1979-01-02), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի խմբագիր և գրող, որը ստեղծագործում է Ա. Ջ. Ֆինն կեղծանվամբ։ Նրա «Կինը պատուհանում» վեպը 2018 թվականին հայտնվել է «Նյու Յորք Թայմս» ամսագրի բեսթսելլերների ցանկում և որպես գեղարվեստական ֆիլմ պետք է թողարկվեր 2020 թվականին։ Մալորին հայտնի է դարձել 2019 թվականին, երբ պարզվել է, որ ստել է իր անցյալի մասին` փորձելով թաքցնել անձնական թերությունները, արդարացնել իր գրական աշխատանքը և գործունեությունն ապօրինի կերպով առաջ տանելը։

Ա. Ջ. Ֆինն
Ծնվել էհունվարի 2, 1979(1979-01-02) (45 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունխմբագիր, վիպասան, գրող և հրատարակիչ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԴյուքի համալսարան և Charlotte Latin School?

Վաղ կյանք ու կրթություն

Մալորին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաք, որտեղ ընդունվել է Շառլոթի Լատինական դպրոց[1]։ Դյուկի համալսարանում նա մասնագիտացել է անգլերենի մեջ[2] և դերասանություն է սովորել[3]։

Գործունեություն

Մի քանի տարի Մալորին աշխատել է Լոնդոնի «Սփեր Բուքսում»` «Little, Brown and Company» հրատարակչության կնիքի ներքո[2]։ Իր առաջին գիրքը` «Կինը պատուհանում», գրել է Նյու Յորքում ապրելու տարիներին, որտեղ William Morrow and Company հրատարակչությունում աշխատում էր որպես փոխնախագահ և խմբագիր[3]։ Գիրքն առաջին անգամ հայտնվել է Նյու Յորք Թայմսի ամենապահանջված գրքերի ցուցակում[2][4], իսկ Էմի Ադամսի և Գարի Օլդմենի մասնակցությամբ պետք է ադապտացվեր մարտաֆիլմի, որը նախատեսվում էր թողարկել 2020 թվականին։ Ֆիլմի ցուցադրությունն անորոշ ժամանակով հետաձգվել է[5][6][7]։

2019 թվականի փետրվարին The New Yorker ամսագրի մի հոդվածում Մալլորին մեղադրվել է իր կյանքի և գործունեության մեջ բազմաթիվ փաստեր կեղծելու մեջ։ Այդ թվում` Օքսֆորդի համալսարանի դոկտորի կոչում ունենալը, գլխուղեղի քաղցկեղով տառապելը, մոր՝ քաղցկեղից մահանալը, եղբոր ինքնասպանությունը, ինչպես նաև` 1995 թվականին նկարահանված «Ընդօրինակող» թրիլլերից խոշոր պարտք վերցնելը՝ իր առաջին վեպի համար[8][9]։ Դրանից հետո Մալորին հայտարարել է, որ մայրը ողջ է և ապաքինվել է քաղցկեղից, իսկ եղբայրը ինքնասպան չի եղել և ողջ է։ Նա իր ստելը բացատրել է երկբևեռ աֆեկտի խանգարմամբ (երկրորդ կարգի)։ Այս ախտորոշման համար մի հոգեբույժ նշել է, որ չի կարելի տվյալ հիվանդությանը զառանցանքներ, ամնեզիաներ և քրոնիկ ստեր որակել` փորձելով այդ կերպ ուշադրություն գրավել։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ