Աֆրիկայի տնտեսություն

Աֆրիկայի տնտեսությունը բաղկացած է առևտրից, արդյունաբերությունից, գյուղատնտեսությունից և մայրցամաքի մարդկային ռեսուրսներից։ 2019 թվականի դրությամբ մոտավորապես 1,3 միլիարդ մարդ էր ապրում[1] Աֆրիկայի 54 երկրում։ Աֆրիկան ռեսուրսներով հարուստ մայրցամաք է[3][4]։ Վերջին ժամանակների աճը պայմանավորված էր ապրանքների, ծառայությունների և արտադրության վաճառքի աճով[5]։ Մասնավորապես, Արևելյան Աֆրիկան, Արևմտյան Աֆրիկան, Կենտրոնական Աֆրիկան և Հարավային Աֆրիկան 2050 թվականի դրությամբ կանխատեսվում է՝ հասնելու են 29 տրիլիոն դոլարի ՀՆԱ-ի[6]։

Աֆրիկայի տնտեսություն
Վիճակագրություն
Բնակչություն1.307 միլիարդ (16%; 2019)[1]
ՀՆԱ$2.58 տրիլիոն (անվանական; 2020)[2]
$6.36 տրիլիոն (PPP; 2017)[2]
ՀՆԱ-ի աճ3.7%[2]
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով$1,970 (2020; 6–րդ)[2]
Միլիոնատերեր (US$)140,000 (0.011%)
Գործազրկություն15%

2013 թվականի մարտին Աֆրիկան ճանաչվել էր որպես աշխարհի ամենաաղքատ բնակեցված մայրցամաքը. ողջ Աֆրիկայի համակցված ՀՆԱ-ն հազիվ կազմում էր Միացյալ Նահանգների ՀՆԱ-ի մեկ երրորդը, այնուամենայնիվ, Համաշխարհային բանկը սպասում է, որ Աֆրիկայի երկրների մեծ մասը կհասնի «միջին եկամտի» մակարդակի (սահմանվում է մեկ տարում մեկ շնչի հաշվով նվազագույնը 1000 Ամերիկյան դոլար) 2025 թվականին, եթե ներկայիս աճի մակարդակը շարունակվի[7]։ Աֆրիկայի աղքատ տնտեսության համար կան շատ պատճառներ. պատմականորեն Աֆրիկան ուներ մի շարք հարուստ կայսրություններ, որոնք առևտրով էին զբաղվում աշխարհի շատ հատվածներում, այնուամենայնիվ, եվրոպական գաղութացումը և հետագա մարտահրավերները, որոնք ստեղծվել էին ապագաղութացումից և սրվել Սառը պատերազմից, ստեղծեցին տնտեսական միջավայր և սոցիալական անկայունություն։

Այնուամենայնիվ, 2013 թվականի դրությամբ Աֆրիկան աշխարհի ամենաարագ աճող մայրցամաքն էր՝ տարեկան 5,6%-ով, և ՀՆԱ-ն սպասվում էր, որ աճի տարեկան ընդհանուր ավելի քան 6%-ով 2013-2023թթ․ ընթացքում[3][8]։ 2017 թվականին Աֆրիկյան զարգացման բանկը հաղորդեց, որ Աֆրիկան աշխարհի երկրորդ ամենաարագ աճող տնտեսությունն ունի և գնահատում էր, որ ընդհանուր աճը կվերադառնա 3,4%-ի 2017 թվականին, մինչ աճը սպասվում էր ավելանալ 4,3%-ով 2018 թվականին[9]։ Աճը առկա էր ողջ մայրցամաքով, երբ Աֆրիկայի երկրների մեկ երրորդը գրանցում էին 6% կամ ավելի բարձր աճի մակարդակ, և մյուս 40%-ը աճում էր տարեկան 4-6%[3]։ Մի քանի միջազգային բիզնես դիտորդներ նույնպես Աֆրիկան անվանել են աշխարհի ապագա տնտեսական աճի շարժիչ[10]։

Պատմություն

Հին Եգիպտոսի չափման միավորները, որոնք նույնպես ծառայում էին որպես արժույթի միավոր

Աֆրիկայի տնտեսությունը բազմազան էր՝ առաջնորդվելով լայնածավալ առևտրային ուղիներով, որոնք զարգացել են քաղաքների և թագավորությունների միջև։ Որոշ առևտրային ուղիներ հողային էին, որոշները ներառում էին ուղղորդող գետեր, և մյուսները զարգացել էին նավահանգստային քաղաքների շուրջ։ Աֆրիկյան մեծ կայսրություններ առևտրային ցանցերի միջոցով դարձել էին հարուստ, օրինակ՝ Հին Եգիպտոսը, Նուբիան, Մալին, Աշանտին և Օյո կայսրությունը։

Մոգադիշոյի սուլթանության միջնադարյան արժույթը

Աֆրիկայի որոշ մասեր ունեն տնտեսական լավ հարաբերություներ Արաբական թագավորությունների հետ, և Օսմանյան կայսրության ժամանակ աֆրիկացիները սկսել էին մեծ թվերով վերափոխվել իսլամի։ Այս զարգացումը, Հնդկական օվկիանոս առևտրային ուղի գտնելու տնտեսական ներուժի հետ միասին, պորտուգալացիներին բերեց Ենթասահարական Աֆրիկա որպես կայսերական ուժ։ Գաղութական հետաքրքրությունները ստեղծեցին նոր արդյունաբերություններ՝ հագեցնելու եվրոպացիների քաղցը այնպիսի ապրանքների համար, ինչպես՝ արմավենու յուղը, ռետինը, բամբակը, թանկարժեք մետաղը, համեմունքներ, դրամային բերք այլ ապրանքներից և ինտեգրեց հատկապես ափամերձ տարածքները Ատլանտյան տնտեսության հետ[11]։

20-րդ դարում Աֆրիկյան երկրների անկախացմանը հաջորդելով՝ տնտեսական, քաղաքական և սոցիալական ընդվզումները սպառեցին մայրցամաքի մեծ մասը։ Տնտեսական անկումը որոշ երկրներում, ցավոք, ակնհայտ էր վերջին տարիներին։

Աֆրիկյան տնտեսության պայթյունի արշալույսը (ինչը տեղում է 2000-ականներից սկսած) համեմատվում էր Չինական տնտեսության պայթյունի հետ, որը առաջացավ Ասիայում 1970-ականների վերջից սկսած[12]։ 2013 թվականին Աֆրիկան աշխարհի ամենաարագ աճող տնտեսություններից 7-ի տունն էր[13]։

2018 թվականի դրությամբ Նիգերիան ամենամեծ տնտեսությունն ուներ անվանական ՀՆԱ-ով, նրան հետևում էր Հարավային Աֆրիկան․ PPP-ով Եգիպտոսը երկրորդ ամենամեծն էր Նիգերիայից հետո[14]։ Հասարակածային Գվինեան տիրապետում էր Աֆրիկայի ամենաբարձր ՀՆԱ-ին մեկ շնչի հաշվով՝ չնայած մարդու իրավունքների խախտումների մասին պնդումներին։ Նավթով հարուստ երկրները, ինչպես Ալժիրը, Լիբիան և Գաբոնը և հանքային հարուստ Բոտսվանան 21-րդ դարում ամենաբարձր տնտեսական տեղերում են, մինչ Զիմբաբվեն և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը պոտենցիալ աշխարհի ամենահարուստ ազգերի շարքում խորտակվեցին աշխարհի ամենաաղքատ ազգերի ցուցակում՝ շնորհիվ համատարած քաղաքական կոռուպցիայի, պատերազմի և աշխատուժի արտահոսքի։ Բոտսվանան մնում է որպես Աֆրիկայի ամենաերկար և աշխարհի ամենաերկար տնտեսական պայթյունների ժամանակաշրջան ունեցող երկրներից մեկը (1966-1999թթ․):

Ներկա պայմաններ

Եթովպիայի Ազգային ցեմենտ բաժնետիրական ընկերության նոր մասնաճյուղը Դիրե Դաուայում

ՄԱԿ-ի կանխագուշակումներով Աֆրիկայի տնտեսական աճը 2018 թվականին կհասնի 3,5%, իսկ 2019 թվականին՝ 3,7%[15]։ 2007 թվականի դրությամբ Աֆրիկայում աճը գերազանցում էր Արևելյան Ասիայի աճին։ Տվյալները ցույց են տալիս, որ մայրցամաքի որոշ մասեր այժմ արագ աճ են ապրում՝ շնորհիվ իրենց ռեսուրսների և աճող քաղաքական կայունության և 2007 թվականից սկսած կայուն կերպով բարձրացվում է խաղաղության մակարդակը։ Համաշխարհային բանկը զեկուցում է, որ Ենթասահարական Աֆրիկայի երկրների տնտեսությունը աճում է համաշխարհային մակարդակին հավասար կամ գերազանցող մակարդակով[16][17]։ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի վարչության համաձայն՝ տարածաշրջանի համախառն աճի բարելավումը մեծապես վերագրվում է Եգիպտոսի, Նիգերիայի և Հարավային Աֆրիկայի՝ Աֆրիկայի խոշորագույն տնտեսություններից երեքի վերականգնմանը[15]։

Աֆրիկյան ամենաարագ աճող ազգերի տնտեսությունները համաշխարհային միջին մակարդակից նշանակալիորեն ավելի մեծ մակարդակով աճ են ապրել։ 2007 թվականի լավագույն երկրները ներառում են Մավրիտանիան աճի 19,8%-ով, Անգոլան 17,6%-ով, Սուդանը 9,6%-ով, Մոզամբիկը 7,9%-ով և Մալավին 7,8%-ով[18]։ Այլ արագ աճողներ են Ռուանդան, Մոզամբիկը, Չադը, Նիգերը, Բուրկինա Ֆասոն, Եթովպիան։ Այնուամենայնիվ, Աֆրիկայի շատ հատվածներում, ինչպես Զիմբաբվեն, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Կոնգոյի Հանրապետությունը և Բուրունդին, աճը եղել է խայտառակ, բացասական կամ դանդաղ։ Շատ համաշխարհային կազմակերպություններ մեծապես հետաքրքրված են և ցանկանում են ներդրումներ կատարել Աֆրիկյան տնտեսությունների զարգացման մեջ[19]։ Հատկապես, որ Աֆրիկան շարունակում է պահպանել տնտեսական բարձր աճ, չնայած ներկա համաշխարհային տնտեսական ճգնաժամին[20]։

Ներդրումների վերադարձի տեմպը Աֆրիկայում ներկայումս ամենաբարձրն է զարգացող աշխարհում[21]։

Որոշ միջազգային կառույցների կողմից պարտքերի մարումն ուղղված է Աֆրիկայում տնտեսական զարգացմանը աջակցելուն։ 1996 թվականին ՄԱԿ-ը հովանավորեց խիստ պարտք ունեցող աղքատ երկրների նախաձեռնությունը, որը հետագայում վերցրեցին ԱՄՀ-ն, Համաշխարհային բանկը և Աֆրիկայի զարգացման հիմնադրամը բազմակողմանի պարտքերի մարման նախաձեռնության ձևով։ 2013 թվականի դրությամբ նախաձեռնությունը մասնակիորեն մարել է Աֆրիիկյան 30 երկրի պարտք[22]։

Առևտրային աճ

21-րդ դարի սկզբում Աֆրիկայի տնտեսության աճի մեծ մասը առաջացրել է առևտուրը։ Չինաստանը և Հնդկաստանը կարևոր առևտրային գործընկերներ են՝ Աֆրիկայի արտահանումների 12,5%-ը դեպի Չինաստան է և 4%-ը՝ Հնդկաստան, ինչը հաշվարկվում է Չինաստանի ներկրումների 5%-ը և Հնդկաստանի` 8%-ը։ Հինգի խումբը (Ինդոնեզիա, Մալայզիա, Սաուդյան Արաբիա, Թաիլանդ և Արաբական Միացյալ Էմիրություններ) մեկ այլ ավելի ու ավելի կարևոր դարձող շուկա է Աֆրիկայի արտահանումների համար[23]։

Ապագա

Բջջային հեռախոսի գովազդ մեքենայի կողային հատվածում, Կամպալա, Ուգանդա

Աֆրիկայի տնտեսությունը աճող առևտրով, անգլերենի մակարդակով (ենթասահարական շատ երկրների պաշտոնական լեզուն), զարգացող գրագիտությամբ և կրթությամբ, հարուստ ռեսուրսների հասանելիությամբ և ավելի էժան աշխատուժով, սպասվում է, որ կշարունակի ավելի լավ ներկայանալ ապագայում։ Աֆրիկայի և Չինաստանի միջև առևտուրը հասնում էր 166 միլիարդ ամերիկյան դոլարի 2011 թվականին[24]։

Աֆրիկան կապրի միայն «ժողովրդագրական դիվիդենտ» 2035 թվականին, երբ իր երիտասարդ և աճող աշխատուժը կունենա ավելի քիչ երեխաներ և թոշակառուներ որպես կախվածություն, որպես բնակչության մեծամասնություն, որն ավելի ժողովրդագրականորեն համեմատելի է դարձնում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ[25]։ Ավելի կրթված է դառնում աշխատուժը՝ սպասվելով, որ 2020 թվականին մոտ կեսը կունենա միջնակարգ կրթություն։ Սպառող դասը ևս առաջանում է Աֆրիկայում և սպասվում է, որ կշարունակի աճել։ Աֆրիկան ունի տնային տնտեսության 5000 դոլարը գերազանցող եկամուտ ունեցող մոտ 90 միլիոն մարդ, ինչը նշանակում է, որ նրանք կարող են ուղղել իրենց եկամտի կեսից ավելին հայեցողական ծախսերի, քան անհրաժեշտություննների։ Այս թիվը 2020 թվականին կարող է հասնել 128 միլիոնի[25]։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Աֆրիկա այցի ընթացքում հայտարարեց 7 միլիարդ ԱՄՆ դոլարանոց ծրագիր ավելի խորը ենթակառուցվածքային զարգացման և Աֆրիկայի պետությունների ղեկավարների հետ ավելի ինտենսիվ աշխատելու համար։ Աֆրիկյան առևտուր անունով նոր ծրագիրը, որը նախագծված էր խթանելու առևտուրը, ինչպես մայրցամաքի մեջ, այնպես էլ Աֆրիկայի և ԱՄՆ-ի միջև, ևս ներկայացրեց Օբաման[26]։

Նոր տնտեսական աճի և Աֆրիկայի միության անդամների կողմից, որից 27-ը մայրցամաքի ամենազարգացող տնտեսություններն են, զարգացման ծրագրի ներկայացումը կխթանի տնտեսական, սոցիալական և քաղաքական ինտեգրմանը մայրցամաքում։ Աֆրիկյան մայրցամաքային ազատ առևտրի գոտին կխթանի բիզնես գործունեությունները անդամ երկրների միջև և մայրցամաքի ներսում։ Սա հետագայում կնվազեցնի պատրաստի ապրանքների և հումքի ներկրման չափից շատ վստահությունը։

Տարիների ընթացքում տնտեսական թերզարգացման պատճառներ

Աֆրիկայի աղքատության թվացյալ խճճված բնությունը իր արմատների պատճառների վերաբերյալ բանավեճի է հանգեցրել։ Էնդեմիկ պատերազմը և անկարգությունը, տարածված կոռուպցիան և բռնապետական ռեժիմը շարունակական տնտեսական խնդիրների և՛ պատճառ են, և՛ հետևանք։ Աֆրիկայի ապագաղութացումը հղի էր սառը պատերազմական հակամարտությամբ սրված անկայունությամբ։ 20-րդ դարի կեսերից սկսած Սառը պատերազմը և՛ աճող կոռուպցիան, և՛ բռնապետությունը ևս նպաստել են Աֆրիկայի աղքատ տնտեսությանը։

Ենթակառուցվածք

Անդրաֆրիկյան գլխավոր ճանապարհի ցանց

Արտերկրում զարգացման ինստիտուտի հետազոտությունների համաձայն՝ շատ զարգացող երկրներում ենթակառուցվածքի պակասը ներկայացնում է Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) տնտեսական աճի և նվաճումների ամենակարևոր սահմանափակումներից մեկը[27]։ Ենթակառուցվածքային ներդրումները և պահպանումը կարող է շատ թանկ լինել, հատկապես այնպիսի տարածքներում ինչպես ցամաքով շրջափակված, գյուղական և նոսր բնակեցված Աֆրիկյան երկրներում[27]։

Վիճարկելի է, որ ենթակառուցվածքային ներդրումները նպաստել են 1990-ից 2005 թվականների ընթացքում Աֆրիկայի աճի բարելավված կատարողականի կեսից ավելին, իսկ ներդրումների ավելացումը անհրաժեշտ է աճի և աղքատության հաղթահարման համար[27]։ Ենթակառուցվածքում ներդրման վերադարձը շատ նշանակալի է, միջինում վերադարձի 30-40%-ը հեռահաղորդակցման (ՏՀՏ) ներդրումների համար է, 40%-ից ավելին էլեկտրաէներգիայի արտադրությամբ և 80%-ը ճանապարհների համար[27]։

Աֆրիկայում վիճարկելի է, որ 2015 թվականին ՀԶՆ-ին հանդիպելու համար ենթակառուցվածքային ներդրումները պետք է հասնեն ՀՆԱ-ի մոտ 15%-ի (տարեկան մոտ 93 միլիարդ դոլար)[27]։ Ներկայումս, ֆինանսների աղբյուրը տարբերվում է նշանակալիորեն տարբեր ոլորտների շուրջ[27]։ Որոշ ոլորտներում գերակշռում են պետական ծախսերը, մյուսներում՝ արտերկրում զարգացման օգնությունը, իսկ մյուսներում՝ մասնավոր ներդրողները[27]։ Ենթա-սահարական Աֆրիկայում պետությունը ծախսում է շուրջ 9,4 միլիարդ դոլար ընդհանուր 24,9 միլիարդ դոլարից[27]։

Ոռոգման մեջ SSA պետությունները ներկայացնում են համարյա ամբողջ ծախսերը, տրանսպորտի և էներգիայի մեջ ներդրումների մեծամասնությունը պետական ծախսերն են, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներում և ջրամատակարարման և սանիտարության մեջ մասնավոր հատվածը ներկայացնում է կապիտալ ծախսերի մեծ մասը[27]։ Ընդհանուր առմամբ, օգնությունը, մասնավոր ոլորտը և նրանց միջև ոչ-ՏՀԶԿ ֆինանսավորողները գերազանցում են պետական ծախսերը[27]։ Մասնավոր ոլորտի միայնակ ծախսը հավասար է պետական կապիտալ ծախսին, չնայած մեծամասնությունը կենտրոնացած է ՏՀՏ ենթակառուցվածքների ներդրումների վրա[27]։ Արտաքին ֆինանսավորումը աճել է 2002 թվականի 7 միլարդ դոլարից մինչ 27 միլիարդ դոլար 2009 թվականին։ Մասնավորապես, Չինաստանը դարձել է կարևոր ներդրող[27]։

Գաղութացում

Աֆրիկայի երկաթուղային քարտեզը, ներառյալ՝ առաջարկվող և կառուցվող շավիղները

Աֆրիկայի գաղութացման տնտեսական ազդեցությունը վիճելի է եղել։ Այս հարցում կարծիքները բաժանվում են հետազոտողների միջև․ ոմանք համարում են, որ եվրոպացիները դրական ազդեցություն են ունեցել Աֆրիկայի վրա, մյուսները հաստատում են, որ Աֆրիկայի զարգացումը գաղութական օրենքով ավելի դանդաղել է[28]։ Գաղութական օրենքի հիմնական նպատակը Աֆրիկայում եվրոպական գաղութական ուժերի կողմից Աֆրիկյան մայրցամաքի բնական հարստությունները էժան գնով շահագործելն էր։ Որոշ գրողներ, ինչպես Ուոլթեր Ռոդնին իր «Ինչպես Եվրոպան թերզարգացրեց Աֆրիկան» գրքում, վիճում են, որ գաղութական այդ քաղաքականությունները ուղիղ պատասխանատու են Աֆրիկայի ներկայիս շատ խնդիրների համար։ Գաղութացման քննադատները դատապարտում են գաղութական օրենքը՝ Աֆրիկայի հպարտությունը, ինքնագնահատականը և իրենց վրա հավատքը վիրավորելու համար։ Այլ հետգաղութական գիտնականներ, ավելի նշանակալիերոն Ֆրանց Ֆանոնը, այս գիծը շարունակելով, վիճում էին, որ գաղութացման իրական ազդեցությունը հոգեբանական է և, որ օտար ուժի կողմից գերիշխումը ստեղծում է անլիարժեքության և հնազանդության շարունակական զգացում, որը պատնեշ է առաջացնում աճի և նորարարւթյունների համար։ Նման փաստարկները նշում են, որ Աֆրիկայի գաղութացման մտքից և մտածելակերպից ազատ նոր սերունդը ստեղծվում է, և որ սա շարժիչ տնտեսական վերափոխում է[29]։

Պատմաբաններ Լ. Հ. Գանը և Պիտեր Դուիգնանը վիճում էին, որ հավասարակշռության արդյունքում Աֆրիկան շահեց գաղութարարությունից։ Թեպետ այն ուներ իր մեղքը, գաղութացումը գուցե «համաշխարհային պատմության մեջ մշակութային դիֆուզիոն ամենաարդյունավետ շարժիչներից մեկն էր»[30] Այնուամենայնիվ, այս հայացքները, հակասական են և հերքվում են նրանց կողմից, ովքեր գաղութացումը համարում են վատ։ Տնտեսական պատմաբան Դեվիդ Կեննեթ Ֆիլդհաուզը ընդունել է միջին դիրք, վիճարկելով, որ գաղութացման հետևանքները սահմանափակ էին և իրենց գլխավոր թերությունը դիտավորյալ թերզարգացումը չէր, այլ ինչը այն ձախողեց անել[31]։ Նիալ Ֆերգյուսոնը համաձայն է նրա վերջին կետի հետ, վիճելով, որ գաղութացման գլխավոր թերությունըբացթողումների մեղքերն էին[32]։ Աֆրիկյան երկրների տնտեսությունների հետազոտությունները գտնում են, որ Լիբերիայի և Եթովպիայի նման անկախ պետությունները չունեին ավելի լավ տնտեսական ցուցանիշներ, քան հետգաղութական իրենց գործընկերները։ Մասնավորապես, նախկին բրիտանական գաղութների տնտեսական ցուցանիշներն ավելի լավ էին, քան անկախ պետություններինը և նախկին ֆրանսիական գաղութները[33]։

Աֆրիկայի հարաբերական աղքատությունը նախորդում է գաղութացմանը։ Ջարեդ Դայմոնդը վիճում է «Հրացաններ, մանրէներ և պողպատ» գրքում, որ Աֆրիկան միշտ աղքատ է եղել էկոլոգիական մի շարք գործոնների շնորհիվ, որն ազդում էր պատմական զարգացմանը։ Այս գործոնները ներառում են բնակչության ցածր խտությունը, տնային անասունների և բույսերի պակասը և Աֆրիկայի աշխարհագրության հյուսիս-հարավ տեղակայումը[34]։ Այնուամենայնիվ Դայմոնդի թեորիան քննդատվել է որոշների կողմից, ներառյալ Ջեյմս Մորրիս Բլաուտը որպես շրջակա միջավայրի որոշիչ[35]։ Պատմաբան Ջոն Ք. Թորնտոնը վիճում է, որ Ենթասահարական Աֆրիկան համեմատաբար հարուստ է եղել և տեխնոլոգիապես զարգացած մինչ 17-րդ դարը[36]։ Որոշ գիտնականներ, ովքեր հավատում էին, որ Աֆրիկան ընդհանուր առմամբ ավելի աղքատ է եղել, քան աշխարհի մնացած մասը պատմության ընթացքում, Աֆրիկայի որոշ հատվածների համար բացառություն են անում։ Աճեմողլուն և Ռոբինսոնը, օրինակ, վիճարկում են, որ Աֆրիկայի մեծ մասը միշտ համեմատաբար աղքատ է եղել, բայց «Աքսումը, Գանան, Սոնգայը, Մալին և Մեծ Զիմբաբվեն գուցե եղել են այնքան զարգացած, որքան իրենց ժամանակակիցները աշխարհի ցանկացած մասում»[37]։ Մի շարք մարդիկ, ներառյալ Ռոդնին և Ջոզեֆ Է. Ինիկորին, վիճել են, որ Աֆրիկայի աղքատությունը գաղութային շրջանի սկզբում սկզբունքորեն եղել է ժողովրդագրական կորստի պատճառով՝ կապված ստրուկների առևտրի հետ, ինչպես և այլ հարակից սոցիալական տեղաշարժերի հետ[38]։ Ուրիշները, ինչպես Ջ. Դ. Ֆեյջը և Դեվիդ Էլտիսը, հերքում են այս տեսակետը[39]։

Լեզուների բազմազանություն

Գանայում պատահականորեն ընտրված զույգը մայրենի լեզվով հաղորդակցվելու միայն 8.1% -ի հնարավորություն ունի

Աֆրիկյան երկրները տառապում են հաղորդակցական դժվարություններով, որը պատճառել է լեզուների բազմազանությունը։ Գրինբերգի բազմազանության ինդեքսը հնարավորություն է, որ պատահաբար ընտրված երկու մարդ կունենան տարբեր մայրենի լեզուներ։ Ինդեքսի համաձայն 25 ամենաբազմազան երկրներից 18-ը աֆրիկյան են (72%)[40]։ Սա ներառում է 12 երկրներ, որոնց համար Գրինբերգի բազմազանության ինդեքսը գերազանցում է 0,9, ինչը նշանակում է, որ պատահական ընտրված երկու մարդկանց հավանականությունը միևնույն մայրենի լեզուն ունենալում 10%-ից քիչ է։ Ամեն դեպքում Կառավարության, քաղաքական բանավեճի, ակադեմիական դիսկուրսի և կառավարման գլխավոր լեզուն հաճախ նախկին գաղութական ուժերից մեկի լեզուն է՝ անգլերեն, ֆրանսերեն կամ պորտուգալերեն։

Առևտրի վրա հիմնված տեսություններ

Կախվածության տեսությունը պնդում է, որ գերիշխանությունների և Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Արևելյան Ասիայի իրենց դաշնակիցների հարստությունն ու բարգավաճումը կախված է մնացած աշխարհում՝ ներառյալ Աֆրիկան, աղքատությունից։ Տնտեսագետները, ովքեր, ստորագրում են այս տեսության տակ հավատում են, որ ավելի աղքատ շրջանները բարգավաճելու համար պետք է խզեն իրենց առևտրային կապերը զարգացած աշխարհի հետ[41]։

Ավելի պակաս արմատական տեսությունները հուշում են, որ զարգացած երկրներում տնտեսական պաշտպանողականությունը խանգարում է Աֆրիկայի աճին։ Երբ զարգացող երկրները գյուղատնտեսական ապրանքներից քիչ բերք են հավաքել, նրանք ընդհանուր առմամբ չեն արտահանել այնքան, ինչքան սպասվում էր։ Զարգացած աշխարհում առատ ֆերմերային սուբսիդիաները և ներմուծման բարձր մաքսատուրքերը, հավանականորեն դրված Ճապոնիայի կողմից, Եվրամիության ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականությունը և ԱՄՆ գյուղդեպարտամենտը համարվում են դրա պատճառները։ Թեպետ այս սուսբիդները և սակագները աստիճանաբար իջնում էին, դրանք մնում էին բարձր։

Տեղական պայմանները նույնպես ազդում են արտահանման վրա. Աֆրիկայի մի շարք երկրներում պետության գերակշիռ կարգավորումը կարող է կանխել սեփական արտահանման մրցունակ դառնալը։ Հասարակական ընտրության տնտեսագիտության մեջ հետազոտությունները, ինչպես օրինակ Ջեյն Շոուինը, հուշում է, որ պաշտպանողականությունը գործում է միաժամանակ պետության խիստ միջամտության հետ միասին` զուգորդելով տնտեսական զարգացումը ճնշելուն։ Ներմուծման և արտահանման սահմանափակումների ենթակա ֆերմերները մատուցում են տեղայնացված շուկաներ՝ դրանք ենթարկելով շուկայի ավելի մեծ անկայունության և ավելի քիչ հնարավորությունների։ Ֆերմերները, երբ ենթակա են անորոշ շուկայական պայմաններին, դիմում են կառավարության միջամտությանը` իրենց շուկաներում մրցակցությունը ճնշելու համար, ինչի արդյունքում մրցակցությունը դուրս է մղվում շուկայից։ ԵՎ քանի որ մրցակցությունը դուրս է մղվում շուկայից, ֆերմերները ավելի քիչ են նորարարում և աճեցնում են ավելի քիչ սնունդ՝ խաթարելով տնտեսական կատարողականը[42][43]։

Կառավարում

Թեպետ Աֆրիկան և Ասիան 1960-ականներին ունեին եկամտի նման մակարդակներ, դրանից ի վեր Ասիան առաջ է անցել Աֆրիկայից, բացառությամբ մի քանի ծայրահեղ աղքատ և պատերազմական երկրների, ինչպիսիք են՝ Աֆղանստանը և Եմենը։ Տնտեսագետների մի դպրոց վիճում է, որ Ասիայի գերակա տնտեսական զարգացումը կայանում է տեղական ներդրումների մեջ։ Աֆրիկայում կոռուպցիան գլխավորապես բաղկացած է արդյունահանման տնտեսական ռենտայից և արդյունքում ստացված ֆինանսական կապիտալը տանը ներդրումներ կատարելու փոխարեն արտասահման տեղափոխելուց. աֆրիկյան դիկտատորների կարծրատիպը շվեյցարական բանկային հաշիվներով հաճախ ճշգրիտ է։ Մասաչուսեթսի Ամհերսթի համալսարանի հետազոտողները պնդում են, որ 1970-1996թթ. ենթասահարական 30 երկրներից կապիտալի թռիչքը կազմել է 187 մլրդ դոլար՝ գերազանցելով այդ երկրների արտաքին պարտքը[44]։ Հեղինակներ Լեոնսե Նդիկումանան և Ջեյմս Ք. Բոյսը պնդում են, որ 1970-2008թթ. ենթասահարական 33 երկրների կապիտալի թռիչքը կազմել է 70 մլրդ դոլար[45]։ Մշակման այս անհամաչափությունը համահունչ է տնտեսագետ Մանչուր Օլսոնի կողմից տեսականացված մոդելին։ Քանի որ կառավարությունները քաղաքականորեն անկայուն էին, և նոր կառավարությունները հաճախ բռնագրավում էին իրենց նախկինների ակտիվները, պաշտոնյաները իրենց ունեցվածքը կվառեցնեին արտերկրում՝ ապագա ցանկացած բռնագանձման հնարավորությունից դուրս։

Կոնգոյի բռնապետ Սեսե Սեկո Մաբուտուն հայտնի դարձավ կոռուպցիայի, նեպոտիզմի և համար, նրա կառավարման ընթացքում 4-ից 15 միլիարդ ԱՄՆ դոլարի յուրացման համար[46][47]։ Մարքսիզմի ազդեցության տակ գտնվող սոցիալիստական կառավարությունները և նրանց կողմից ընդունված ագրարային ռեֆորմները նույնպես նպաստեցին Աֆրիկայում տնտեսական լճացմանը։ Օրիակի համար, Զիմբաբվեում Ռոբերտ Մուգաբեի ռեժիմը, մասնավորապես սպիտակ ֆերմերներից հողի առգրավումը, հանգեցրեց երկրի գյուղատնտեսական տնտեսության անկմանը, ինչը նախկինում Աֆրկայի ամենաուժեղներից էր[48]․ Մուգաբեին նախկինում հարում էին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը և Չինաստանը Զիմբաբվեի անկախության պատերազմի ժամանակ։ Տանզանիայում սոցիալիստ նախագահ Ջուլիուս Նյերերեն հրաժարական տվեց 1985 թվականին այն բանից հետո, երբ նրա գյուղատնետսական կոլեկտիվիզացիայի քաղաքականությունը 1971 թվականին հանգեցրեց տնտեսական անկման, որի պատճառով սովը կանխվեց միայն ԱՄՀ-ի և այլ օտարերկրյա սուբյեկտների մեծահոգի օգնությամբ[49]։ Տանզանիան մնաց որպես աշխարհի ամենաաղքատ և ամենաշատը օգնությունից կախյալ պետություններից մեկը և տասնամյակներ պահանջվեց վերականգնվելու համար[50]։ 1992 թվականին սոցիալիստական միակուսակցական պետության վերացումից և ժողովրդավարության անցումից ի վեր Տանզանիան ունեցել է տնտեսական արագ աճ, 2017 թվականին աճը կազմել է 6,5%[51]։

Արտաքին օգնություն

Տեղական սարսափելի պակասի դեպքում սննդի առաքումը ընդհանուր առմամբ անվերապահ է, սակայն ինչպես ցույց է տվել Ամարտյա Սենը սովերի մեծ մասը ավելի շուտ ներառում է եկամտի տեղական պակաս, քան սնունդ։ Նման դեպքերում սննդի օգնությունը, ի տարբերություն ֆինանսական օգնության, ունի տեղական գյուղատնտեսության ոչնչացման ազդեցություն և մեծ մասամբ ծառայում է Արևմտյան ագրոբիզնեսի օգտին, ինչը գյուղատնտեսական սուբսիդիաների արդյունքում սննդի հսկայական գերարտադրություն են բերում։

Պատմականորեն սննդի օգնությունը ավելի խիստ կապված է արևմտյան երկրներում ավելցուկի մատակարարման հետ, քան զարգացող երկրների կարիքների հետ։ Արտաքին օգնությունը 1980-ականներից ի վեր աֆրիկյան տնտեսական զարգացման անբաժանելի մասն է[5]։

Օգնության մոդելը քննադատվել է առևտրային նախաձեռնությունները դուրս մղելու համար[5]։ Ավելացող ապացույցները ցույց են տալիս, որ արտաքին օգնությունը մայրցամաքը ավելի աղքատ է դարձնում[52]։ Օգնության զարգացման մոդելի ամենամեծ քննադատներից մեկը տնտեսագետ Դամբիսա Մոյոն է (ԱՄՆ-ում ապրող զամբիացի տնտեսագետ), ով ներկայացրեց Մահացած օգնության մոդելը, ինչը նշում է, թե ինչպես է արտաքին օգնությունը տարբերվում տեղական զարգացումից[53]։

Այսօր Աֆրիկան հանդիպում է պահանջարկից բարձր եկամուտ ստանալու ներուժ ունեցող շրջաններում արտաքին օգնության խնդիրների։ Այն կարիք ունի ավելի շատ տնտեսական քաղաքականության և համաշխարհային տնտեսության ակտիվ մասնակցության։ Քանի որ համաշխարհայնացումը բարձրացրել է զարգացող երկրների մեջ արտաքին օգնության մրցակցությունը, Աֆրիկան փորձում էր բարելավել իր պայքարը՝ ստանալու արտաքին օգնություն, ավելի շատ պատասխանատվություն վերցնելով տարածաշրջանային և միջազգային մակարդակով։ Ի հավելումն, Աֆրիկան ստեղծել է «Աֆրիկայի գործողությունների ծրագիր» զարգացման գործընկերների հետ նոր հարաբերություններ՝ ձեռք բերելու համար փոխանակելու պարտականություններ օտարերկրյա ներդրողների կողմից օգնություն ստանալու ձևերի հայտնաբերման վերաբերյալ[54]։

Առևտրային բլոկներ և բազմաֆունկցիոնալ կազմակերպություններ

Աֆրիկյան միությունը մայրցամաքում ամենամեծ միջազգային տնտեսական խմբավորումն է։ Կոնֆեդերացիայի նպատակները ներառում են Ազատ առևտրի գոտու, մաքսային միության, Միասնական շուկայի, կենտրոնական բանկի ստեղծումը՝ դրանով հիմնելով տնտեսական և դրամական միություն։ Ներկա ծրագիրն է՝ 2023 թվականին հիմնել Աֆրիկյան տնտեսական միություն մեկ արտարժույթով[55]։ Աֆրիկյան ներդրումային բանկը կոչված է խթանելու զարգացմանը։ ԱՄ-ի ծրագրերը ներառում են նաև Աֆրիկյան Կենտրոնական բանկ տանող անցումային Աֆրիկյան դրամական հիմնադրամ։ Որոշ կուսակցություններ աջակցում են անգամ ավելի միավորված Աֆրիկայի Միացյալ Նահանգների զարգացմանը։

Միջազգային դրամական և բանկային միավորումները ներառում են.

  • Արևմտյան Աֆրիկայի պետությունների կենտրոնական բանկ
  • Կենտրոնական Աֆրիկայի պետությունների բանկ
  • Ընդհանուր դրամական տարածք

Տնտեսական տարբերակներ և ցուցանիշներ

Աֆրիկայի քարտեզը՝ ըստ անվանական ՀՆԱ–ի, մլրդ դոլարով (2008).     200+      100–200      50–100      20–50      10–20      5–10      1–5      0–1

2009 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամին նախնական արձագանքելուց հետո, Աֆրիկայի տնտեսությունը խարխլվեց 2011 թվականին արաբական ընդվզումների արդյունքում։ Մայրցամաքի աճը 2010թ. 5% -ից հասավ 3,4% -ի 2011 թվականին։ Հարավաֆրիկյան տնտեսությունների վերականգնմամբ և այլ մարզերի կայուն զարգացմամբ մայրցամաքում աճը սպասվում էր՝ հասնելու 4,5% 2012 թվականին և 4,8% 2013 թվականին։ Համաշխարհային տնտեսության համար կարճաժամկետ խնդիրները շարունակում են մնալ, քանի որ Եվրոպան դիմագրավում է իր պարտքային ճգնաժամին։ Աֆրիկայի համար խիստ կարևոր ապրանքների գները նվազել են իրենց գագաթնակետից թույլ պահանջարկի և մատակարարման բարձրացման շնորհիվ, և որոշները կարող են հետագայում ավելի իջնել։ Բայց ակնկալվում է, որ գները կմնան բարենպաստ մակարդակներում աֆրիկյան արտահանողի համար[56]։

Մարզերը

Տնտեսական ակտիվությունը վերաճել է Աֆրիկայի ամբողջ տարածքում։ Այնուամենայնիվ, վերականգնման տեմպը անհավասար էր երկրների և ենթաշրջանների խմբերի միջև։ Նավթ արտահանող երկրները, ընդհանուր առմամբ, ավելի ուժեղ ընդլայնվեցին, քան նավթ ներկրող երկրները։ Արևմտյան Աֆրիկան և Արևելյան Աֆրիկան երկու ամենալավ ցուցանիշներ ունեցող ենթամարզերն էին 2010 թվականին[57]։

Ներաֆրիկյան առևտուրը դանդաղեցվել է պաշտպանողական քաղաքականությամբ երկրների և մարզերի մեջ։ Չնայած սրան, Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի երկրների, մասնավորապես ուժեղ տնտեսական մարզերի միջև առևտուրը անցած տասնամյակում մինչև 2012 թվականը աճել է վեց անգամ[58]։ Օրինակի համար Գանան և Քենիան ունեն զարգացած շուկաներ մարզերի մեջ շինանյութի, մեքենաների և պատրաստի ապրանքների համար, ինչը բավական տարբեր է հանքարդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքից, որը կազմում է միջազգային արտահանման մեծ մասը[59]։

2010 թվականին Աֆրիկայի առևտրի նախարարները համաձայնվեցին ստեղծել Պան–Աֆրիկա ազատ առևտրի գոտին։ Սա կնվազեցներ երկրների ներկրումների մաքսատուրքերը և կավելացներ ներաֆրիկյան առևտուրը և, հուսադրվում է՝ ընդհանուր առմամբ տնտեսության դիվերսիֆիկացիան[60]։

Աշխարհի մարզերը՝ ըստ ընդհանուր հարստության (տրիլիոն դոլարով), 2018
Երկրները՝ ըստ ընդհանուր հարստության (տրիլիոն դոլարով), Կրեդիտ Սուիս
Երկրները՝ ըստ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի, 2018թ. (անվանական)[61]

Աֆրիկյան ժողովուրդներ

ԵրկիրԸնդհանուր ՀՆԱ (անվանական)[62]
(միլիարդ ԱՄՆ դոլար)
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ[63]
(ԱՄՆ դոլար, PPP)
ՀՆԱ աճ,
2007-2011
(%)[62]
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս,2017[64]
 Ալժիր188,715,7582,70,754
 Անգոլա124,16,8509,10,581
 Բենին8,32,4053,90,515
 Բոտսվանա14,818,8433,00,712
 Բուրկինա Ֆասո10,21,9944,90,423
 Բուրունդի2,37314,30,417
 Կամերուն29,63,7993,10,556
Կաբո Վերդե1,97,3165,80,654
 Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն2,27062,80,367
 Չադ9,52,4202,90,404
 Կոմորյան Կղզիներ0,61,6291,50,503
 Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն32,78135,90,457
 Կոնգոյի Հանրապետություն14,76,6764,90,606
 Կոտ դ'Իվուար24,14,1551,10,492
 Ջիբութի1,0 (2009)3,7785,30,476
 Եգիպտոս229,513,3305,20,696
 Հասարակածային Գվինեա19,832,8558,80,591
 Էրիթրեա2,61,6531,30,440
 Էսվատինի4,09,8942,10,588
 Եթովպիա47,52,3619,70,463
 Գաբոն19,319,9523,60,702
 Գամբիա0,91,7906,00,460
 Գանա48,15,0138,30,592
 Գվինեա5,12,1542,40,459
 Գվինեա Բիսաու1,01,9483,60,455
 Քենիա55,23,6644,20,590
 Լեսոթո2,43,7134,90,520
 Լիբերիա2,01,39611,60,435
 Լիբիա62,4 (2009)11,7744,00,706
 Մադագասկար10,61,6222,30,519
 Մալավի5,71,2016,80,477
 Մալի10,62,2564,50,427
 Մավրիտանիա4,14,5642,80,520
 Մավրիկիոս11,922,9104,50,790
 Մարոկկո100,28,9364,30,667
 Մոզամբիկ15,61,2756,90,437
 Նամիբիա13,111,6133,70,647
 Նիգեր6,01,2144,30,354
 Նիգերիա568,56,0276,80,532
 Ռեյունյոն (Ֆրանսիա)15,98[65]8233 (անվանական)[65]0,850 (2003)[66]
 Ռուանդա7,52,2257,30,524
 Սան Տոմե և Պրինսիպի0,33,3385,70,589
 Սենեգալ14,32,9013,50,505
 Սեյշելյան կղզիներ1,430,0844,20,797
 Սիերա Լեոնե2,21,6085,20,419
 Սոմալի(N/A)(N/A)(N/A)0,364 (2008)[67]
 Հարավաֆրիկյան Հանրապետություն349,813,8402,70,699
 Հարավային Սուդան11,81,4200,388
 Սուդան55,14,7254,10,502
 Տանզանիա43,63,4576,80,538
 Տոգո4,31,7363,10,503
 Թունիս45,912,1863,00,735
 Ուգանդա24,72,4587,40,516
 Զամբիա26,84,1246,40,588
 Զիմբաբվե13,52,3300,60,535

Տնտեսական ոլորտները և արդյունաբերությունները

Քանի որ Աֆրիկայի արտահանման պորտֆոլիոն մնում է հիմնված հիմնականում չմշակված հումքի վրա, դրա արտահանման վաստակը պայմանավորված է ապրանքային գների տատանումներով։ Սա ավելի է խորացնում մայրցամաքի զգայունությունը արտաքին ցնցումների նկատմամբ և խթանում է արտահանման դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։ Սպասարկման մեջ առևտուրը, գլխավորապես՝ ճանապարհորդության և տուրիզմի, 2012 թվականին շարունակում էր բարձրանալ՝ ընդգծելով մայրցամաքի հզոր ներուժը այս ոլորտում[56][68][69]։

Գյուղատնտեսություն

Քենիացի ֆերմերը աշխատելիս Քենիա լեռան գյուղում

Իրավիճակի համար, որով աֆրիկյան երկրները արևելք էին արտահանում բերքը, մինչ մայրցամաքում միլիոնավորները սովում էին, մեղադրում էին զարգացած երկրներին, ներառյալ՝ Ճապոնիան, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները։ Այս երկրները պաշտպանում են իրենց գյուղատնտեսական շրջանները բարձր ներկրման սակագներով և սուսբիդներ են առաջարկում իրենց ֆերմերներին[70], ինչը շատերը պնդում են, որ հանգեցնում է այնպիսի ապրանքատեսակների գերարտադրության, ինչպիսիք են՝ հացահատիկը, բամբակը և կաթը։ Սրա արդյունքն այն է, որ նման ապրանքների համաշխարհային գինը շարունակաբար նվազում է, մինչ Աֆրիկան ի վիճակի չէ մրցակցել, բացառությամբ դրամական բերքի, ինչը հյուսիսային կլիմայում հեշտ չի աճում[68][69][71]։

Վերջին տարիներին Բրազիլիայի պես երկրները, որը գյուղատնտեսական արտադրանքի զարգացում է ապրել, համաձայնվել են Աֆրիկայի հետ կիսել տեխնոլոգիաները բարձրացնելու համար գյուղատնտեսական արտադրությունը՝ մայրցամաքում դրան ավելի կենսունակ առևտրային գործընկեր դարձնելու համար[72]։ Աֆրիկյան գյուղատնտեսական տեխնոլոգիաներում ներդրումների ավելացումը ընդհանուր առմամբ ներուժ ունի Աֆրիկայի աղքատությունը նվազեցնելու համար[68][69][73]։ Աֆրիկյան կակաոյի պահանջարկի շուկան գների բում է ապրել 2008 թվականին[74]։ Նիգերական[75], Հարավաֆրիկյան[76] և Ուգանդական կառավարությունները քաղաքականությունը ուղղել են՝ օգտվելու որոշակի գյուղատնտեսական մթերքների մեծ պահանջարկից[77] և ծրագրում են խթանել գյուղատնտեսական շրջանները[78]։ Աֆրիկյան միությունը ծրագրեր ունի մեծապես ներդրումներ կատարել Աֆրիկյան գյուղատնտեսությունում[79], և իրավիճակին խորապես հետևում է ՄԱԿ[80]։

Էներգիա

«Athlone» էլեկտրակայանը Քեյփթաունում, Հարավային Աֆրիկա
Ենթասահարական Աֆրիկայում քամու միջին արագությունը[81]
Ենթասահարական Աֆրիկայում համաշխարհային հորիզոնական ճառագայթումը[81]

Աֆրիկան տարբեր ձևերով (հիդրոէներգետիկա, նավթի և գազի պաշարներ, ածուխի արտադրություն, ուրանի արտադրություն, վերականգնվող էներգիա, ինչպես արևային, քամու և երկրաջերմային) էներգիա արտադրելու նշանակալից ռեսուրսներ ունի։ Զարգացման և ենթակառուցվածքի պակասը նշանակում է, որ այս ներուժի քիչ մասն է իրականում այսօր օգտագործվում[68][69]։ Աֆրիկայում Էլեկտրական ուժի ամենամեծ սպառողներն են Հարավային Աֆրիկան, Լիբիան, Նամիբիան, Եգիպտոսը, Թունիսը և Զիմբաբվեն, որոնցից յուրաքանչյուրը սպառում է 1000-5000 ԿՎտժ/մ2 (քառակուսի) մեկ շնչի հաշվով՝ համեմատած աֆրիկյան այնպիսի երկրների հետ, ինչպես Եթովպիան, Էրիթրեան և Տանզանիան, որտեղ էլեկտրականության սպառումը մեկ շնչի հաշվով աննշան է[82]։

Նավթը և նավթամթերքները աֆրիկյան 14 երկրների գլխավոր արտահանումն են։ Նավթը և նավթամթերքները 2010 թվականին կազմել են Աֆրիկայի ընդհանուր արտահանման 46,6%-ը, ընդհանուր առմամբ Աֆրիկայի երկրորդ ամենամեծ արտահանումը գազն է, իր գազային վիճակում և որպես հեղուկացված բնական գազ՝ կազմելով Աֆրիկայի արտահանումների 6,3%-ը[83]։

Ենթակառուցվածքներ

Լագոս, Նիգերիա, Աֆրիկայի ամենամեծ քաղաքը

Ենթակառուցվածքի պակասը աֆրիկյան բիզնեսի համար խոչընդոտներ է առաջացնում[68][69]։ Թեպետ այն ունի շատ նավահանգիստներ, տրանսպորտային ենթակառուցվածքի պակասը ավելացնում է ծախսերին 30-40%՝ ի տարբերություն ասիական նավահանգիստների[84]։

Երկաթուղային նախագծերը 19-րդ դարի վերջից կարևոր էին հանքարդյունաբերական թաղամասերում։ Մեծ երկաթուղային և ճանապարհային նախագծեր բնութագրում են 19-րդ դարի վերջը։ Երկաթուղիները ընդգծված էին գաղութային դարաշրջանում և ճանապարհները՝ հետգաղութային ժամանակներում։ Ջեդվաբ և Սթորիգարդը գտնում է, որ 1960-2015թթ. տրանսպորտային ներդրումների և տնտեսական զարգացման միջև հզոր հարաբերություններ կային։ Ազդեցիկ քաղաքական գործիչը ներառում է մինչգաղութային կենտրոնացումը, էթնիկ կոտորակումը, եվրոպական կարգավորումները, բնական ռեսուրսների կախվածությունը և ժողովրդավարությունը[85]։

Շատ մեծ ենթակառուցվածքային նախագծեր Աֆրիկայում ընթացքի մեջ են։ Այս նախագծերի մեծ մասը էլեկտրական ուժի արտադրության և տեղափոխման մեջ են։ Շատ այլ նախագծեր ներառում են հարթեցված մայրուղիները, երկաթուղիները, օդանավակայանները և այլ կառույցներ[84]։

Հեռահաղորդակցության ենթակառուցվածքը ևս աճող ոլորտ է Աֆրիկայում։ Չնայած ինտերնետի ներթափանցումը կասեցնում են այլ մայրցամաքները, այն հասել է 9%։ 2011 թվականի դրությամբ հաստատվել էր, որ 500,000,000 ամեն տեսակի բջջային հեռախոսներ օգտագործվում էին Աֆրիկայում, ներառյալ 15,000,000 «խելացի հեռախոսներ»[86]։

Հանքարդյունաբերություն և հորատում

Նավթի արդյունահանումն ըստ երկրի [1]
ՇարքՏարածքըԲարրել–օրՏարի...
_W: Աշխարհ855400002007
01E: Ռուսաստան99800002007
02Ar: Սաուդյան Արաբիա92000002008
04As: Լիբիա47250002008Իրան
10Af: Նիգերիա23520002011Նորվեգիա
15Af: Ալժիր21730002007
16Af: Անգոլա19100002008
17Af: Եգիպտոս18450002007
27Af: Թունիս6640002007Ավստրալիա
31Af: Սուդան4661002007Էկվադոր
33Af: Հասարակածային Գվինեա3685002007Վիետնամ
38Af: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն2610002008
39Af: Գաբոն2439002007
40Af: Հարավային Աֆրիկա1991002007
45Af: Չադ1560002008Գերմանիա
53Af: Կամերուն874002008Ֆրանսիա
56E: Ֆրանսիա714002007
60Af: Կոտ դ'Իվուար544002008
_Af: Աֆրիկա107804002011Ռուսաստան

Աֆրիկայի հանքային արդյունաբերությունը աշխարհի ամենամեծ հանքային արդյունաբերություններից մեկն է։ Աֆրիկան երկրորդ ամենամեծ մայրցամաքն է 30 միլիոն քառ.կմ հողատարածքով, որ պարունակում է ռեսուրսների մեծ քանակություն[68][69]։ Աֆրիկյան շատ երկրների համար հանքային հետախուզումը և արտադրությունը կազմում են իրենց տնտեսությունների զգալի մասը և շարունակում են մնալ ապագա տնտեսական աճի բանալին։ Աֆրիկան հարստորեն օժտված է հանքային պաշարներով և բոքսիտի, կոբալտի, արդյունաբերական ադամանդի, ֆոսֆորիտի, պլատինային մետաղների, վերմիկուլիտի և ցիրկոնիումի համաշխարհային պաշարների քանակով աշխարհում առաջինը կամ երկրորդն է։ Ոսկու արդյունահանումը Աֆրիկայի գլխավոր ռեսուրսն է։

Աֆրիկայի հանքային պաշարները բոքսիտի, կոբալտի, արդյունաբերական ադամանդի, ֆոսֆորիտի, պլատինային մետաղների, վերմիկուլիտի և ցիրկոնիումի համաշխարհային պաշարների քանակով աշխարհում առաջինը կամ երկրորդն են։ Շատ այլ հանքային նյութեր ևս առկա են քանակություններում։ Աֆրիկայի հողերից համաշխարհային արտադրության 2005 թվականի մասնաբաժինը հետևյալն է. բոքսիտ 9%, ալյումին 5%, քրոմիտ 44%, կոբալտ 57%, պղինձ 5%, ոսկի 21%, երկաթի հանքաքար 4%, պողպատ 2%, կապար 3%, մանգան 39%, ցինկ 2%, ցեմենտ 4%, բնական ադամանդ 46%, գրաֆիտ 2%, ֆոսֆատ 31%, ածուխ 5%, հանքային վառելանյութ և նավթ 13%, ուրան 16%։

Արտադրություն

Աֆրիկյան միությունը և ՄԱԿ-ը ներկա տարիներին ուրվագծել են ծրագրեր, թե ինչպես Աֆրիկան կարող է ինքն իրեն օգնել արդյունաբերականացնել և զարգացնել արտադրության նշանակալի հատվածները 1960-ականներին աֆրիկյան տնտեսության համաչափ մակարդակի հետ 21-րդ դարի տեխնոլոգիայով[87]։ Այս կենտրոնացումը արտադրական և արդյունաբերական արտադրության աճի և դիվերսիֆիկացման վրա, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրության դիվերսիֆիկացման վրա, հույսեր է հարուցել, որ 21-րդ դարը կլինի Աֆրիկայում տնտեսական և տեխնոլոգիական աճի դար։ Այս հույսը, ապագայում Աֆրիկայում նոր առաջնորդների ծագմամն հետ, ոգեշնչեց «Աֆրիկյան դար» տերմինի՝ վերագրելով նրան, որ 21-րդ դարը կլինի դար, երբ Աֆրիկայի հսկայական չօգտագործված աշխատանքը, կապիտալը և ռեսուրսների ներուժը կարող են դառնալ համաշխարհային խաղացող։

«Soucreye» շաքարի գործարանը Սիդի Բենուրում, (Դուկկալա), Մարոկկո

Արտադրության և արդյունաբերության մեջ այս հույսին օգնել է հաղորդակցման տեխնոլոգիաների բումը[88][89] և տեղական հանքարդյունաբերությունը[90] ենթասահարական Աֆրիկայի մեծ մասում։ Նամիբիան վերջին տարիներին գրավել է արդյունաբերական ներդրումներ[91] և Հարավային Աֆրիկան սկսել է առաջարկել հարկային խթաններ գրավելու համար արտասահմանյան ուղղակի ներդրումային ծրագրեր արտադրության մեջ[92]։

Մաուրիտիուսի պես երկրները ծրագրեր ունեն նոր "կանաչ տեխնոլոգիաներ" զարգացնելու համար արտադրության մեջ[93]։ Այսպիսի զարգացումները հսկայական ներուժ ունեն աֆրիկյան երկրների համար նոր շուկաներ ստեղծելու համար քանի որ այլընտրանքային "կանաչի" և մաքուր տեխնոլոգիաների պահանջարկը կանխատեսվում է աճելու ապագայում, քանի որ նավթի համաշխարհային պաշարները չորանում են և հանածո վառելիքի վրա հիմնված տեխնոլոգիան դառնում է տնտեսապես պակաս կենսունակ[94][95]։

Վերջին տարիներին Նիգերիան ընդունում էր արդյունաբերականացում։ Ներկայումս այն տեղական մեքենաների արտադրության ընկերություն ունի՝ Իննոսոն մեքենաների արտադրությունը, որը արտադրում է արագ տարանցիկ ավտոբուսներ, բեռնատարներ և գործնական սպորտային ավտոմեքենաներ և առաջիկայում նաև մեքենաներ[96]։ Նրանց մեքենաների տարբեր ապրանքանիշները ներկայումս հասանելի են Նիգերիայում, Գանայում և Արևմտյան Աֆրիկայի այլ երկրներում[97][98][99][100]։ Նիգերիան նաև ունի մի քանի Էլեկտրոնային արտադրողներ, ինչպես Զինոքսը, առաջին ապրանքանշված նիգերիական համակարգիչները և էլեկտրոնային հարմարանքների (պլանշետների նման) արտադրողները[101]։ 2013 թվականին Նիգերիան ներկայացրեց մեքենաների ներկրումների պարտավորություններին վերաբերող քաղաքականությունը՝ ոգեշնչելու երկրում տեղական արտադրողական ընկերություններին[102][103]։ Այս առումով որոշ արտասահմանյան մեքենաներ արտադրող ընկերություններ, ինչպես Նիսսանը հայտնի դարձրին իրենց ծրագրերը Նիգերիայում արտադրական սերմեր ունենալու համար[104]։ Էլեկտրոնիկայից և մեքենաներից բացի, շատ սպառողներ, դեղագործական և կոսմետիկ արտադրանքներ, շինարարական նյութեր, տեքստիլներ, տնային գործիքներ, պլաստիկ և այլն, ևս արտադրվում են երկրում և արտահանվում են Արևմտյան Աֆրիկայի և Աֆրիկայի երկրներ[105][106][107]։ Ներկայումս Նիգերիան ցեմենտի ամենամեծ արտադրողն է Ենթասահարական Աֆրիկայում[108] և Դանգոտե ցեմենտի գործարանը Օբաջանայում Ենթասահարական Աֆրիկայի ցեմենտի ամենամեծ գործարանն է[109]։ Օգունը համարվում է Նիգերիայի արդյունաբերական հանգույցը (քանի որ գործարանների մեծ մասը Օգունում են գտնվում և ավելի շատ ընկերությունները տեղափոխվում են այնտեղ), նրան հաջորդում է Լագոսը[110][111][112]։

Արևելյան Աֆրիկայում արտադրողական շրջանը փոքր է, բայց աճող[113]։ Հիմնական արդյունաբերություններն են տեքստիլը և հագուստը, կաշվի վերամշակումը, ագրոբիզնեսը, քիմիական ապրանքները, էլեկտրոնիկան և մեքենաները[113]։ Արևելյան Աֆրիկայի երկրները, ինչպես Ուգանդան, արտադրում են նաև մոտոցիկլետներ տեղական շուկայի համար[114]։

Ներդրումներ և բանկային ծառայություններ

Շատ ֆինանսական կազմակերպություններ իրենց գրասենյակներն ունեն Յոհաննեսբուրգում, Հարավային Աֆրիկա

Աֆրիկայի 107 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսական ծառայությունների արդյունաբերությունը տպավորիչ աճ է գրանցելու մնացած տասնամյակի ընթացքում, քանի որ ավելի շատ բանկեր թիրախավորում են մայրցամաքի զարգացող միջին խավը[115]։ Բանկային ծառայությունների շրջանը ռեկորդային աճ է ապրում մյուսների հետ շնորհիվ տեխնոլոգիական տարբեր ինովացիաների[116]։

Չինաստանը և Հնդկաստանը[117] ցուցադրել են աճող հետաքրքրություն աֆրիկյան տնտեսությունները 21-րդ դարում զարգացնելու մեջ։ Աֆրիկայի և Չինաստանի միջև փոխադարձ ներդրումները վերջին տարիներին[118][119] կտրուկ աճել է ներկայիս համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում[120]։

Չինաստանի կողմից Աֆրիկայում ավելացող ներդրումները գրավել են Եվրամիության ուշադրությունը և հրահրել է ԵՄ-ի կողմից մրցակցային ներդրումների մասին խոսակցությունների[121]։ Արտերկրում աֆրիկյան սփյուռքի անդամները, հատկապես ԵՄ-ում և Միացյալ նահանգներում, ավելացրել են ջանքերը իրենց բիզնեսներն օգտագործելու Աֆրիկայում ներդրումների համար և ոգեշնչելու աֆրիկյան ներդրումները արտասահմանում եվրոպական տնտեսություններում[122]։

Աֆրիկյան սփուռքի փոխանցումները և Արևելքից ներդրումների մեծացող հետաքրքրությունը հատկապես օգտակար կլինի Աֆրիկայի ամենաքիչ զարգացած և ամենաավիրված տնտեսությունների համար, ինչպես Բուրունդին, Տոգոն և Կոմորոսը[123]։ Այնուամենայնիվ, փորձագետները ողբում են Աֆրիկա տրանսֆերտներ ուղարկելու մեծ ծախսերը «Western Union»- ի և «MoneyGram»- ի դեոպոլիայի պատճառով, որոնք վերահսկում են Աֆրիկայի տրանսֆերտների շուկան, իսկ Աֆրիկան կանխիկ դրամի փոխանցման ամենաթանկ շուկան է աշխարհում[124]։ Համաձայն որոշ մասնագետների՝ Աֆրիկա գումար ուղարկելու հետ կապված վերամշակման բարձր վճարները խոչընդոտում են աֆրիկյան երկրների զարգացմանը[125]։

Անգոլան հետաքրքրություն է հայտարարել ԵՄ-ում, մասնավորապես Պորտուգալիայում, ներդնելու վերաբերյալ[126]։ Հարավային Աֆրիկան Միացյալ նահանգների կողմից մեծ ուշադրություն է գրավել՝ որպես արտադրության, ֆինանսական շուկաների և փոքր բիզնեսի ներդրումների նոր սահման[127], ինչպես վերջին տարիներին Լիբերիայում ՝ իրենց նոր ղեկավարության ներքո[128]։

Կա աֆրիկյան դրամային երկու միավորում՝«Тhe West African Banque Centrale des États de l'Afrique de l'Ouest (BCEAO)» և «Тhe Central African Banque des États de l'Afrique Centrale (BEAC)»: Երկուսն էլ օգտագործում են ԱՖՀ ֆրանկ որպես իրենց օրինական մրցակից։ Աֆրիկայում միասնական դրամական միավորի միտքը լողում է, և կան ծրագրեր 2020 թվականին այն իրականացնելու թեպետ շատ խնդիրներ, ինչպես մայրցամաքային գնաճի մակարդակը 5 տոկոսից ցածրացնելը, մնում են խոչընդոտներ այն ավարտելու համար[129]։

Բորսաներ

«Bourse de Tunis» կենտրոնակայանը Թունիսում, Թունիս

2012 թվականի դրությամբ Աֆրիկան ուներ 23 բորսա, երկու անգամ ավելի շատ քան 20 տարի առաջ։ Այնուամենայնիվ, աֆրիկյան բորսաները դեռ հաշվարկում են աշխարհի բորսաների գործունեության 1%-ից ավելի քիչ[130]։ Բաժնետիրական կապիտալով Աֆրիկայում առաջին 10 բորսաներն են (թվերը ներկայացված են միլիարդ ԱՄՆ դոլար-ով)[131]

2009-2012թ թվականի ընթացքում աֆրիկյան 13 երկրների ֆոնդային բորսաներում ընդհանուր առմամբ գործարկվել է 72 ընկերություն[135]։

Տարածաշրջանային տնտեսական կազմակերպություններ

1960-ականների ընթացքում գանացի քաղաքական գործիչ Քվոմե Նքրուման նպաստեց աֆրիկյան երկրների տնտեսական և քաղաքական միությանը՝ անկախության նպատակ ունենալով[136]։ Դրանից սկսված նպատակներն ու կազմակերպությունները բազմապատկվել են։ Վերջին տասնամյակները ջանքեր են գործադրել տարածաշրջանային տնտեսական ինտեգրման տարբեր աստիճանների։ 2012 թվականի դրությամբ աֆրիկյան երկրների միջև առևտուրը հաշվարկում է Աֆրիկայի ընդհանուր առևտրի ընդամենը 11%-ը, մոտ 5 անգամ ավելի քիչ քան Ասիայում է[137]։ Այս ներաֆրիկյան առևտրի մեծ մասը գալիս է Հարավային Աֆրիկայից և Հարավային Աֆրիկայից եկող առևտրային արտահանումների մեծ մասը գնում է Հարավաֆրիկյան ընդարձակ երկրներ[138]։

Ներկայումս կան ութ տարածաշրջանային կազմակերպություններ, որոնք աջակցում են Աֆրիկայում տնտեսական զարգացմանը[139]

Կազմակերպության անունըՀիմնադրման օրըԱնդամ երկրներըԿուտակային ՀՆԱ (մլն ԱՄՆ դոլար)
Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական միություն28 մայիս, 1975Բենին, Բուրկինա Ֆասո, Կաբո Վերդե, Գամբիա, Գանա, Գվինեա Բիսաու, Գվինեա, Կոտ դ'Իվուար, Լիբերիա, Մալի, Նիգեր, Նիգերիա, Սենեգալ, Սիերա Լեոնե, Տոգո657
Արևելյան Աֆրիկայի միություն30 նոյեմբեր, 1999Բուրունդի, Քենիա, Ուգանդա, Ռուանդա, Տանզանիա232
Կենտրոնական Աֆրիկայի պետությունների տնտեսական միություն18 հոկտեմբեր, 1983Անգոլա, Բուրունդի, Կամերուն, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն, Կոնգոյի Հանրապետություն, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Գաբոն, Գվինեա, Սան Տոմե և Պրինսիպի, Չադ289
Հարավային Աֆրիկայի զարգացման միություն17 օգոստոս, 1992Անգոլա, Բոտսվանա, Էսվատինի, Լեսոթո, Մադագասկար, Մալավի, Մավրիկիոս, Մոզամբիկ, Նամիբիա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Սեյշելյան կղզիներ, Հարավային Աֆրիկա, Տանզանիա, Զամբիա, Զիմբաբվե909
Զարգացման միջկառավարական մարմին25 նոյեմբեր, 1996Ջիբութի, Եթովպիա, Քենիա, Ուգանդա, Սոմալի, Սուդան, Հարավային Սուդան326
Սահել-Սահար նահանգների միություն4 փետրվար, 1998Բենին, Բուրկինա Ֆասո, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն, Կոմորյան կղզիներ, Ջիբութի, Եգիպտոս, Էրիթրեա, Գամբիա, Գանա, Գվինեա, Գվինեա Բիսաու, Կոտ դ'Իվուար, Քենիա, Լիբերիա, Լիբիա, Մալի, Մարոկո, Մավրիտանիա, Նիգեր, Նիգերիա, Սան Տոմե և Պրինսիպի, Սենեգալ, Սիերա Լեոնե, Սոմալի, Սուդան, Չադ, Տոգո, Թունիս1, 692
Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկա5 նոյեմբեր 1993Բուրունդի, Կոմորյան կղզիներ, Ջիբութի, Եգիպտոս, Էրիթրեա, Էսվատինի, Եթովպիա, Քենիա, Լիբերիա, Մադագասկար, Մալավի, Մավրիկիոս, Ուգանդա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Ռուանդա, Սեյշելյան կղզիներ, Սուդան, Զամբիա, Զիմբաբվե1,011
Արաբական Մաղրեբի միություն17 փետրվար, 1989Ալժիր, Լիբիա, Մարոկո, Մավրիտանիա, Թունիս579

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրիկայի տնտեսություն» հոդվածին։