Աֆղանստանի ազգային թանգարան

Աֆղանստանի ազգային թանգարան (պարս.՝ موزیم ملی افغانستان, Mūzīyam-e mellī-ye Afghānestān, փուշթու՝ د افغانستان ملی موزیم, Də Afghānistān Millī Mūzīyəm), հայտնի է նաև որպես Քաբուլի թանգարան, երկհարկանի կառույց՝ Քաբուլի կենտրոնից 9 կմ հարավ-արևմուտք։ Միջազգային ստանդարտներին համապատասխան՝ թանգարանի տարածքն ընդլայնվել է, այցելուների հանգստի և զբոսանքի համար ստեղծվել է մեծամասշտաբ հարակից այգի[1][2]։ Թանգարանը համարվել է աշխարհի լավագույն թանգարաններից մեկը[3][4]։

Աֆղանստանի ազգային թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Աֆղանստան
ՏեղագրությունՔաբուլ
ՎայրՔաբուլ
ՀասցեDarulaman Road
Հիմնադրվել է1922
Կայքafghan-web.com/kabul-museum/
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանն ունեցել է Կենտրոնական Ասիայի կարևորագույն հավաքածուներից մեկը[5]՝ մի քանի հազարամյակների թվագրվող շուրջ 100000 նմուշներով։ 1992 թվականին՝ քաղաքացիական պատերազմը սկսվելուց հետո, թանգարանը բազմիցս կողոպտվել է, արդյունքում ցուցադրվող 100000 նմուշների 70 %-ը կորել է[6]։ 2007 թվականից մի շարք միջազգային կազմակերպություններ օգնել են վերականգնելու ավելի քան 8000 ցուցանմուշներ, որոնցից վերջինը կրաքարե քանդակ էր Գերմանիայից[7]։ 2012 թվականին Միացյալ Թագավորությունը վերադարձրել է շուրջ 843 ցուցանմուշ, այդ թվում՝ 1-ին դարի Բահրամի հայտնի փղոսկրե ֆիգուրներ[8]։

Պատմություն

Աֆղանստանի ազգային թանգարանը բացվել է 1919 թվականին Աֆղանստանի թագավորի Ամանուելլահ-Խանի կառավարման ժամանակ[9]։ Հավաքածուն ի սկզբանե եղել է Բաղ-է Բալա պալատում, սակայն 1922 թվականին տեղափոխվել է և գործել է որպես «Հետաքրքրությունների կաբինետ»[10]։ Ներկայիս վայր թանգարանը տեղափոխվել է 1931 թվականին[11]։ Պատմաբան Նենսի Դուպրին 1964 թվականին համահեղինակել է A Guide to the Kabul Museum (Քաբուլի թանգարանի ուղեցույց) գիրքը։ Թանգարանի նոր շենքի նախագծման համար 1973 թվականին աշխատանքներ է իրականացրել դանիացի մի ճարտարապետ, սակայն ծրագրերը երբեք չեն իրականացվել[12]։ 1989 թվականին Տիլյա Տեպեն տեղափոխվել է Դա Աֆղանստան բանկի ստորգետնյա պահոց[6]։

Թանգարանի ներքին հարդարանքներ, 2008

1990-ականների սկզբին նախագահ Մոհամադ Նաջիբուլահի իշխանության փլուզումից և դաժան քաղաքացիական պատերազմի սկզբից թանգարանը բազմիցս կողոպտվել է՝ արդյունքում կորցնելով ցուցադրվող 100000 ցուցանմուշների 70 %-ը[6]։ 1993 թվականի մայիսի հրթիռային հարձակումից բեկորների է վերածվել անտիկ կավագործական հավաքածուն[13]։ 1994 թվականի մարտին, որպես ռազմական բազա օգտագործվող թանգարանը, հրթիռից հրդեհվել է և լուրջ վնասներ կրել։ Նախագահ Ռաբբանիի կառավարության Տեղեկատվության և մշակույթի նախարարությունը հրամայեց, որ թանգարանի 71 աշխատակիցները հավաքածուն տեղափոխեն Քաբուլ հյուրանոց (այժմ` Սերենա հյուրանոց)` փրկելու դրանք հետագա կեղեքումից և հրետակոծություններից[12]։ 1996 թվականի սեպտեմբերին թանգարանի աշխատակազմն ավարտեց մնացած նյութերի կատալոգային գրանցումը[5]։ 2001 թվականի փետրվար-մարտ ամիսներին Թալիբանն ավերել է բազմաթիվ արվեստի գործեր[14]։ 2001 թվականի նոյեմբերին հաղորդվել է, որ տարվա ընթացքում Թալիբանը ոչնչացրել է առնվազն 2750 հնագույն արվեստի գործեր[15]։

Դոկտոր Սայեդ Մախդում Ռահեն, դեսպան Կարլ Վ. Էյքենբերին և Վահեդալլահ Շահրանին թանգարանում 2011 թվականի մարտին

2003-2006 թվականներին շենքի վերանորոգման համար ծախսվել է մոտ 350000 դոլար։ Ամենաթանկարժեք նմուշներից շատերը զմռսվել են մետաղական արկղերի մեջ, անվտանգության համար տեղափոխվել, վերականգնվել են և գույքագրվել 2004 թվականին[16]։ Որոշ հնագիտական նմուշներ հայտնաբերվել են Քաբուլի պահոցներում[17], ինչպես նաև Շվեյցարիայում[18]։ 2007 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Ինտերպոլն օգնել են վերականգնելու ավելի քան 8000 արտեֆակտներ, որոնցից վերջինը Գերմանիայից կրաքարային քանդակն է[7] և 843 արվեստի գործեր, որոնք Բրիտանական թանգարանը վերադարձրել է 2012 թվականի հուլիսին, ներառյալ՝ 1-ին դարի Բահրամի հայտնի փղոսկրե ֆիգուրներ[8]։

2012 թվականին Իսպանիայից մի ճարտարապետական ընկերություն հաղթել է Աֆղանստանի ազգային թանգարանի նոր նախագծման համար մրցույթում[1]։ Աշխատանքները սկսվել են 2013 թվականին։ Միջազգային ստանդարտներին համապատասխան՝ թանգարանի տարածքն ընդլայնվել է, այցելուների հանգստի և զբոսանքի համար ստեղծվել է մեծամասշտաբ հարակից այգի[2]։

Հավաքածուներ

Փղոսկրե փորագրություն Քուշական թագավորության մայրաքաղաք Կապիսայից, 1-2 դարեր

Թանգարանի հավաքածուում ներառված են այնպիսի փղոսկրյա գանձեր, ինչպիսիք են՝ անտիկ իրեր Քուշական թագավորությունից, վաղ բուդդիստական և իսլամական նմուշներ։ Թանգարանի ամենահայտնի և 1990-ականների փոթորկուն ժամանակահատվածը վերապրած նմուշներից է Քանիշկա թագավորի Ռաբատակի մակագրությունը։

Հնագիտական նյութեր

Քաբուլի ազգային թանգարանը համարվում է երկրի տպավորիչ հնագիտական գտածոների պահեստ։ Դրանց թվում են՝ նկարազարդ ֆրեսկոների Դիլբերջինից, փորագրություններ, ճարտարապետական դետալներ, քանդակներ, մետաղական առարկաներ և մետաղադրամներ, որոնք փրկվել են Ալ Խանումում և Սուրխ Կոտալում ֆրանսիական պեղումներից, Բաղրամ քաղաքում գտնվող առևտրի պահեստում հայտնաբերված առարկաների տպավորիչ հավաքածու, որը ներառում է փղոսկր Հնդկաստանից, հայելիներ Չինաստանից և ապակե տարաներ Հռոմեական կայսրությունից, Հեդայի ավազե գլուխներ, բուդդայական քանդակներ Թեպե Սարդարից, Աֆղանստանի այլ վանական հաստատություններից; Ղազնիում հայտնաբերված Ղազվանիդ և Տիմուրիդ ժամանակաշրջանից իսլամական արվեստի մեծ հավաքածու[19]։

Դրամագիտական հավաքածու

Ազգային թանգարանն ունի մետաղադրամների մեծ հավաքածու։ Ըստ ավստրիացի դրամագետ Ռոբերտ Գյոբլի[20]՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ կատարված հավաքածուի աուդիտի ընթացքում թանգարանն ունեցել է 30000 նմուշ։ Պարզ չէ, թե ինչպես է հավաքածուն ընդլայնվել կամ կորել տարբեր պատերազմների ընթացքում։ Հավաքածուն պարունակում է Աֆղանստանում վերականգնված հնագիտական նյութերի մեծ մասը։ Աֆղանստանում ֆրանսիական հնագիտական պատվիրակությունը (DAFA) հրապարակել է Սուրխ Կոտալ քաղաքում հայտնաբերված մետաղադրամները, ինչպես նաև Բեգրամի պեղումների ժամանակ հայտնաբերված մետաղադրամները[21]։ Միր Զաքահի պահուստի մի մասը, որը մետաղադրամներ է ներառում մ.թ.ա. 4-րդ դարից մինչև մ.թ. 3-րդ դար, ունի 11500 արծաթե և պղնձե մետաղադրամներ, որոնք պահվում են թանգարանում։ Պահուստի մի մասը հրապարակել է Ֆրանսիական հնագիտական պատվիրակությունը[22]։ Թանգարանն ունի դրամագիտական բաժնի համադրող, սակայն հավաքածուն շարունակում է գիտնականների և հանրության համար փակ մնալ[23]։

Շրջիկ հավաքածու

Հավաքածուի որոշ կարևոր մասեր, ներառյալ նյութեր Բեգրամից, Ալ Խանումից, Տեպե Ֆուլոլից և ոսկե զարդեր պեղված Տիլյա Տեպեի բոլոր վեց հուղարկավորություններից, 2006 թվականից ի վեր ներկայացվում են որպես ճանապարհորդական ցուցահանդեսներ։ Դրանք ցուցադրվել են Ֆրանսիայի Գիմե թանգարանում, ԱՄՆ-ի չորս թանգարաններում, Կանադայի քաղաքակրթության թանգարանում, Բոննի թանգարանում (Գերմանիա) և Բրիտանական թանգարանում։ Դրանք շարունակում են շրջագայել և ի վերջո կվերադառնան Ազգային թանգարան[24]։

Ցուցանմուշներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆղանստանի ազգային թանգարան» հոդվածին։