Ար Կատլեր

Ար Ջեյ Կատլեր (անգլ.՝ R.J. Cutler, 1962[1], ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր, ով հասել է հաջողության ի շնորհիվ իր վավերագրական ֆիլմերի և հեռուստաշոուների[2].:

Ար Կատլեր
Ծնվել է1962[1]
ԾննդավայրԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումկինոռեժիսոր
IMDbID ID 0191712

Կենսագրություն

Կատլերն ավարտել է Հարվարդի համալսարանը և 1980-ականներին սկսել է իր թատերական ռեժիսորի կարիերան, իսկ 1990-ականներին տեղ գտավ վավերագրական ծրագրերում։

2001 թվականին նա ստացել է «Էմմի» մրցանակ, իր American High ռեալիթի-սերիալի համար[3]։

2007 թվականին նա արտադրեց և նկարահանեց «Սեպտեմբերյան թողարկում» վավերագրական ֆիլմը, որի սյուժեի համար օգտագործվեց Vogue-ի 2007 թվականի սեպտեմբերյան համարի հրատարակման նախապատրաստման գործընթացի մասին նյութը, որը դարձավ ամենածավալուն փայլուն ամսագիրն ամբողջ պատմության մեջ հրապարակումը։

2009 թվականին հեռուստատեսության և ռադիոյի թանգարանում տեղի ունեցավ իր աշխատաննքերի հինգօրյա հետադարձը[4].:

2012-ին նա ABC-ի Նեշվիլի պիլոտային դրվագի գործադիր պրոդյուսերն ու ռեժիսորն էր, որը արժանացավ քննադատների գովասանքին[5], իսկ երկու տարի անց՝ նկարահանեց «Միայն անդամների համար» սերիալի փորձնական դրվագը նաև ABC-ի համար[6].:

2014 թվականին, Կատլերը նաև եղավ իր առաջին ոչ վավերագրական ֆիլմի՝ «Եթե ես մնամ»-ի ռեժիսորը[7]։

Ծանոթագրություններ