Արևելյան գերեզմանատուն
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Արևելյան գերեզմանատուն բելառուս․՝ Усходнія могілкі | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | գերեզմանատուն |
Տեղագրություն | Մինսկ |
Երկիր | ![]() |
Հիմնման տարի | 1952 |
Մակերես | 24 հեկտար |
Ժառանգության կարգավիճակ | Բելառուսի մշակութային ժառանգություն |
Արևելյան գերեզմանատուն (բելառուս․՝ Усходнія могілкі, ոչ պաշտոնական անվանումը՝ Մոսկովյան, խորհրդային տարիներին կոչվել է «Մոսկովյան խճուղու գերեզմանատուն»), Մինսկի ամենահայտնի[1] գերեզմանատունը։ Ընդհանուր մակերեսը կազմում է 23,1 հա։
Բացվել է 1952 թվականին։ Մինսկի Արևելյան գերեզմանատանը հուղարկավորվել են Բելաուսական ԽՍՀ-ի առաջին դեմքեր, ինչպես նաև գիտության և մշակույթի ականավոր գործիչներ[2][3][4][5]։
Արևելյան գերեզմանատանը կան նաև խմբակային թաղումների վայրեր։ Ամենակենտրոնում գտնվում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված զինվորների գերեզմանը, գերեզմանատանը կանգնեցվել է զանգվածային հրմշտոցի հետևանքով Նեմիգայում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան։
Չնայած գերեզմանոցը համարվում է փակ, այնտեղ կա ազատ տարածք նոր գերեզմանների համար։ Արևելյան գերեզմանատանը կարող է թաղման տեղ հատկացվել բելառուսական ականավոր գործիչներին համար[6]։
Մինսկի Արևելյան գերեզմանատունը իր նշանակությամբ հաճախ համեմատվում է Նովոդևիչյան գերեզմանատան հետ, որտեղ ընդունված է թաղել ականավոր պետական գործիչների, գիտության և մշակույթի գործիչների։
Գերեզմանոցի կարևոր տեսարժան վայրերից է Վլադիմիր Մուլյավինի գերեզմանի վրա տեղադրված հուշարձանը, որը ղեկավարել է «Песняры» խումբը[7]։