Արևելյան Թուրքստանի իսլամական շարժում

Արևելյան Թուրքստանի իսլամական շարժում (ինչպես նաև Ալ-Կաիդան Չինաստանում, որը քիչ հավանական է, քանի որ Ալ-Կաիդան սալաֆիական խմբավորում է, իսկ Արևելյան Թուրքստանի իսլամական շարժումը՝ սուֆիական[1], Թյուրքստանի իսլամական կուսակցություն, թուրքմենական իսլամական շարժում), Ույղուրական անօրինական զինված կազմավորում, որի նպատակն է ստեղծել անկախ իսլամական (շարիաթական) պետություն Արևելյան Թուրքմենստանում և ամբողջ չին ժողովրդի վերաբերմունքը դեպի իսլամ[2]։ Արևելյան Թուրքստանի իսլամական շարժումն իր վրա է վերցրել ահաբեկչության ավելի քան 200 գործողությունների պատասխանատվությունը, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 162 մարդ և ավելի քան 440-ը վիրավորվել է[3]։

Արևելյան Թուրքստանի իսլամական շարժում
Տեսակահաբեկչական կազմակերպություն
Հիմնադրված1997

Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժումը ստեղծվել է 1993 թվականին Խոտանի երկու փախստականի կողմից։ 1997 թվականին վերակազմավորվել է և գոյություն ունի այդ տեսքով մինչ օրս[4]։

Կասկածվում է Թալիբանի և Ալ-Կաիդայի հետ կապերի մեջ։ 2002 թվականին Հասան Մախսումը հերքել է դա[5]։

2008 թվականի հոկտեմբերին Սինհուան հրապարակել էր հասարակական անվտանգության նախարարության կազմած Ույգուրական ահաբեկիչների ցուցակը, որում Աբդուլ Հաքի անունը չի հիշատակվել[1]։

ՄԱԿ[6], Եվրամիությունը[6], ՉԺՀ[7], Ղազախստանը[8], Ղրղզստանը[9] և Աֆղանստանը[6][9] Արևելյան Թուրքստանի իսլամական շարժումն ահաբեկչական կազմակերպություն են ճանաչում։

ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է ահաբեկչական կարգավիճակը 2020 թվականի նոյեմբերի 6-ին[7][10]։

Մասնակցություն կոնֆլիկտներին

Գործունեություն Սուար/Արևելյան Թուրքեստանում

  • Ահաբեկչական գործողություն Ուրումչիում՝ պահեստի պայթյուն երկաթուղային կայարանում 1998 թվականի մայիսի 23-ին[11]։
  • Կողոպուտ Ուրումչիում՝ 1999 թվականի փետրվարի 4-ին 247.000 յուանի ավազակային առևանգում[11]։
  • Ահաբեկչական գործողություն Խոտանում՝ պայթյուն 1999 թվականի մարտի 25-ին[11]։
  • Հատուկ գործողություն Սինխե գավառում՝ չինական ոստիկանության հակաահաբեկչական գործողություն 1999 թվականի հունիսի 18-ին[11]։
  • Գործողություն Ակտո գավառում՝ 2007 թվականի հունվարի 6-ին, չինական ոստիկանության հակաահաբեկչական օպերացիան։
  • Ահաբեկչական գործողություն Քաշգարում՝ հարձակում 2008 թվականի օգոստոսի 4-ին։
  • Ահաբեկչական գործողություն Աքսու քաղաքում՝ 2010 թվականի օգոստոսի 19-ի պայթյուն։
  • Ահաբեկչական գործողություն Խոտանում՝ 2011 թվականի հուլիսի 18-ին հարձակում է տեղի ունեցել։
  • Ահաբեկչական գործողություն Քաշգարում՝ 2011 թվականի հուլիսի 30-31-ին հարձակում է տեղի ունեցել։
  • Գումում պատանդների առևանգում՝ 2011 թվականի դեկտեմբերի 28-ին։
  • Ահաբեկչական գործողություն Քաշգարում՝ 2012 թվականի փետրվարի 28-ին հարձակում է տեղի ունեցել։
  • Խոտանում (2012) չինական օդանավի առևանգման փորձը ձախողվել է 2012 թվականի հունիսի 29-ին։

Ծանոթագրություններ