Արցախյան առաջին պատերազմում Ավետարանոցի նահատակված քաջորդիներին նվիրված հուշարձան

Արցախյան առաջին պատերազմում Ավետարանոցի նահատակված քաջորդիներին նվիրված հուշարձան, Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում[1][2]։ Հուշարձանը գտնվում է Կուսանաց անապատի տարածքում՝ Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ[1][2]։ Հուշարձանը տեղադրվել է 2013 թվականին[2]։

Արցախյան առաջին պատերազմում Ավետարանոցի նահատակված քաջորդիներին նվիրված հուշարձան
Հուշարձանը 2017 թվականին
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպատերազմի հուշահամալիր և հուշարձան
Ստեղծում2013
Երկիր Արցախ
ՔաղաքԱվետարանոց
ԲնակավայրԱսկերանի շրջան

Պատմություն

Հուշարձանը Կուսանաց անապատի տարածքում տեղադրվել է 2013 թվականին[2]։ Հուշարձանը կանգնեցվել է վանքի միջնադարյան պարսպի վրա[3]

Հուշարձանի ոչնչացում

44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին Ավետարանոց գյուղը բռնազավթվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից[1][2]։

2021 թվականի հոկտեմբերի 7-ին տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները պղծում եկեղեցու և տապանատան տարածքը[1][2]։ 2021-2022 թվականներին ադրբեջանցիների կողմից նկարահանված որոշ տեսանյութերից հստակ երևում է, որ ադրբեջանական կողմը վնասել է հուշարձանը, գրություններով պատել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցրած հուշարձանը[2]։ 2020-2022 թվականներին ներբեռնված տեսանյութերից երևում է, որ դեռևս կանգուն է նաև 2013 թվականին Արցախյան առաջին պատերազմում զոհված Ավետարանոցի հերոսների հիշատակին կանգնեցված հուշարձանը[2]։ Տեսանյութերում թեև հուշարձանը մոտիկից նկարահանված չէ, սակայն տարածքի տեսարանները ցուցադրող հատվածներում այն երևում է[2]։ Ավետարանոց գյուղի հերոսների հիշատակին կանգնեցված հուշարձանը տեսանելի է նաև 2023 թվականի ապրիլի 23-ին ադրբեջանցի օգտատիրոջ կողմից տեղադրված տեսանյութում[2]։ Տեսանյութում հատկապես ուշադրություն է գրավում օգտատերերից մեկի մեկնաբանություն-հարցադրումը, թե ինչու դեռևս չեն քանդել խաչի արձանը[2]։

Հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը և վերջին տարիների քաղաքականությունը, ըստ որի նման հուշարձանները համարվում են Ադրբեջանի համար «օկուպացիայի» խորհրդանիշ, ենթադրվում է, որ Իլհամ Ալիևի այցի կապակցությամբ հուշարձանը պարզապես ոչնչացրվել է[2]։ Ենթադրվում է, որ 2023 թվականին, միգուցե ավելի վաղ է հուշարձանը ոչնչացվել[2]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ