Արցախի դրոշ
Արցախի Հանրապետության դրոշ (նաև՝ Արցախի Հանրապետության պետական դրոշ կամ Արցախի դրոշ), Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշներից մեկը։ Հաստատվել է 1992 թվականի հունիսի 2-ին երկրի Գերագույն խորհրդի որոշմամբ[3]։
Արցախի Հանրապետության դրոշ | |
---|---|
![]() | |
Տեսակ | Պետական խորհրդանիշ |
Երկիր | Արցախի Հանրապետություն |
Իրավասության տարածք | Արցախի Հանրապետություն |
Օգտագործում | ![]() |
Հարաբերություն | 1:2 |
Ընդունված է | Հունիսի 2, 1992 թվական |
Գույներ | Կարմիր Կապույտ Նարնջագույն Սպիտակ |
Նախագծող | Վահե Ֆատտալ[1][2] |
Արցախի Հանրապետության պետական դրոշը սահմանվում և պաշտպանվում է Արցախի սահմանադրության հոդված 21-ով[4]։
Նկարագրություն
Արցախի Հանրապետության դրոշը իրենից ներկայացնում է ուղղանկյունաձև պաստառ (կտոր), որը բաժանված է հորիզոնական երեք համահավասար մասերի և ունի կարմիր, կապույտ նարնջագույն գույներ, որոնք դասավորված են վերևից ներքև։ Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում է սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ, որը միանում է դրոշի մեկ երրորդ հատվածի վրա՝ խորհրդանշելով Արցախի բաժանումը մայր Հայաստանից։ Դրոշի լայնության և երկարության հարաբերակցությունը կազմում է 1:2 չափերի[3][4]։
Պատկերասրահ
- Արցախի Հանրապետության դրոշը ծածանող երիտասարդները Շուշի քաղաքում, (25․10․2015թ․)
- Հայաստանի և Արցախի դրոշները Նոր Խարխափուտ գյուղում տեղակայված անցակետում, (27․07․2017թ․)
- Արցախի և Հայաստանի դրոշները Երևան-Սևան ավտոճանապարհի կողքին (01․05․2021թ․)
- Հայաստանի Հանրապետության դրոշը, որի հիման վրա ստեղծվել է Արցախի դրոշը
Տես նաև
Ծանոթագրություններ
![]() | Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արցախի դրոշ կատեգորիայում։ |