Արտյոմ Խաչատուրով

Արտյոմ Խաչատուրով (ռուս.՝ Артём Хачату́ров, հունիսի 18, 1992(1992-06-18)[1][2], Բենդերի, Մոլդովա), հայ պաշտպան, ով հանդես է գալիս մոլդովական Զումբրու թիմում և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Արտյոմ Խաչատուրով
Անձնական տվյալներ
Ամբողջական անունռուս.՝ Артём Хачату́ров
Քաղաքացիությունը Մոլդովա
Ծննդյան ամսաթիվհունիսի 18, 1992 (32 տարեկան)
ԾննդավայրԲենդերի, Մոլդովա Մոլդովա
Հասակ190 սմ
Քաշ81 կգ
ԴիրքՊաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՄոլդովա Զիմբրու
Համար26
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2010—2013
2013—2014
2015
Մոլդովա Շերիֆ
Մոլդովա Տիրասպոլ
Մոլդովա Զիմբրու
62 (1)
25 (2)
1 (1)
Ազգային հավաքական
2013- ներկաՀայաստան Հայաստան2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

«Շերիֆ»

Արտյոմը իր կարիերան սկսել է 2010 թվականին մոլդովական Շերիֆում։ Թիմի կազմում 3 տարվա ընթացքում մասնակցել է 62 հանդիպման։ Թիմի կազմում երեք անգամ դարձել է Մոլդովայի չեմպիոն և մեկ անգամ Մոլդովայի գավաթակիր։

«Տիրասպոլ»

2013/2014 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Տիրասպոլում[3]։

«Զիմբրու»

2015 թվականի փետրվարին տեղափոխվել է Զիմբրու[4]։

Ազգային հավաքական

2013 թվականին իր նորամուտն է նշել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մրցելով Լյուքսեմբուրգի[5] դեմ։

Ձեռքբերումներ

  • Մոլդովայի չեմպիոն 2009/2010, 2011/2012, 2012/2013
  • Մոլդովայի գավաթակիր 2010

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ