Արտեզյան ջրեր

Արտեզյան ջրեր, ջրամերժ շերտերով սահմանափակված և ջրատար ապարներում տեղադրված ստորերկրյա ճնշումային ջրեր։ Բնորոշ են տեկտոնական ճկվածքներին, իջվածքներին և գոգածալքային կառուցվածքներին և առաջացնում են արտեզյան ավազաններ։ Հորատման դեպքում, հիդրոստատիկ ճնշման պատճառով, արտեզյան ջրերը ջրատար շերտի ծածկից վեր են բարձրանում, իսկ բարձր ճնշման դեպքում շատրվանում են։

Արտեզյան ջրի ելքեր Արարատյան դաշտում

Անվան ծագում

Անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա բնակավայրի անվանումից։

Հայաստանում

ՀՀ-ում քաղցրահամ արտեզյան ջրերի հիմնական մասը կուտակված է միջլեռնային ճկվածքների, գոգհովիտների, լճագետային և լավային գոյացումների 300-500 մ հաստության շերտախմբում։ Ստորերկրյա ջրահոսքի 40-50%-ը սնում է արտեզյան ավազանները։ Օգտագործվում են բնակավայրերի ջրամատակարարման, ոռոգման և տեխնիկական նպատակներով։

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։