Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտակ Բորիսի Զաքարյան (նոյեմբերի 1, 1974(1974-11-01)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, 2017 թվականի մայիսի 18-ից մինչև 2018 թվականի մայիսի 8-ը` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 2012-2017 թվականներին` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ։
1996թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկական կիբեռնետիկայի և հետազոտումների ավտոմատացման ֆակուլտետը, 2000 թ.՝ ՀՀ պետական կառավարման դպրոցը։ Մաթեմատիկոս, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ, պետական ծառայող։ Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Մասնակցել է մի շարք դասընթացների` Կուսակցությունների քաղաքական PR (2005 թ., Վարշավա, Լեհաստան), Ժողովրդավարության ամառային առաջին դպրոց (2006 թ., ԵԽ, Ստրասբուրգ, Ֆրանսիա), Քաղաքական կառավարում և կուսակցությունների քաղաքական PR (2006 թ., Շառլոթ, Վաշինգտոն, ԱՄՆ), Ժողովրդավարության ամառային երկրորդ դպրոց, (2007 թ., ԵԽ, Ստրասբուրգ, Ֆրանսիա), Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց, (2006-2007 թթ., Երևան, ՀՀ)։
Աշխատանքային գործունեություն
1999-2001 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչության կրթամշակութային բաժնի պետ։
2001-2003 թթ.՝ ՀՀ պետական գնումների գործակալություն ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ։
2006 թ.՝ ՀՀԿ մամուլի քարտուղար, մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար։
2007-2008 թթ.՝ ՀՀԿ արտաքին կապերի պատասխանատու։
2008 թ.՝ ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։
2008-2009 թթ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար։
2009 թ.՝ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։
28.10.2009-31.05.2012 թթ.` ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
ՀԿ խորհրդի անդամ։
2011-2015 թթ.՝ ընտրվել է Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահի պաշտոնում։
2012 թ. մայիսի 6-ից՝ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։
31.05.2012-18.05.2017 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։
2012-2017 թթ.՝ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար։
2015-2017 թթ.՝ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։
ՀՀ Ազգային ժողովի և ԼՂՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ։
ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ։
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար։
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իրան, Հայաստան-Հնդկաստան, Հայաստան-Չեխիա, Հայաստան-Չինաստան, Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբերի անդամ։
2017 թ. մայիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
2018 թ. մայիսի 8-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
Գիտամանկավարժական գործունեություն
2004 - 2009 թթ. Հայաստանի մի շարք պետական բուհերում դասավանդել է քաղաքագիտություն։
2009 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում և ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
2012 թվականից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ է։
Գիտական մի շարք հոդվածների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։
Հասարակական գործունեություն
2002-2008 թթ. եղել է «Առողջ հասարակություն» ՀԿ նախագահ։
2008 թվականից «Արցախ» հայրենակցական բարեգործական միության վարչության անդամ է։
Քաղաքական գործունեություն
2009-2012 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։
28.10.2009-31.05.2012 թթ. - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
2011 թ. մայիսին «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական Վեհաժողովի հիմնադիր նիստում ընտրվել է Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահի պաշտոնում։ 2012 թվականից՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է։
Արտակ Զաքարյան 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություների մշտական հանձնաժողովի նախագահ[3]
2015 թ. մարտից Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ է։
2017 թ. մայիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ[4]։ 2018 թ․ հրաժարական է տվել։
2018 թ․ առաջադրվել է պատգամավորության թեկնածու ՀՀԿ ցուցակով։ Սակայան չի ընտրվել։
Պարգևներ
ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2006)։
ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ (2008)։
ԼՂՀ «Արցախի մայրական երախտագիտություն» մեդալ (2009)։
ԵՊՀ արծաթե հուշամեդալ (2009)։
ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ (2011)։
ՀՀ ՊՆ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ (2012)։