Արմեն Սավայան
հայ նկարիչ
Արմեն Եփրեմի Սավայան (հունվարի 2, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 19, 2021, Երևան, Հայաստան), հայ նկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1979), նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ (1997)։
Արմեն Սավայան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1946 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 19, 2021 (75 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1971) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հայր | Եփրեմ Սավայան |
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եփրեմ Սավայանի որդին է, նկարչուհի, խեցեգործ Անահիտ Սավայանի եղբայրը։
Կենսագրություն
1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1998 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում։ Ստեղծել է խորհրդադանշական բնույթի գունանկարներ («Հուշ», 1999, «Կոմպոզիցիա», «Անդորր», «Սատուռն», երեքն էլ՝ 2000, «Նատյուրմորտ», 2001 և այլն[1])։
Մրցանակներ
Արժանացել է Հայաստանի նկարիչների միության Տարվա լավագույն աշխատանքի համար մրցանակների (1982, 1997, 2000)[2]։
Ծանոթագրություններ
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա