Արման Մանարյան

հայ կինոռեժիսոր, սցենարիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արման Քրիստափորի Մանարյան (դեկտեմբերի 15, 1929, Թեհրան, Իրան[1] - փետրվարի 16, 2016, Երևան[2]), խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975), դերասան Երվանդ Մանարյանի կրտսեր եղբայրը։

Արման Մանարյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1929(1929-12-15)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էփետրվարի 16, 2016(2016-02-16) (86 տարեկան)
Մահվան վայրԵրևան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր
սցենարիստ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDbID 0541293

Կենսագրություն

Արման Մանարյանը ծնվել է 1929 թվականին Թեհրանում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ Հաջորդ տարվանից սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Ապա ուսումը շարունակել է Երևանի պետական կոնսերվատորիայում։ Այնուհետև սովորել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում (ՎԳԻԿ), որի ռեժիսորական բաժինն ավարտելուց հետո նվիրվել է կինոֆիլմերի նկարահանման գործին։ 1961 թվականին նկարահանել է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը։ Դրանից հետո «Կարինե» (1967), «Հեղնար աղբյուր» (1971), «Վերադարձ» (1972), «Մորգանի խնամին», «Բյուրականի աստղադիտարանը» և այլ կինոնկարներ։ Գրել է մի քանի ֆիլմերի սցենարներ[3]։

Արման Մանարյանը նաև «Սասնա ծռեր» էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղի անիմացիոն ֆիլմի ռեժիսորն է։ Մուլտֆիլմի սցենարը թեև գոյություն է ունեցել դեռևս 1995 թվականից, սակայն նկարահանումները սկսվել են միայն 2001 թվականից և ավարտին հասցվել 2009 թվականին։ Տարեկան հնարավոր է եղել ավարտել ընդամենը 10 րոպեանոց հատված։ «Սասնա ծռեր» մուլտֆիլմի բեմադրող ռեժիսորը և սցենարի հեղինակը Արման Մանարյանն է, բեմադրող նկարիչը՝ Վարդան Զաքարյանը։ Կոմպոզիտորը Արման Մանարյանի որդին է՝ Հայկ Մանարյանը, և դաշնակահար ու կոմպոզիտոր Խաչիկ Սահակյանը։ Արտադրությունը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի։ «Սասնա ծռերի» հերոսների ձայները հնչյունավորել են դերասաններ Կարեն Ջանիբեկյանը, Ժենյա Ավետիսյանը, Երվանդ Մանարյանը և ուրիշներ։ Մուլտֆիլմում նաև Խորեն Աբրահամյանի ձայնն է հնչում[4]։

Մանարյանը 2012 թվականին արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի[2]։

Ֆիլմագրություն

Ռեժիսոր

ՏարեթիվՖիլմ
1961Տժվժիկ
1965Բյուրականի աստղադիտարանը
1967Կարինե
1970Մորգանի խնամին
1970Հեղնար աղբյուր
1972Վերադարձ
1975Սպիտակ ափեր
1977Արկածներ անտառում
1978Եվս հինգ օր
1982Պատմություն հայելու մասին
1984Հող և ոսկի
1985Կապիտան Առաքել
1988Արցախ
1989Վերականգնում
1992Ընկեր Փանջունի
1995Տգետը
2010Սասնա Ծռեր

Սցենարիստ

ՏարեթիվՖիլմ
1970Մորգանի խնամին
1967Կարինե

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Манарян Арман Христофорович // Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич. — М., 1986. — С. 251.

Արտաքին հղումներ