Արծրունի Գասպարյան

հայ ճարտարագետ-քիմիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արծրուն Մարտիրոսի Գասպարյան (մայիսի 2 (15), 1908[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հունվարի 9, 1994(1994-01-09), Երևան, Հայաստան), հայ ճարտարագետ-քիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965)։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1968)[2]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1968)։

Արծրունի Գասպարյան
Ծնվել էմայիսի 2 (15), 1908[1]
Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էհունվարի 9, 1994(1994-01-09) (85 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանՆուբարաշենի գերեզմանատուն
Ազգությունհայ
Մասնագիտությունճարտարագետ և քիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1], Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ[1] և ՀԱՊՀ[1]
Գործունեության ոլորտքիմիա
Պաշտոն(ներ)տնօրեն և ռեկտոր
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերՀԱՊՀ
Կոչումպրոֆեսոր[1] և թղթակից անդամ[1]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1963)
Պարգևներ
Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ պետական մրցանակ Ստալինյան մրցանակ և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
 Artsrouni Gasparyan Վիքիպահեստում
Արծրունի Գասպարյանի անվան Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության դեպարտամենտ

Կենսագրություն

Արծրուն Գասպարյանը ծնվել է 1908 թվականի մայիսի 2(15)-ին, Վան քաղաքում։ 1936 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1934-1949 թվականներին աշխատել է Երևանի սինթետիկ կաուչուկի գործարանում։ 1949-1966 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, 1966-1980 թվականներին՝ ԵՊԻ ռեկտոր, 1980-1988 թվականներին՝ քիմիական տեխնոլոգիայի շարժընթացների և ապարատների ամբիոնի վարիչ, 1967-1980 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[3], 1972-1975 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԽ նախագահ[4]։

Աշխատանքները վերաբերում են երկֆազ հոսքերի տեսության և պրակտիկայի հիմնախնդիրներին, ինչպես նաև պնևմափոխադրման հարցերին, քիմիական տեխնոլոգիայի պրոցեսների և ապարատների բնագավառին։ Հեղինակ է խիտ շերտում մանրադիսպերսային նյութերի տեղափոխման եղանակի, աղաթթվի ստացման ռացիոնալ մեթոդի:Գասպարյանի մշակած «Աղաթթվի ստացման ադիաբատ եղանակը» ներդրվել և գրականության մեջ հայրնի է որպես «Գասպարյանի եղանակ»։

Մահացել է 1994 թվականի, հունվարի 9-ին Երևանում։

Պարգևներ

  • ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր («Գասպարյանի եղանակի» համար, 1946)
  • Լենինի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1968)

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Арцруни Мартиросович Гаспарян: Химический журнал Армении/ НАН РА. - Ереван, 1999. - 52,- № 4. - Էջ 75-76. ISSN 0515-9628
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծրունի Գասպարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 693