Արիզոնայի համալսարան, (անգլ.՝ The University of Arizona), Արիզոնա նահանգի հանրային գիտահետազոտական բարձրագույն ուսումնական հաստատությունը սեփական հողամասով, որը հիմնադրվել է 1885 թվականին ( Արիզոնայի տարածքի առանձին նահանգ վերափոխվելուց 27 տարի առաջ)։ Դրա կազմի մեջ մտնում է Արիզոնա նահանգի միակ բժշկական ուսումնական հաստատությունը` բժշկության դոկտորի աստիճան տրամադրելու իրավունքով։ 2008 թվականի աշնանը, ուսանողների ընդհանուր թիվը կազմել է 38.057 մարդ։ 2017 թվականին համալսարանում ուսանողական ակումբների և կազմակերպությունների թիվը գերազանցել է 600-ը։ Արիզոնայի համալսարանը Ֆորբսի վարկանիշային ցանկում առաջին տեղն է գրավել[22]։
Համալսարանն ունի 1,068 առկա ուսման ծրագրեր և 87 հեռավար ուսուցման ծրագիր, որոնք մատչելի են ուսումնասիրման համար։ Արիզոնայի համալսարանում առավել տարածված են ուսումնասիրության հետևյալ ոլորտները (ստորև ներկայացված է ուսանողների տոկոսը `համեմատած 2014-2015 ուսումնական տարվա համալսարանական ուսանողների ընդհանուր թվի հետ)[23]։
15% - Բիզնես, կառավարում, շուկայավարում և հարակից մասնագիտություններ։
10% - Կենսաբանություն և Կենսաբժշկություն։
9% - Սոցիոլոգիա։
8% - Հոգեբանություն։
7% - բազմաբնույթ / միջառարկայական ոլորտներ։
Հատկապես մեծ են Արիզոնայի համալսարանի նվաճումները աստղագիտության և աստղաֆիզիկայի բնագավառներում։ Մասնավորապես, Ստյուարդի աստղադիտարանի հետազոտողների մի խումբ `Ռոջեր Էնջելի գլխավորությամբ, աշխատում է աշխարհի ամենահզոր աստղադիտակի կառուցման վրա, որը հայտնի է որպես Հսկա մագելանյան աստղադիտարան։ Հեռադիտակը կառուցումը պետք է ավարտվի 2025 թվականին և կարժենա 500 միլիոն ԱՄՆ դոլար։ Աստղադիտակը կներառի յոթ 18 տոննանոց հայելիներ, որոնք ապահովում են հրաբուխների և «ալիքների» հստակ պատկերներ Մարսի վրա և Լուսնի վրա գտնվող լեռներում, ընդ որում պատկերը 40 անգամ ավելի արագ թարմացվելու են, քան թույլ են տալիս այսօրվա ամենամեծ աստղադիտակները[24]։