Արիանե Հինգսթ

Արիանե Հինգսթ, (գերմ.՝ Ariane Hingst, հուլիսի 25, 1979(1979-07-25)[1][2][3], Բեռլին, Արևելյան Գերմանիա), գերմանացի կին ֆուտբոլիստ, որը հանդես է եկել պաշտպանի և կիսապաշտպանի դիրքում։ Խաղացել է Գերմանիայի հավաքականի կազմում։ Աշխարհի կրկնակի չեմպիոն (2003 և 2007), Եվրոպայի քառակի չեմպիոն (1997, 2001, 2005, 2009), Ամառային օլիմպիական խաղերի եռակի բրոնզե մեդալակիր (2000, 2004, 2008)։ «Վոլֆսբուրգ» կանանց ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի օգնական, մասնագիտությամբ բանկային գործավար և ֆիզիոթերապևտ։

Արիանե Հինգսթ
Քաղաքացիությունը Գերմանիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 25, 1979(1979-07-25)[1][2][3] (44 տարեկան)
ԾննդավայրԲեռլին, Արևելյան Գերմանիա
Հասակ1,7 ± 0,001 մետր[2]
Քաշ64 կիլոգրամ
Դիրքպաշտպան

Կարիերա

Ակումբային

Արիանե Հինգսթը պատանեկան թիմերում սկսել է խաղալ յոթ տարեկանից։ 15 տարեկանում նա սկսել է հանդես գալ իր առաջին պրոֆեսիոնալ ակումբում՝ Ցելենդորֆի «Հերտայում»։ 1997 թվականին նա Պոտսդամից տեղափոխվեց Առաջին Բունդեսլիգայի «Տուրբին» ակումբ, որի հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի գավաթի (2004/05) գավաթակիր, Գերմանիայի կրկնակի չեմպիոն (2003/04, 2005/06) և Գերմանիայի գավաթի եռակի գավաթակիր (2003/04, 2004/05, 2005/06)[4]:

2007 թվականին Հինգսթը ընդգրկվել է շվեդական Դամալսվենսկանի «Յուրգորդեն» թիմի կազմում, որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան՝ «Յուրգորդեն» հոկեյի ակումբում կես դրույքով աշխատելով որպես ֆիզիոթերապևտ։ 2009 թվականին վերադարձել է Գերմանիա, հանդես է եկել «Ֆրանկֆուրտ» ՖԱ-ում, որի կազմում 2010/11 մրցաշրջանում դարձել Է Գերմանիայի գավաթի գավաթակիր[5]։ 2011 թվականի հոկտեմբերին պայմանագիր է կնքել ավստրալիական «Նյուքասլ Յունայթեդ Ջետս» ֆուտբոլային ակումբի հետ[6]։ 2012 թվականի սեպտեմբերի 29-ին տեղափոխվել է «Կանբերա Յունայթեդ», որտեղ էլ 2013 թվականին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[7]։

Ազգային հավաքականում

1996 թվականի օգոստոսի 27-ին իր նորամուտն է նշել ազգային հավաքականի հիմնական կազմում՝ Նիդերլանդների դեմ խաղում։ Առաջին գոլը խփել է 1996 թվականի սեպտեմբերի 29-ին Իսլանդիայի հավաքականի դարպասը[8]։ Հավաքականի կազմում դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն (2003 և 2007), Եվրոպայի քառակի չեմպիոն (1997, 2001, 2005, 2009), Ամառային օլիմպիական խաղերի եռակի բրոնզե մեդալակիր (2000, 2004, 2008)[4]։

Ձեռքբերումներ

Ակումբային

«Տուրբին»

  • ՈՒԵՖԱ գավաթի գավաթակիր (1)՝ 2004/05
  • Գերմանիայի առաջնության չեմպիոն (2)՝ 2003/04, 2005/06
  • Գերմանիայի գավաթի գավաթակիր (3)՝ 2003/04, 2004/05, 2005/06

«Ֆրանկֆուրտ»

  • Գերմանիայի գավաթի գավաթակիր (1)՝ 2010/11

Ազգային հավաքականում

  • Աշխարհի առաջնության հաղթող (2)՝ 2003, 2007
  • Եվրոպայի առաջնության հաղթող (4)՝ 1997, 2001, 2005, 2009
  • Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (3)՝ 2000, 2004, 2008

Անհատական

  • Արծաթե դափնու տերև[9]
  • Բրանդենբուրգի տարվա մարզիկ (2007)
  • Ֆերբանդսլիգայի 7x7 լավագույն ռմբարկու դահլիճներում (2015)

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիանե Հինգսթ» հոդվածին։