Արթուր Սոարեշ Դիաշ

պորտուգալացի ֆուտբոլիստ

Արթուր Սոարեշ Դիաշ (պորտ.՝ Artur Soares Dias, հուլիսի 14, 1979(1979-07-14), Վիլա Նովա դե Գայա, Պորտու, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլային մրցավար։ 2010 թվականից ՖԻՖԱ-ի մրցավար[1]։

Արթուր Սոարեշ Դիաշ
պորտ.՝ Artur Manuel Ribeiro Soares Dias
Քաղաքացիությունը Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 14, 1979(1979-07-14) (44 տարեկան)
ԾննդավայրՎիլա Նովա դե Գայա, Պորտու, Պորտուգալիա

Կարերիա

Դիասը սովորել է Վիլա Նովա դե Գայայի բարձրագույն լեզվաբանական և վարչական ինստիտուտում (2016 թվականից՝ ISLA՝ զարգացման և տեխնոլոգիաների պոլիտեխնիկական ինստիտուտ)։ Ստացել է դիպլոմ[2]։

Արթուրը դեռ ուսանող ժամանակ սպասարկում էր մարզային մրցաշարերի ֆուտբոլային հանդիպումները։ 2004 թվականին ստացել է առաջին կատեգորիան և այդ ժամանակվանից աշխատել է Պրիմերայի լիգայի, Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնի խաղերում[3]։ 2010 թվականից ՖԻՖԱ-ի մրցավար է։ 2016 թվականին ճանաչվել է Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլային մրցավար[2]։

2017 թվականի հունվարի սկզբին Դիասին և նրա ընտանիքին սպառնում էին «Պորտուի»՝ Super Dragões ֆան-խմբի երկրպագուները․ «Պորտուն» մեղադրվում էր այն բանում, որ մրցավարները հաճախ անարդար որոշումներ են կայացնում Լիսաբոնի «Բենֆիկայի» օգտին[4][5]։

2017 թվականի ապրիլին Դիասը նշանակվել է Ռուսաստանում կայացած ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017-ի տեսաընթերակա[6]։ Նույն պաշտոնում աշխատել է Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ում[7]։

Նշանակվել է 2021 թվականի Եվրոպայի առաջնության խաղերի[8] և Տոկիոյի օլիմպիական ֆուտբոլային մրցաշարի գլխավոր մրցավար[9]։ Երկու մրցաշարերում էլ դատել է խմբային փուլի երկու հանդիպում, ինչպես նաև օգնել է գլխավոր մրցավար Քրիս Բիտին՝ որպես օլիմպիական եզրափակչի չորրորդ պաշտոնական մրցավար։

Բացի միջազգային ակումբային և ազգային թիմային մրցումներից, Դիասը աշխատել է նաև Հունաստանի Սուպերլիգայի և Սաուդյան Արաբիայի Սուպերլիգայի, ինչպես նաև Չինաստանի Սուպերլիգայի գավաթային մրցումներում[10]։

Եվրոպայի առաջնություն 2020

ԲեմԱմսաթիվՎայրԹիմ 1Թիմ 2Արդյունք
Խմբային փուլ16 հունիսի 2021Բաքու Թուրքիա Ուելս1:1 (0:0)
Խմբային փուլ22 հունիսի 2021Լոնդոն Չեխիա Անգլիա0:1 (0:1)

Օլիմպիական խաղեր 2020

ԲեմԱմսաթիվՎայրԹիմ 1Թիմ 2Արդյունք
Խմբային փուլ25 հունիսի 2021Սայտամա Ճապոնիա Մեքսիկա2:1 (2:0)
Խմբային փուլ28 հուլիսի 2021Սենդայ Ավստրալիա Եգիպտոս0:2 (0:1)

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Սոարեշ Դիաշ» հոդվածին։