Արթուր Մելո

բրազիլական Ֆուտբոլիստ

Արթուր Մելո, կամ պարզապես Արթուր (պորտ.՝ Arthur Melo, օգոստոսի 12, 1996(1996-08-12)[1], Գոյանիա, Կենտրոնաարևմտյան տարածաշրջան (Բրազիլիա), Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Յուվենտուս ՖԱ և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Արթուր Մելո
Arthur Melo
Արթուրը Յուվենտուս կազմում 2021 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունArthur Henrique Ramos de Oliveira Melo
ՔաղաքացիությունըԲրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 12, 1996(1996-08-12)[1] (27 տարեկան)
ԾննդավայրԳոյանիա, Կենտրոնաարևմտյան տարածաշրջան (Բրազիլիա), Բրազիլիա
Հասակ171 սմ
Քաշ73 կգ
Դիրքկենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիա Լիվերպուլ
Համար29
Պատանեկան կարիերա
2008-2010Բրազիլիա Գոյաս
2010-2015Բրազիլիա Գրեմիո
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2015-2018Բրազիլիա Գրեմիո35(2)
2018-2020Իսպանիա Բարսելոնա48(3)
2020-Իտալիա Յուվենտուս42(1)
2022-Անգլիա Լիվերպուլ0(0)
Ազգային հավաքական
2013Բրազիլիա Բրազիլիա Մ177(1)
2018-ներկաԲրազիլիա Բրազիլիա15(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 23-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 23-ի, 2019

Ակումբային կարիերա

Գրեմիո

Արթուրը իր կարիերան սկսել է Գոյասում 12 տարեկան հասակում։ 2010 թվականին նա միացավ Գրեմիոյին[3]։ 2015 թվականի հունվարին Արթուրը տեղափոխվեց ակումբի առաջին թիմ։ Իր պրոֆեսինալ դեբյուտը նշեց 2015 թվականի փետրվարի 4-ին՝ Լիգա Գաուշուի Այմորեի դեմ խաղում[4]։ Այս մրցաշրջանում նա այլևս խաղադաշտ դուրս չեկավ։ Իր առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց 2016 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Բոտաֆոգոյի դեմ խաղում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Կայո Մենդեսին[5][6]։

Արթուրը Գրեմիոյի կազմում 2017 թվականին

2017 թվականին Արթուրը դարձավ Գրեմիոյի հիմնական կազմի խաղացող։ Լիբերտադորեսի գավաթում իր դեբյուտը նշեց 2017 թվականի ապրիլի 21-ին՝ Գուարանի Ասունսյոնի դեմ խաղում[7]։ Այս խաղում նա տվեց 40 փոխանցում՝ 100% ճշգրտությամբ, ինչպես նաև՝ 1 գոլային փոխանցում, ինչի համար ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[8]։ Իր խաղային ոճի և տեխնիկայի համար Արթուրին հաճախ նմանեցնում էին Անդրես Ինիեստայի և Տիագո Ալկանտարայի հետ[9][10], և նրանով սկսեցին հետաքրքրվել մի շարք եվրոպական ակումբներ, ի դեմս՝ Չելսիի[11], Բարսելոնայի և Ատլետիկո Մադրիդի[12]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Արթուրը խփեց 2017 թվականի մայիսի 18-ին՝ Բրազիլիայի գավաթի Ֆլումինենսեի դեմ խաղում[13]։ Առաջնությունում իր առաջին գոլը խփեց հուլիսի 20-ին՝ Վիտորիա Սալվադորի դեմ խաղում[14]։ Գրեմիոյի առաջին թիմի կազմում Արթուրը անցկացրեց 70 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ և ընդգրկվելով 2017 թվականի Սերիա A-ի խորհրդանշական հավաքականում[15]։

Բարսելոնա

2018 թվականի մարտի 11-ին Բարսելոնան հաստատեց Արթուրի տեղափոխության մասին Գրեմիոյի հետ համաձայնության գալու մասին լուրերը[16][17][18]։ Հուլիսի 9-ին նա 6 տարվա պայմանագիր կնքեց կատալոնական ակումբի հետ[19][20][21]։ Բարսելոնան նրա համար վճարեց 31 միլիոն եվրո[22][23], և հավելյալ 9 միլիոն եվրո բոնուսների տեսքով[24]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իսպանիայի սուպերգավաթի Սևիլյայի դեմ խաղում[25] և օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով ու նվաճել գավաթը[26][27]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում Արթուրը անցկացրեց օգոստոսի 18-ին՝ փոխարինելով Ուսման Դեմբելեին Դեպորտիվո Ալավեսի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[28][29]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Արթուրը անցկացրեց 2018 թվականի սեպտեմբերի 18-ին՝ փոխարինելով Ուսման Դեմբելեին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ՊՍՎ Էյնդհովենի դեմ խաղում[30][31]։ Հոկտեմբերի 28-ին բրազիլացին մասնակցեց իր առաջին Էլ Կլասիկոյին՝ կիսապաշտպանությունում գերիշխփելով Լուկա Մոդրիչի ու Թոնի Կրոսի նկատմամբ և օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[32][33]։ Դեկտեմբերի 21-ին Արթուրը ընդգրկվեց Չեմպիոնների Լիգայի 2018 թվականի տարվա հայտնությունների խորհրդանշական թիմում[34][35]։ 2019 թվականի մայիսի 25-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իսպանիայի գավաթի եզրափակչի Վալենսիայի դեմ խաղում[36], սակայն Բարսելոնան պարտվեց 2-1 հաշվով[37][38]։ Իր առաջին մրցաշրջանում Արթուրը անցկացրեց 44 հանդիպում[39]՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ և Բարսելոնայի հետ հաղթելով Լա Լիգան[40][41]։

Միջազգային կարիերա

Արթուրը ներկայացրել է Բրազիլիան մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Բրազիլիայի Մ17 հավաքականի կազմում նա մասնակցել է 2013 թվականի Հարավային Ամերիկայի առաջնությանը։

2017 թվականի սեպտեմբերի 15-ին Արթուրը առաջին անգամ հրավիրվեց Բրազիլիայի ազգային հավաքական՝ Բոլիվիայի և Չիլիի դեմ խաղերի համար[42][43][44], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[45][46]։ 2018 թվականի մայիսին նա ներառվեց Բրազիլիայի՝ աշխարհի առաջնության համար նախնական 35 հոգանոց կազմում[47], սակայն չընդգրկվեց հավաքականի վերջնական թիմում[48][49]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում Արթուրը նշեց սեպտեմբերի 8-ին՝ փոխարինելով Ֆրեդին Միացյալ Նահանգների դեմ ընկերական խաղում[50][51]։

2019 թվականի մայիսին Արթուրը ընդգրկվեց Բրազիլիայի՝ Կոպա Ամերիկայի 23-հոգանոց կազմում[52][53]։ Նա անցկացրեց 5 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[54][55][56]։ Բրազիլիան հաղթեց առաջնությունը[57]՝ եզրափակչում 3-1 հաշվով պարտության մատնելով Պերուին[58][59]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[60]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթՄայրցամաքայինԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Գրեմիո2015Սերիա A0000001010
201610000010
20172715112060502
201871103073184
Ընդհանուր35261150143706
Բարսելոնա2018–19Լա Լիգա270709010440
2019–200000000000
Ընդհանուր270709010440
Կարիերայի ընդհանուր6221312401531146

Միջազգային վիճակագրություն

2019 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[60]

Բրազիլիա
ՏարիԽաղերԳոլեր
201860
201990
Ընդհանուր150

Նվաճումներ

Ակումբային

Գրեմիո

Բարսելոնա

Միջազգային

Բրազիլիա

Անհատական

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Մելո» հոդվածին։