Արթուր Մայա

բրազիլացի ֆուտբոլիստ

Արթուր Բրազիլիանո Մայա, ավելի հայտնի է ինչպես Արթուր Մայա (պորտ.՝ Arthur Brasiliano Maia, (հոկտեմբերի 13, 1992(1992-10-13)[1], Մասեյո, Բրազիլիա - նոյեմբերի 28, 2016(2016-11-28)[2], Յա Յունիոն), բրազիլացի ֆուտբոլիստ, ով հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ Զոհվել է Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարից։

Արթուր Մայա
Արթուր Բրազիլերո Մայա
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 13, 1992(1992-10-13)[1]
ԾննդավայրՄասեյո, Բրազիլիա
Մահվան ամսաթիվնոյեմբերի 28, 2016(2016-11-28)[2] (24 տարեկան)
Մահվան վայրՅա Յունիոն
Հասակ170
Քաշ63
Դիրքկիսապաշտպան

Կենսագրություն

Արթուր Մայան ծնվել է Ալագոաս նահանգի Մասեյո քաղաքում 1992 թվականին։ 11 տարեկանում հայտնվեց Սալվադորի «Վիտորիա» ակումբի ակադեմիայում, և անցկացրել է բոլոր պատանեկան և երիտասարդական տարիները «Վիտորիայի» կազմում։ «Վիտորիայի» կազմում առաջին խաղն անցկացրել է 2010 թվականին հետագայում նրա պայմանագիրը միշտ պատկանել է հարազատ ակումբին[3]։ Չնայած, որ Արթուրը 2013 թվականից հիմնականում խաղացել վարձավճարով ուրիշ ակումբներում՝ «Ժոինվիլ», «Ամերկու», «Ֆլամենգո»։ 2015 թվականին վարձավճարի է տրվել ճապոնական Ջեյ-լիգայի «Կավասալի Ֆրոնտալլեում»։

2016 թվականին երկրորդ անգամ վերադարձավ «Վիտորիա», որից հետո երկրորդ անգամ դարձավ Բաիյա նահանգի չեմպիոն (առաջին տիտղոսը Արթուրը նվաճել է պրոֆեսիոնալ մակարդակում իր դեբյուտի առաջին տարում)։ Մայիսի 14-ին կիսապաշտպանը կրկին վարձավճարով տրվեց, այս անգամ ուրիշ ակումբ Սերիա Ա-ի «Շապեկոենսե» ակումբ[3]։ Նոր ակումբում Արթուր Մայան դարձավ հիմնական կազմի խաղացող և հաջող հանդես եկավ սեզոնում, թիմը համեմատաբար համեստ բյուջեով վստահորեն ընթանում էր Բրազիլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի միջնամասում, իսկ միջազգային ասպարեզում հասել է պատմության մեջ իր ամենաբարձր նվաճմանը, դուրս գալով Հարվամերիկյան գավաթի եզրափակիչ[4]։

2016 թվականի նոյեմբերի 28-ին Արթուր Մայան զոհվեց Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարից գրեթե ակումբի ամբողջ անձնակազմի և ակումբի ամբողջ մարզչական շտաբի հետ միասին, որը գնում էր «Ատլետիկո Նասիոնալի» դեմ ՀԱԿ-2016-ի եզրափակչի առաջին խաղին մասնակցելու[4]։

Տիտղոսներ և նվաճումներ

  • Բաիյանոյի լիգայի չեմպիոն (2)՝ 2010, 2016
  • Պոտիգուարի լիգայի չեմպիոն (1)՝ 2014
  • Սուպեր Կլասիկոս մրցաշարի հաղթող (1)՝ 2015
  • Հարավամերիկյան գավաթի դափնեկիր (1)՝ 2016 (հետմահու, հակառակորդի խնդրանքով[5])
  • Երիտասարդական Բրազիլիայի գավաթի լավագույն ֆուտբոլիստ (1)՝ 2012

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ