Արթուր Հակոբյան (մարմնամարզիկ)

հայ սպորտային մարմնամարզիկ

Արթուր Հրաչյայի Հակոբյան (սեպտեմբերի 28, 1961(1961-09-28)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ մարմնամարզիկ, մարմնամարզության մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1982)։ Սպորտային մարմնամարզության աշխարհի թիմային առաջնության հաղթող (1979, 1981) և հենացատկի չեմպիոն (1983), 1983 թվականի աշխարհի առաջնության բազմամարտի բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ (1981, 1983) և ԽՍՀՄ ժողովուրդների VIII սպարտակիադայի (1983) չեմպիոն։ ԱՄՆ մարմնամարզության ազգային հավաքականի մարզիչ։ Արթուր Հակոբյանը հայտնի է որպես առաջին մարզիկը, որ կատարել է «Ցուկահարա» պարույրաձև երկու պտույտներով հենացատկ։ Նա ստացել է երեք տասը միավոր 1981 թվականին Մոսկվայում անցկացվող աշխարհի առաջնությունում։

Արթուր Հակոբյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ և gymnastics coach
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 28, 1961(1961-09-28)[1] (62 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]

Կենսագրություն

Արթուր Հակոբյանը ծնվել է 1961 թվականի սեպտեմբերի 28-ին Երևանում։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1983

Արթուր Հակոբյանն սկսել է զբաղվել սպորտային մարմնամարզությամբ 1969 թվականին Հենրիխ Վանիսյանի գլխավորությամբ։ 1977 թվականին դարձել է ԽՍՀՄ պատանեկան առաջնության չեմպիոն բացարձակ առաջնությունում։ 1978 թվականից ընդգրկվել է Խորհրդային Միության ազգային հավաքականի կազմում։ 1979 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն թիմային առաջնությունում։ 1980 թվականին վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել Մոսկվայում անցկացվող Ամառային օլիմպիական խաղերին։

1981 թվականին Արթուր Հակոբյանը դարձել է ԽՍՀՄ հենացատկի չեմպիոն և ընդգրկվել ԽՍՀՄ հավաքականի կազմում՝ մասնակցելու նույն թվականին Մոսկվայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։ Այդ մրցաշարում նա նվաճել է արծաթե մեդալներ զուգափայտերի վրա վարժություններում և հենացատկում, ինչպես նաև դարձել չեմպիոն թիմային առաջնությունում։ Այդ ժամանակ էլ նրան հաջողվել է դառնալ առաջին մարզիկը պատմության մեջ, որ կարողացել է մրցումների ժամանակ կատարել «Ցուկահարա» պարույրաձև երկու պտույտներով հենացատկ։ 1983 թվականին նա կրկնել է իր հաջողությունը Խորհրդային Միության առաջնությունուն, իսկ Բուդապեշտում անցկացվող աշխարհի առաջնությունում դարձել է հենացատկի չեմպիոն, նվաճել արծաթե մեդալ թիմային առաջնությունում և բրոնզե մեդալ բազմամարտում։ Լոս Անջելեսում անցկացվող Օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին ԽՍՀՄ քաղաքական իշխանությունների որոշման պատճառով Արթուր Հակոբյանը չի մասնակցել այդ Օլիմպիական խաղերին։ 1985 թվականին Արթուր Հակոբյանը Մոնրեալում անցկացվելիք աշխարհի առաջնությանը պատրաստվելիս ստացել է ծնկի ծանր վնասվածք, որից հետո չի կարողացել լիարժեք ապաքինվել և 1988 թվականին ստիպված է եղել ավարտել մարզական կարիերան։

1988 թվականից մինչև 1989 թվականն Արթուր Հակոբյանը՝ որպես մարզիչ, աշխատել է Երևանի մանկապատանեկան մարզադպրոցում։ 1989 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է զբաղվել մարզչական աշխատանքով Լոս Անջելեսի «All Olympia» մարմնամարզական կենտրոնում[2]։ Նրա սաների թվում են եղել ազատ վարժություններում Միացյալ Նահանգների չեմպիոն (2010), աշխարհի թիմային առաջնության արծաթե մեդալակիր (2010) Մեթի Լարսոնը[3] և մարզագերանի (2007, 2008) ու անհավասար զուգափայտերի (2008) վրա վարժությունների Միացյալ Նահանգների պատանեկան առաջնության եռակի չեմպիոն Սամանտա Շապիրոն[4], աշխարհի թիմային ու հենացատկի առաջնության (2011) չեմպիոն, Օլիմպիական խաղերի թիմային առաջնության չեմպիոն և հենացատկի արծաթե մեդալակիր (2012) Մակայլա Մարոնին։ Արթուր Հակոբյանը Միացյալ Նահանգներում ճանաչման է արժանացել այն բանից հետ, երբ Բելա Կարոյին նրան խնդրել է օգնել մարմնամարզուհի Քիմ Զմեսկալին։ Մի քանի օրվա ընթացքում Արթուր Հակոբյանը կարողացել է Զմասկալին սովորեցնել այն հնարքները, որոնց վրա նա աշխատել էր մեկ տարի[5][6][7][8]։

Կարիերայի վիճակագրություն

ՏարիՄրցույթԲաց. առաջն.ԹիմայինՀենացատկԶուգափայտերԱյծիկԱզատ վարժ.
1976ԽՍՀՄ գավաթ (պատանեկան)1-ին
1977ԽՍՀՄ առաջնություն (պատանեկան)1-ին
Բարեկամության խաղեր6-րդ1-ին
Համամիութ. երիտ. մարզական խաղեր1-ին
1978ԽՍՀՄ առաջնություն (պատանեկան)2-րդ
Բարեկամության խաղեր (պատանեկան)4-րդ1-ին2-րդ
1979ԽՍՀՄ Սպարտակիադա13-րդ5-րդ
ԽՍՀՄ առաջնություն6-րդ5-րդ4-րդ
USSR-ROM Dual Meet1-ին1-ին
USSR-GDR Dual Meet1-ին1-ին
ԽՍՀՄ գավաթ1-ին2-րդ3-րդ1-ին
Չունիչի գավաթ3-րդ
Տոկիոյի գավաթ1-ին1-ին
1980ԽՍՀՄ գավաթ6-րդ
Moscow News3-րդ
1981ԽՍՀՄ գավաթ11-րդ2-րդ
ԽՍՀՄ առաջնություն5-րդ1-ին2-րդ
University Games3-րդ5-րդ6-րդ7-րդ
Միլանի գրան պրի4-րդ
Աշխարհի առաջնություն8-րդ1-ին2-րդ2-րդ
1983ԽՍՀՄ Սպարտակիադա3-րդ1-ին
ԽՍՀՄ գավաթ2-րդ1-ին3-րդ
ԽՍՀՄ առաջնություն5-րդ1-ին4-րդ6-րդ
USA-USSR Dual Meet6-րդ1-ին
Դինամո Սպարտակիադա3-րդ
Riga International1-ին1-ին1-ին
Աշխարհի առաջնություն3-րդ2-րդ1-ին
1985ԽՍՀՄ գավաթ6-րդ
ԽՍՀՄ առաջնություն6-րդ8-րդ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։