Արթուր Բենջամին

ամերիկացի մաթեմատիկոս

Արթուր Թ. Բենջամին (անգլ.՝ Arthur T. Benjamin, մարտի 19, 1961(1961-03-19), Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[1]), ամերիկացի մաթեմատիկոս, կոմբինատորիկայի ոլորտի մասնագետ։ 1989 թվականից սկսած նա աշխատել է որպես պրոֆեսոր Հարվերի Մադ քոլեջում, որտեղ դասավանդել է մաթեմատիկա նաև Սմոլվուդ ընտանիքին[6]։

Արթուր Բենջամին
անգլ.՝ Arthur T. Benjamin
Ծնվել էմարտի 19, 1961(1961-03-19) (63 տարեկան)
Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[1]
Բնակության վայր(եր)Քլերմոնտ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Harvey Mudd College?[2]
Գործունեության ոլորտմաթեմատիկա[3], կոմբինատորիկա, Իլյուզիոնիզմ[3] և teaching practice?[3]
ԱնդամակցությունԱմերիկյան մաթեմատիկական ընկերություն[4][5]
Ալմա մատերՔարնեգի Մելոն համալսարան, Ջոնս Հոփքինսի համալսարան և Mayfield High School?
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[1]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Գիտական ղեկավարAlan J. Goldman?
Ինչով է հայտնիՄտավոր մաթեմատիկական գործողություններ, կոմբինատորիկա, մաթեմեջիք
Պարգևներ
 Arthur T. Benjamin Վիքիպահեստում

Բենջամինը հայտնի է իր մտավոր մաթեմատիկական գործողություններով։ Նա ունեցել է մի քանի ելույթներ կենդանի լսարանի առջև, որտեղ ցույց է տվել իր մտավոր ունակությունները։ Նրա մաթեմատիկական ունակությունները բարձր են գնահատել մի շարք թերթեր, ամսագրեր և հաղորդումներ։

Կրթություն

1983 թվականին Քարնեգի Մելոն համալսարանում Բենջամինն արժանացել է բակալավրի գիտական աստիճանի կիրառական մաթեմատիկայի կոչումների հետ միասին։ Նա 1985 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան, իսկ 1989 թվականին Ջոն Հոփքինսի համալսարանում ստացել է փիլիսոփայական գիտությունների աստիճան։ Նրա դիսերտացիան վերնագիրն էր` «Օպտիմալ մեխանիզմների թռիչքային կառույցներ», որի ղեկավարն էր Ալան Ժ. Գոլդմանը[7]։

Իր աշխատանքային առաջին տարիների ընթացքում Բենջամինը գրել է տեքստ և ստեղծել կախարդական էֆեկտներ Kije! երաժշտական կատակերգության համար իր գործընկերներ Սքոթ Մաքգրեգորի և Արթուր Դարել Թուրների հետ միասին։ Այն առաջին անգամ ներկայացվել է CMU's Spring Musical-ում 1980 թվականին[8]։

Կարիերա

Համալսարանական

Բենջամինը մի քանի պաշտոններ է զբաղեցրել նաև համալսարանում։ Համագործակցել է մի շարք գործակալությունների հետ։ Գիտությունների դոկտորի աստիճան ստանալուց հետո նա աշխատել է որպես պրոֆեսոր Հարվերի Մադ քոլեջում, որտեղ 2002-2004 թվականներին աշխատել է նաև որպես ամբիոնի վարիչ։ Նա հրապարակել է ավելի քան 90 գիտական հոդված և հինգ գիրք[7]։ Բենիամինը նկարահանել է մի շարք դասախոսություններ մաթեմատիկայի վերաբերյալ։ Նրա դասընթացները հիմնականում նվիրված են դիսկրետ մաթեմատիկային, մտավոր մաթեմատիկային և մաթեմատիկական խաղերին։ Բենիամինը եղել է «Մաթեմատիկական հորիզոն» ամսագրի համահեղինակ։

«Մաթեմեջիքս»

Բենջամինին դեռևս շատ վաղուց էր հետաքրքրում կախարդական հնարքները։ Քոլեջում նա կատարելագործում իր ունակությունները այդ բնագավառում և մասնակցում է մի քանի կոնֆերանսների։ Այդ կոնֆերանսներից մեկում նա հանդիպում է Ջեյմս Ռանդիին, ով նույնպես ուներ նույն նախասիրությունները։ Նա Բենջամինին տվեց մի քանի ցուցումներ կենդանի ելույթներ վարելու համար։ Ռանդին նրան մի քանի մաթեմատիկական հնարքներ է սովորեցնում։ 1990-ականներին նա մասնակցում է Հարավային Կալիֆոռնիայի «Սքեփթիքս»-ի նիստերին։ Այնտեղ Բենջամինը հանդիպում ունեցավ նիստերի նախագահ Մայքլ Շեմերի հետ, ով հետագայում դարձավ նրա գրքերից երեքի համահեղինակը[9]։

Բենջամինն իր կենդանի ելույթներն սկսել է քոլեջումներում, դպրոցներում, կոնֆերանսներում և այլուր[10]։ Ելույթների ընթացքում Բենջամինը կատարում էր մի քանի մտավոր մաթեմատիկական գործողություններ, ինչպիսիք են` չորս և ավելի նիշ ունեցող թվերի բազմապատկում, գումարում, քառակուսային բազմապատկում և այլն[11]։

Մրցանակներ և կոչումներ

Արթուր Բենջամինի ելույթներից մեկը (1983 թվական)
  • Ամերիկայի նարդու առաջնության հաղթող (1997 թվական)[12]
  • Կոմբինատորիկայի ինստիտուտի խորհրդի անդամ
  • Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի մրցանակ (2000 թվական)
  • «Ամերիկայի լավագույն մաթեմատիկոս-կախարդ» (2005 թվական, մայիս)
  • Լավագույն գիրք անվանակարգի հաղթող Ամերիկյան մաթեմատիկայի ասոցիացիայի կողմից («Լավագույն ապացույցներ, որոնք հնարավոր է հաշվարկել», 2006 թվական)
  • The Princeton Review-ի կողմից ընտրվել է որպես 300 լավագույն պրոֆեսորներից մեկը (2012 թվական)

ԶԼՄ

Բենջամինը մասնակցել է երեք TED բանակցությունների։ Առաջինը` 2005 թվականին, նրա «Մաթեմեջիքս» շոուի ցուցադրությունն էր։ Երկրորդը` 2009 թվականին, նվիրված էր դպրոցներում մաթեմատիկական կրթության բարելավմանը, իսկ երրորդը` 2013 թվականին, Ֆիբոնաչիի թվերի հաջորդականությանը։

Նա տարիներ շարունակ հանդես է եկել բազմաթիվ հեռուստատեսային ծրագրերում։ Նա տպագրել է ավելի քան 100 հոդված «New York Times», «People Magazine», «USA Today» և «Scientific American» պարբերականներում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Բենջամին» հոդվածին։