Արզաս Ոսկանյան

հայ կոմպոզիտոր, երգիչ, մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արզաս Գրիգորի Ոսկանյան (հունվարի 2, 1947(1947-01-02), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, երգիչ, մանկավարժ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2008), ՀՀ պետական մրցանակի դափնեկիր (2003), պրոֆեսոր։

Արզաս Ոսկանյան
Ծնվել էհունվարի 2, 1947(1947-01-02) (77 տարեկան)
Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգիչ և մանկավարժ
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Կայքarzasvoskanyan.com

Կենսագրություն

Տոհմ

Արզաս Ոսկանյանը ծնվել է 1947 թվականի հունվարի 2-ին, Դիլիջանում, շինարար-վարպետ Գրիգորի (ուստա Գրիգոր) և տնային տնտեսուհի Մարգարիտի ընտանիքում։ Ընտանիքում եղել է երկու եղբայր և չորս քույր (Թերեզա, Ասիա, Ֆարիզդա, Լիպարիտ, Ֆրիդա, Արզաս)։ Արզաս Ոսկանյանի հետազոտություններով Ոսկանյան տոհմածառը սկիզբ է առնում Ոսկան Երևանցուց։ Կոմպոզիտորի Ոսկան Ոսկանյան մեծ պապը՝ իր հարազատների հետ, Դիլիջանում հաստատվել է մոտ 300 տարի առաջ։

Գերդաստանում պրոֆեսիոնալ երաժիտներ չեն եղել, սակայն երկու կողմի պապերը, հայրական տատը աչքի են ընկել ժողովրդական և աշուղական երգերի մաքրաոճ կատարումներով։ Հրաշալի երգում էր նաև հայրը՝ Գրիգոր Ոսկանյանը, որը հայկական երգարվեստի նկատմամբ ունեցած անսահման սերը կարողացել էր փո խանցել իր զավակներին։ 1950-ական թվականների սկզբին Գրիգոր Ոսկանյանը ստեղծել է ընտանեկան անսամբլ, որը 1952 թվականին պարգևատրվել է Հայաստանի գերագույն խորհրդի պատվոգրով (այն իր պատվավոր տեղն ունի Արզաս Ոսկամյանի անձնական արխիվում)։ Ընտանեկան անսամբլի ամենափոքր անդամը Արզասն էր, ընդամենը 4 տարեկան։

Կրթություն

Տարրական և միջնակարգ

Սովորել է Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 5-րդ դասարանից հաճախել է պիոներների պալատի փողային նվագախմբի պարապմունքներին։ Սովորել է նվագել է շեփոր, բարիտոն, տրոմբոն, գալարափող։ Այդ շրջանում՝ զուգահեռաբար, երգել է դպրոցի ջազ նվագախմբում։

13 տարեկան հասակում սկսում է սովորել Դիլիջանի երաժշտական դպրոցի թավջութակի դասարանում, շարունակելով՝ նվագել փողային նվագարաններ, նաև՝ փորձում է ստեղծագործել։ Պատանի Արզասը երաժշտական յոթնամյա դպրոցը հաջողությամբ ավարտում է չորս տարում, որից հետո ուսումը շարունակում է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) Մ․ Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի (դասատու՝ Խաչիկ Դնոյան) և վոկալ (դասատու՝ Շահեն Դավիդյան) բաժիններում։ Առնո Բաբաջանյանը և Էդվարդ Միրզոյանը լսելով նրան՝ խորհուրդ են տալիս, որ ուսումը շարունակի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Բարձրագույն

Ուսումնարանի տնօրեն՝ կոմպոզիտոր Էդուարդ Կզարթմյանի թույլտվությամբ Արզասը երրորդ կուրսից ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժին (դասատու՝ Նինա Խաչատրյան), միաժամանակ շարունակելով հաճախել Էդվարդ Միրզոյանի կոմպոզիցիայի դասընթացներին։ Հաջողությամբ ավարտում է նաև ուսումնարանի թավջութակի բաժնի լրիվ դասընթացը։ Կոնսերվատորիայում ընդհանուր ուսումը տևել է 9 տարի, ներառյալ՝ խորհրդային բանակում ծառայելու տարիները։ Արդեն ճանաչման արժանացած երիտասարդ կոմպոզիտորը 1976 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

Գործունեություն

Կոնսերվատորիան ավարտելուց հետ՝ 1976 թվականին, դառնում է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։

1978 թվականին Կոմիտասի անվան կոնսերվատորիայում բացվում է ժողովրդական նվագարանների ամբիոն, որտեղ տարբեր առարկաներ դասավանդելու նպատակով հրավիրվում է նաև Արզաս Ոսկանյանը։ Վերջապես տեղի է ունենում Արզաս Ոսկանյանի երազանքը․ հիմնադրվում է «Հայոց երգեցողության» դասարանը։

1980-ական թվականներին մի կարճ ժամանակահատված Արզաս Ոսկանյանը ղեկավարու, է Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախումբը։

1989-1992 թվականներին ստեղծում և ղեկավարում է «Սրինգ» համույթը։ Մինչև «Սրինգ»-ը նա ստեղծել և ղեկավարել էր «Խորան» կանանց երգչախումբը։ 1991 թվականին կոնսերվատորիայում ստեղծում է «Երիտասարդ վարպետներ» հայոց ավանդական երաժշտության համույթը։

Երգչական գործունեությունը սկսել է դեռ ուսանողական տարիներին։ Որպես ազգային ոճի վառ նկարագրով ինքնատիպ երգիչ՝ նա մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած համերգներին, տարբեր գիտաժողովների և այլ համերգային ծրագրերի։ 1977 դեկտեմբերին Հայֆիլարմոնիայի մեծ դահլիճում ունեցել է երկու մենահամերգ։ Իբրև երգիչ Արզաս Ոսկանյանը հանդես է եկել Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Գերմանիայում, Անգլիայում, Հունգարիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, Սիրիայում, Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության բազմաթիվ քաղաքներում։ 1992 թվականին կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների նվագախմբի հետ Արզաս Ոսկանյանը Հոլանդիայում մասնակցել է կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի հեղինակային համերգին։

Մանկավարժական գործունեությունը սկսել է երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում (1977-1978)՝ դասավանդելով երգեցողություն և գործիքավորում։ Այդ ընթացքում նաև ղեկավարում էր կոնսերվատորիայի ժողովրդական երաժշտական ստեղծագործության կաբինետի կողմից կազմակերպվող ժողովրդական երգի հավաքման ուսանողական գիտարշավները (1978-1980)։ Իր բազմամյա մանկավարժական գործունեության համար Արզաս Ոսկանյանը 1994 թվականին ստացել է պրովեսորի գիտական կոչում[1]։

Ստեղծագործական գործունեություն

Հավաքել և մշակել է շուրջ 2000 հայկական ժողովածուներ, երգեր ու մեղեդիներ։ Կոնսերվատորիայի ժողովրդական երաժշտական ստեղծագործության կաբինետում (հետագայում՝ հայ երաժշտական ֆոլկլորագիտության) աշխատելու տարիներին Արզաս Ոսկանյանը ղեկավարեց ժողովրդական երգերի հավաքման գիտարշավները Հայաստանի տարբեր շրջաններում (Կիրովաբադ, Արթիկ, Վեդի, Արարատ)։ Նաև ուսանողական տարիներին մասնակցել է, Մարգարիտ Բրությանի ղեկավարած՝ Մեղրիի ու Նախիջևանի գիտարշավներին[2][3]։

Ստեղծագործական ժանրեր

Արզաս Ոսկանյանի ստեղծագործական ժանրը բազմազան է՝

Ստեղծագործությունների ցանկ

Երաժշտաթատերական
ԺանրԱնվանում,

խոսքի հեղինակ

Ստեղծման

թվական

Հրատարակում

և այլնշումներ

Օպերա (եռապատում)«Նարեկացու աղոթքը, Քուչակի սերը, Սևակի լույսը»

լիբրետո՝ Գ․ Արմենյանի և Ա․ Ոսկանյանի

1991ձեռագիր
Երաժշտական ներկայացում«Սիրո քնրա» (ժողովրդական թեմաներով)1995ձեռագիր
Երաժշտական ֆիլմ

(մենակատար տենորի, երգչա-

խմբի և սիմֆոնիկ նվագա-

խմբի համար)

«Օքրոյական»2005համակարգչային

շարվածք

Վոկալ-նվագախմբային
ԺանրԱնվանում,

խոսքի հեղինակ

Ստեղծման

թվական

Հրատարակում

և այլնշումներ

Կանտատ (մենակատար

տենորի, իգական եգչախմբի

և լարային մեծ նվագախմբի

համար)

«Բնության հիմնը» կամ «Հզոր որմեր»

խոսք՝ Ավետիք Իսահակյանի

1992ձեռագիր
Պոեմ (մենակատար տենորի,

լարային նվագախմբի և դհոլի

համար)

«Խոհ վշտի, սիրո, կյանքի»

խոսք՝ Ավետիք Իսահակյանի

1979ձեռագիր
Երգաշար (մենակատարի, արական

երգչախմբի և փողային մեծ նվագախմբի

համար)

«Հայոց աշխարհ»

խոսք՝ Արզաս Ոսկանյանի

1991-2006համակարգչային

շարվածք

Վոկալ շար (մենակատար տենորի և լարա-

յին նվագախմբի համար)

«երեք երգ ըստ Վարդերեսի»1983ձեռագիր
Պատկեր (երգչախմբի և ժողովրդական

նվագարանների համար)

«Սանդի երգ ըստ Կոմիտասի»1979ձեռագիր
Պատկեր (մենակատարի և լարային նվագա-

խմբի համար)

«Կռունկ հայաստանի ըստ Միջազի»1984ձեռագիր
Երկեր նվագարանի և նվագախմբի (երգչախմբի) համար
ԺանրԱնվանում,

խոսքի հեղինակ

Ստեղծման

թվական

Հրատարակում

և այլնշումներ

«Կոնցերտ» (երգեհենի և մեծ երկսեռ

երգչախմբի համար)

1982ձեռագիր
«Կոնցերտ» (երգեհենի և մեծ երկսեռ

երգչախմբի համար) փոխադրված (երգեհոնի

և լարային նվագախմբի համար)

1985ձեռագիր
«Կոցերտ» թառի և ժողովրդական գործիքների

նվագախմբի համար

1987ձեռագիր
«Կոնցերտ» (ջութակի և նվագախմբի համար)1989ձեռագիր
Կոնցերտ հոբոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար«Իմ Գյումրի»1990ձեռագիր
Ֆանտազիա (դաշնամուրի և լարային նվագախմբի

համար)

«Հույզեր»2004ձեռագիր
Կամերային
ԺանրԱնվանում,

խոսքի հեղինակ

Ստեղծման

թվական

Հրատարակում

և այլնշումներ

«Լարային կվարտետ թիվ 1»1972ձեռագիր
Լարային կվարտետ թիվ 2«Ընկերոջ հիշատակին»1975ձեռագիր
«Լարային կվարտետ թիվ 3»1985ձեռագիր
Լարային կվարտետ թիվ 4«Հայաստան — 1988»1989ձեռագիր
«Կվարտետ» (շեփորների համար)«Վարդանանց ղողանջներ»1983Editors Bim, SWITZER-LAND,

2002

«Կվարտետ» (կլարնետների համար)1984ձեռագիր
Եղերգ (չորս թավջութակի համար)«Նվիրում Կաթողիկոս Վազգեն

Ա-ի հիշատակին»

1994ձեռագիր
«Սոնատ» (Թավջութակի և դաշնամուրի

համար)

1988
Սոնատ (ալտի ահմար)«Մենախոսություն»1987ձեռագիր
Սոնատ (թավջութակի ահմար)«Մենախոսություն»1993ձեռագիր
«Փոքր սյուիտ» (երգեհոնի համար)1977ձեռագիր
Մանրանվագներ (կլարնետի համար)«Հայկական հորինվածքներ»1985ձեռագիր
Մանրանվագներ«Երգ ու պար» (երկու ալտի համար)1987ձեռագիր
Վոկալ-նվագարանային (վոկալ շարեր)
ԺանրԱնվանում,

խոսքի հեղինակ

Ստեղծման

թվական

Հրատարակում

և այլնշումներ

Սեքստետ (սոպրանոյի, թավ շվիի, երեք

դուդոկի և սանթուրհ համար)

«Իջեք, իջեք, երազներ»

խոսք՝ Լևոն Շանթի

1982ձեռագիր
Սեքստետ 2-րդ տարբերակ (սոպրանոյի,

տենորի, ֆլեյտայի, կլարնետի, ջութակի և

թավջութակի համար)

«Իջեք, իջեք, երազներ»

խոսք՝ Լևոն Շանթի

2004ձեռագիր
Վոկալ շար (ձայնի և դաշնամուրի համար)«Աշնանային խոհեր»

խոսք՝ Վահան Տերյանի

1969ձեռագիր
Վոկալ շատ (տենորի և դաշնամուրի

համար)

«Եղիր ինձ քույր»

խոսք՝ Վահան Տերյանի

1970«Հայ կոմպոզիտորների վոկալ—

կամերային ստեղծագործություններ»

ժողովածու, Երևան, «Սովետական գրող»,

1982, էջ 17-24

վոկալ շատ 1-ին տետր (տենորի, երկու

դուդուկի, զանգի, ծնծղայի և դհոլի համար)

«Ցաված սիրտս երգեր

հյուսեց»

խոսք՝ Ավետիք Իսահակյանի

1978«Հայկական ռոմանսներ» ժողովածու,

Երևան, «Սովետական գրող»,

1984, էջ 138-145

Վոկալ շար 2-րդ տետր (ալտ ձայնի, երկու

դուդուկի և դհոլի համար)

«Ցաված սիրտս երգեր

հյուսեց»

խոսք՝ Ավետիք Իսահակյանի

1979ձեռագիր
Վոկալ շար 2-րդ տետր, 2-րդ տարբերակ

(ալտի, ֆլեյտայի, ջութակի, թավջութակի,

քանոնի, ուդի և դհոլի համար)

«Ցաված սիրտս երգեր

հյուսեց»

խոսք՝ Ավետիք Իսահակյանի

1990ձեռագիր
Վոկալ շատ (տենորի և ջութակի համաիր)«Հայրեններ ըստ Քուչակի»1979ձեռագիր
Վոկալ շար (ձայնի և երգեհոնի համար)«Աղոթքներ ըստ Նարեկացու

Մատեան ողբերգության»

(սկզբնական անվանումը՝

«Ընթերցումներ ըստ Նարեկա-

ցու Մատեան ողբերգության»)

1980ձեռագիր
Վոկալ շար (տենորի և թավջութակի համար)«Վերջին հորձանքն իմ ցնորքի»

խոսք՝ Ավետիք Իսահակյանի

1986ձեռագիր
Խմբերգային
ԺանրԱնվանում,

խոսքի հեղինակ

Ստեղծման

թվական

Հրատարակում

և այլնշումներ

«Պատարագ» (երկսեռ երգչախմբի,

քահանա, սարկավագ մենակա-

տարների և երգեհոնի համար)

1995-2003ձեռագիր
Կանտատ (առանց նվագակցության)

(մենակատարի և երկսեռ երգչախմբի

համար)

«Ծխանի ծուխ»

խոսք՝ Պարույր Սևակի

1976ձեռագիր
Կանտատ (առանց նվագակցության)

(սոպրանոյի, տենորի, ալտի և երկսեռ

երգչախմբի համար)

«Խնջույք երգեր»

խոսք՝ Գևորգ Էմինի

1979ձեռագիր
Կանտատ (մանկական երգչախմբի համար)«Այբ ու բեն» (դաս առաջին)1978ձեռագիր
Պոեմ (երկսեռ երգչախմբի և դհոլի համար)«Եթե մեռնեմ․․․ բայց առայժմ

ապրել է պետք»

խոսք՝ Պարույր Սևակի

1976ձեռագիր
«Սյուիտ» (իգական երգչախմբի համար)խոսք՝ Ավետիք Իսահակյանի1978-1980ձեռագիր
Խմբերգային շար (երկսեռ երգչախմբի համար)«Երկու խմբերգ ըստ Իսահակյանի»1978ձեռագիր
Խմբերգային շար (երկսեռ երգչախմբի համար)«Երեք խմբերգ ըստ Վարդերեսի»1982ձեռագիր
Խմբերգային շար (սոպրանոյի, ալտի և իգական

երգչախմբի համար)

«Երկու խմբերգ ըստ Սևակի»1983ձեռագիր
Խմբերգային շար (երկսեռ երգչախմբի և

դաշնամուրի համար)

«Աշնանային պատկերներ»

խոսք՝ Ավետիք Իսահակյանի

1984ձեռագիր
Խմբերգային շար (երկսեռ երգչախմբի համար)«Աստծո քարտուղարը»

խոսք՝ Պարույր Սևակի

1984ձեռագիր
Խմբերգային շար (իգական երգչախմբի, երեք շվիի

և հարվածայինի համար)

«Եռապատում ժողովրդական

թեմաներով»

1985ձեռագիր
Խմբերգային շար (երկսեռ երգչախմբի և դաշնամուրի

համար)

«Աշնանային խոհեր»

խոսք՝ Վահան Տերյանի

1994ձեռագիր
Խմբերգայի շար (իգական երգչախմբի համար)«Պարերգեր»

խոսք՝ ժողովրդական

1996ձեռագիր
Խմբերգային շար (մանկական երգչախմբի համար)«Երկու տար»

առանց խոսքի

1997ձեռագիր
Երգաշար (մենակատար ալտի և իգական երգչախմբի

համար)

«Չլինի լիճը Սևանա, հազիվ թե

զրնգար Զանգուն»

խոսք՝ Գևորգ Էմինի

1982ձեռագիր
Խմբերգ (Իգական երգչախմբի համար)«Անիի ողբը»

խոսք՝ ժողովրդական

1982ձեռագիր
Խմբերգ (Իգական երգչախմբի համար)«Կաքավներ»

խոսք՝ ժողովրդական

1982ձեռագիր
Խմբերգ (երկսեռ երգչախմբի համար)«Արարատի ծեր կատարին»

խոսք՝ Ավետիք Իսահակյանի

1983ձեռագիր
Խմբերգ (մենակատարի և երկսեռ երգչախմբի համար)«Երգ Երևանին»

խոսք՝ Արտեմի Այվազյան

1986ձեռագիր
Խմբերգ (Իգական երգչախմբի համար)«Ինչպես շեփորեմ»

խոսք՝ Վարդերեսի

1991ձեռագիր
Խմբերգ (երկսեռ երգչախմբի համար)«Դուրյանի խոսքը»

խոսքը՝ Պերտրոս Դուրյանի

1997ձեռագիր
Խմբերգ (երկսեռ երգչախմբի համար)«Օրհներգ 1700-ին»

խոսք՝ Մաքսիմ Ոսկանայի

1999«10 օրհներգ վասն լույսի

և հավերժության», «Արճեշ»

հրատարակչությաւն, Երևան,

1999, էջ 47-57

Խառը երգեր
ԺանրԱնվանում,

խոսքի հեղինակ

Ստեղծման

թվական

Հրատարակում

և այլնշումներ

Շարային«Պահլավունիների երգը»

խոսք՝ հեղինակի

1992ձեռագիր
Շարային (զինվորների [միաձայն] երգչախմբի

և փողային նվագախմբի համար)

«Հատուկ գնդի երգը»

խոսքը՝ հեղինակի

1998ձեռագիր
Երգ-նվիրում Վազգեն Սարգսյանին (մենակատար տենորի

և սիմֆոնիկ նվագախմբի համար)

«Ձոներգ Սպարապետին»

խոսք հեղինակի

1999ձեռագիր
Երգ-նվիրում գեներալ-գնդապետ Միքայել

Հարությունյանին

«Հարությունյան ասպետ»2002ձեռագիր
Մանկական երգաշար (12 երգ)«Կապույտ հայացքը մորս

հայացքն է»

խոսք՝ Զավեն Կասյան

1994-1998անավարտ
Ղարաբաղյան երգաշար1. «Ժենգյալով հաց»

2. «Ղարաբաղի թթի օղի»

3. «Ղարաբաղի աղջիկները»

4. «Արցախապատում»

5. «Շուի»

խոսք՝ հեղինակի

1996-1999ձեռագիր
Երգ (մենակատարի և լարային նվագախմբի համաի)«Կոնյակ»

խոսք՝ հեղինակի

1991ձեռագիր
Երգեր (ձայնի և գործիքային անսամբլի համար)«Հացին երգը», «Հայ աղջկա երգը»,

«Մանկություն», «Երգ», «Գեղջկական»

խոսք՝ Թադևոս Եսայանի

1992ձեռագիր
Ձոներգ«Հայոց աշխարհ»

խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի

1980ձեռագիր
Ձոներգ«Իմ հայ ժողովուրդ»

խոսք՝ հեղինակի

1995ձեռագիր

Ընտանիք

Կինը՝ Քնարիկ Տեր-Սիմոնյանը, դաշնակահարուհի է։ Ունի երկու երեխա՝ Գրիգոր Ոսկանյանը (դիրիժոր) և Մարգարիտ Ոսկանյանը (խմբավար), որոնք նույնպես երաժիշտներ են։

Պարգևներ, մրցանակներ

  • ՀՀ Պետական մրցանակ, 2003 թ.
  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2008 թ.[4]
  • Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղոցու «Ս․ Սահակ-Ս․ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան, 2017 թ․
  • ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալ, 2018 թ․

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ