Արեն Մկրտչյան

հայ քաղաքական գործիչ, քարտեզագիր

Արեն Միքայելի Մկրտչյան (ապրիլի 2, 1992(1992-04-02), Ալավերդի, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, քարտեզագիր, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։

Արեն Մկրտչյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 14-ից
Վարչապետի օգնական
2018 հունիսի 4 - 2019 հունվարի 14
 
Կուսակցություն՝անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և քարտեզագիր
Ծննդյան օրապրիլի 2, 1992(1992-04-02) (32 տարեկան)
ԾննդավայրԱլավերդի, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան

Կրթություն

2008-2012 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում` ստանալով կադաստրային գործ և քարտեզագրություն մասնագիտության բակալավրի որակավորում։

Աշխատանքային գործունեություն

2011-2016 թվականներին, որպես սպորտային լրագրող, աշխատել է «1in.am» լրատվական կայքում և «Ժամանակ» օրաթերթում։

2016-2018 թվականներին եղել է «SOS» հաղորդման սցենարիստ[2]։ 2018 թվականի հունիսի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է վարչապետի օգնական[3][4]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։

Ծանոթագրություններ