Արենածաղիկ սովորական

բույսերի տեսակ
Արենածաղիկ սովորական
Արենածաղիկ սովորական
Արենածաղիկ սովորական
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՄրտենածաղկավորներ (Myrtales)
ԸնտանիքԱրենախոտազգիներ (Lythraceae)
ՏրիբաLythreae
ՑեղԱրենախոտ (Lythrum)
ՏեսակԱրենածաղիկ սովորական (L. salicaria)
Միջազգային անվանում
Lythrum salicaria
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Արենածաղիկ սովորական (լատին․՝ Lythrum salicaria), արենածաղկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն

30-150 սմ բարձրությամբ, հաստ փայտացող արմատով բազմամյա խոտաբույս է։ Սրտաձև հիմքով, նստադիր, մանր ատամնաեզր, նշտարաձև տերևները դասավորված են ուղղաձիգ կողավոր ցողունի վրա։ Վեց պսակաթերթիկներով գեղեցիկ ծիրանի ծաղիկները հավաքված են երկար հասկանման ծաղկաբույլերում։ Պտուղը քառանիստ երկփեղկանի տուփիկ է[1]։

Տարածվածություն

Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում, խոնավ վայրերում, առուների և ճահիճների ափերին։ Մեղրատու և գեղազարդային բույս է։ Հարմար է առուներն ու լճակները կանաչազարդելու համար[1]։

Նշանակություն

Բուժական նպատակներով օգտագործում են տերևները, ցողունները, ծաղիկներն ու արմատները։ Ծաղիկներից ստանում են խմորեղենների պատրաստման մեջ կիրառվող սննդային ներկ։ Արմատներն օգտագործում են դաբաղելու և գործվածքները դարչնագույն ներկելու համար[1]։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արենածաղիկ սովորական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արենածաղիկ սովորական» հոդվածին։