Արա Վարդանյան (ծանրորդ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արա Վարդանի Վարդանյան (դեկտեմբերի 21, 1974(1974-12-21), Բամբակաշատ, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծանրորդ[2], Հայաստանի բազմակի չեմպիոն, Ուկրաինայի չեմպիոն (2004), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (1998), աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (1998), Օլիմպիական խաղերի մասնակից (1996)։ Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ (1993)։

Արա Վարդանյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան[1]
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 21, 1974(1974-12-21) (49 տարեկան)
Ծննդավայր՝Բամբակաշատ, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Q28498534?

Կենսագրություն

Արա Վարդանյանը ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 21-ին Հայկական ԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում[3]։ Ծանրամարտով սկսել է զբաղվել 5 տարեկանում՝ հոր՝ Վարդան Վարդանյանի ղեկավարությամբ։ 1990 թվականին ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ և շարունակել մարզումները Երևանում՝ Ռոբերտ Հովհաննիսյանի մոտ։ 1993 թվականին դարձել է պատանիների (մինչև 20 տարեկան) աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։

1995-1999 թվականներին եղել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ 1996 թվականին մասնակցել է Ատլանտայի Օլիմպիական խաղերին, որտեղ զբաղեցրել է 7-րդ տեղը։ Առավել հաջող հանդես է եկել 1998 թվականին։ Ռիզեում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Լահտիում կայացած աշխարհի առաջնությունում լավագույն արդյունքը ցույց է տվել պոկում վարժությունում և երկամարտի արդյունքում դարձել արծաթե մեդալակիր։

2000 թվականին տեղափոխվել է Ուկրաինայի Իլյիչյովսկ քաղաք, որտեղ միացել է Յուրի Կուչինովի գլխավորությամբ մարզվող մարզիկների խմբին։ 2003 թվականին ստացել Է Ուկրաինայի քաղաքացիություն և հետագայում միջազգային մրցումներին ներկայացրել այդ երկիրը։ 2004 և 2005 թվականների Եվրոպայի առաջնություններում պոկում վարժությունում նվաճել է (համապատասխանաբար ոսկե և բրոնզե) փոքր մեդալներ, սակայն հրում վարժությունում անհաջող ելույթի պատճառով երկամարտի մեդալակիրների թվում չի հայտնվել։

2005 թվականին ավարտել է մարզական կարիերան։ 2015-2017 թվականներին եղել է Օդեսայի մարզի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ[4]։

Արդյունքներ

Հայաստանի օգտին
ՏարիՄրցությունԱնցկացման
վայր
Քաշային
կատեգորիա
ՊոկումՏեղՀրումՏեղԵրկամարտի
արդյունք
Տեղ
1993Աշխարհի պատանեկան առաջնություն Հեբմինչև 99 կգ170 կգ 210 կգ 380 կգ
1993Եվրոպայի պատանեկան առաջնություն Վալենսիամինչև 99 կգ175 կգ 212,5 կգ 387,5 կգ
1994Աշխարհի պատանեկան առաջնություն Ջակարտամինչև 99 կգ170 կգ4210 կգ 380 կգ
1994Եվրոպայի պատանեկան առաջնություն Հռոմմինչև 108 կգ177,5 կգ 220 կգ 397,5 կգ
1995Եվրոպայի առաջնություն Վարշավամինչև 108 կգ180 կգ 217,5 կգ4397,5 կգ4
1995Աշխարհի առաջնություն Գուանչժոումինչև 108 կգ175 կգ8210 կգ12385 կգ9
1996Օլիմպիական խաղեր Ատլանտամինչև 108 կգ180 կգ7215 կգ9395 կգ7
1998Եվրոպայի առաջնություն Ռիզաավելի քան 105 կգ190 կգ4235 կգ 425 կգ
1998Աշխարհի առաջնություն Լահտիավելի քան 105 կգ197,5 կգ 230 կգ 427,5 կգ
1999Աշխարհի առաջնություն Աթենքավելի քան 105 կգ200 կգ4230 կգ430 կգ
Ուկրաինայի օգտին
ՏարիՄրցությունԱնցկացման
վայր
Քաշային
կատեգորիա
ՊոկումՏեղՀրումՏեղԵրկամարտի
արդյունք
Տեղ
2004ԵՎրոպայի առաջնություն Կիևավելի քան 105 կգ200 կգ 232,5 կգ432,5 կգ
2005Եվրոպայի առաջնություն Սոֆիաավելի քան 105 կգ200 կգ 235 կգ7435 կգ5

Ընտանիք

  • Վարդգես Վարդանյան (ծնվ.է 2002), որդին, ուկրաինացի ծանրորդ, Ուկրաինայի պատանիների չեմպիոն (2018)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ