Արարատ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)

ռուսական ֆուտբոլային ակումբ Մոսկվայում

«Արարատ», ռուսական ֆուտբոլային ակումբ Մոսկվայում։ Հիմնադրվել է 2017 թվականին։

'
Ամբողջական անունԱրարատ ֆուտբոլային ակումբ
Հիմնադրումմարտի 31, 2017
ԵրկիրՌուսաստան
ՔաղաքՄոսկվա
ՄարզադաշտՍպարտակովեց
ՆախագահՌուսաստանՎալերի Օհանեսյան
ՄարզիչՌուսաստանԱլեքսանդր Վիտալիի Գրիգորյան
ԱվագՌուսաստանՌոման Պավլյուչենկո
Կայք
ԼիգաՊրեմիեր Լիգա, «Կենտրոն» գոտի
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Պատմություն

«Արարատը» հիմնադրվել է 2017 թվականի մարտի վերջին[1]՝ Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի աջակցությամբ[2]։ Թիմը կոչվել է երևանյան համանուն ակումբի պատվին։ Ակումբը սկսել է ելույթները Ռուսաստանի երրորդ դիվիզիոնում։ Տնային մարզադաշտը համարվում է «Սպարտակովեցը»։

2017 թվականի մայիսի 30-ին ակումբը ստացել է Ռուսաստանի առաջնության «Կենտրոն» գոտում խաղալու իրավունք, այդ նույն օրը նրանք ձեռք են բերել Ռոման Պավլյուչենկոյին[3]։ Հունիսի 7-ին ակումբը պայմանագիր է կնքել Ռուսաստանի հավաքականի մեկ այլ խաղացող Ալեքսեյ Ռոբկոյի հետ[4], իսկ հունիսի 9-ին՝ Մարատ Իզմայլովի։

Թիմի գլխավոր մարզիչ նշանակվել է 45-ամյա Սերգեյ Բուլատովը[5], կնքելով 1 տարվա պայմանագիր։ Սակայն 2017 թվականի հուլիսի 30-ին նա լքեց այդ պաշտոնը[6]։ Այնուհետև գլխավոր մարզիչ նշանակվեց Արկադի Իմրեկովը[7]։ Օգոստոսի 16-ին մարզիչ նշանակվեց Ալեքսանդր Գրիգորյանը։

2017-2018 մրցաշրջանի սկզբին թիմի առաջ դրվեց Ռուսաստանի Պրեմիեր Լիգա դուրս գալու խնդիր[8]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արարատ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)» հոդվածին։