Արարատ Զուրաբյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Զուրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արարատ Անուշավանի Զուրաբյան (օգոստոսի 9, 1963(1963-08-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական և պետական գործիչ, Հայոց համազգային շարժում կուսակցության նախագահ, Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ազատամարտիկ[1]։

Արարատ Զուրաբյան
 
Կուսակցություն՝ՀՀՇ
Կրթություն՝Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1986)
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Ծննդյան օրօգոստոսի 9, 1963(1963-08-09) (60 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան

Կրթություն

Արարատ Զուրաբյանը 1986 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը։

Քաղաքական և աշխատանքային գործունեություն

1994-1995 թվականներին եղել Հայաստանի ներքին զորքերի հրամանատարի տեղակալ։ 1996 թվականին ընտրվել, 1999 թվականին վերընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ։

2002-2010 թվականներին եղել է ՀՀՇ վարչության նախագահ։ 2013 թվականից ՀՀՇ կուսակցության նախագահն է։

2017 թվականի ապրիլի 2-ին Ծառուկյան դաշինքի համապետական ցուցակով ընտրվել է 6-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր։

Մասնակցել է Արցախյան ազատամարտին, «Սպանդարյան» կամավորական ջոկատի հիմնադիրներից է[2]։

Ամուսնացած է, ունի երկու զավակ[1]։

Նախորդող
Կենտրոնի թաղապետ
Արարատ Զուրաբյան

1996 - 2002
Հաջորդող
Գագիկ Բեգլարյան

Ծանոթագրություններ