Արամ Անանյան
հայ խմբագիր, հասարակական գործիչ, պատմաբան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Լևոնի Անանյան (2 սեպտեմբերի, 1980թ.), հայ պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, պատմական գիտությունների թեկնածու։ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն։ Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի որդին։ ☃☃
Արամ Անանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1980 (43 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (2000) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | պատմաբան, խմբագիր և հասարակական գործիչ |
Աշխատավայր | Ազգային վիճակագրական ծառայություն, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ՀՀ ԱԳՆ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Արմենպրես |
Ծնողներ | հայր՝ Լևոն Անանյան |
Կրթություն
- 1996-2000 թթ. - Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, բակալավրի աստիճան։
- 2000-2002 թթ. - Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան։
- 2002-2005 թթ. - ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի ասպիրանտուրա, «Հայոց ցեղասպանության գործոնը հայ-թուրքական հարաբերություններում 1991-2005 թթ.» թեմայով թեզ։
Աշխատանքային գործունեություն
- 2001 թ. - ՀՀ Քաղաքաշինության նախարարություն, առաջին կարգի մասնագետ։
- 2001-2003 թթ. - ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն, բաժնի պետ, գլխավոր մասնագետ։
- 2003-2005 թթ. - ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող։
- 2005 թթ. - ՀՀ ԱԳՆ, ռեֆերենտ։
- 2005-2006 թթ. - ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն։
- 2006-2009 թթ. - ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։
- 2007-2008 թթ. - «Ֆորում» պարբերականի գլխավոր խմբագիր։
- 2008-2009 թթ. - Հայաստանի նախագահի ռեֆերենտ։
- 2009 թ. օգոստոսի 10-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի վարչապետի օգնական[1]։
- 2011 թ. հոկտեմբերի 18-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի վարչապետի օգնականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[2]։
- 2011 թ. հոկտեմբերի 18-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար՝ հասարակական հիմունքներով[3]։
- 2011 թ. հոկտեմբերի 20-ից - «Արմենպրես» գործակալության տնօրեն։
- 2012 թ. մայիսի 25-ին Հայաստանի Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով՝ ազատվելով Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից[4]։
Այլ տվյալներ
2009-ին պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալով։ Երեք մենագրությունների, շուրջ 20 գիտական հոդվածների և 200-ից ավելի հրապարակումների հեղինակ է[5]։
Աղբյուրներ
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա