Արալկում

Արալկում (Արալ ու թյուրքերեն կում` ավազ), նոր անապատ, որ ձևավորվել է չորացած Արալի ծովի տեղում[1]։ Ավազաաղային անապատը գտնվում է Ուզբեկստանի և Ղազախստանի տարածքում՝ Կարակումներ և Կիզիլկում անապատների հյուսիսարևմտյան վերջավորության մոտ։ Անապատը կոչում են նաև Ակկում (Սպիտակ անապատ)[2]։

Փոշոտ փոթորիկ Արալկումում, մայիսի 3, 2009: Գծով մատնանշված է Արալի ծովի ափամեձ սահմանը 1960 թվականի դրությամբ

2005 թվականին Կոկարալի ամբարտակի կառուցումից հետո Հյուսիսային Արալը վերականգնվում է, սակայն Հարավային Արալը չորանում է` մեծացնելով Արալկում անապատի ավազանը։

Անապատացման արդյունքում խիստ կրճատվել է շրջանի կենսաբազմազանությունը. մոտ 200 տեսակ բուսական ու կենդանական տեսակ ոչնչացել է[3]։ Չորացած ծովի հատակի ներկայիս բուսատեսակները զարգացել են 1960 թվականից։ Այն ներկայացնում էր 34 ընտանիքի բույսեր` 134 ենթակարգով ու 300 տեսակով։ Հիմնական ներկայացուցիչներն են Salicornia europaea, Suaeda crassifolia, Tripolium vulgare ավազակավային հիմքում, ինչպես նաև Suaeda acuminata և Atriplex fominii ավազային հիիմքում[4]։

Նախկին Արալի ծովի հատակը Ուզբեկստանում, 2004

Արալկումը զբաղեցնում է 38.000 կմ² մակերես[5]։ Այն քամու ուժգին հոսանքների աղբյուր է։ Փոշոտ փոթորիկները տարեկան անապատից տարածում են մոտ 100 միլիոն տոննա թունավոր աղեր ու փոշի։ Մանր փոշին, որ բարձրանում նախկին ջրային տարածքի հատակից, պարունակում է հանքային պարարտանյութեր, պեստիցիդներ, որոնք ծովի մեջ էին հայտնվել շրջակա դաշտերի՝ ջրերով ողողման արդյունքում։ Անապատի վրայով արևելքից արևմուտք անցնում է օդային հզոր հոսանք, որի պատճառով աերոզոլները արագ տարածվում են Կենտրոնական Ասիայի շրջանում։

Արալկումի թունավոր նյութեր են հայտնաբերվել Անտարկտիդայի պինգվինների արյան մեջ, Գրենլանդիայի սառցադաշտերում, Նորվեգիայի անտառներում, Բելառուսի դաշտերում և այլ վայրերում[1]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ