Ատենի աստերոիդներ

Ատենի աստերոիդներ, կամ Ատեններ, Երկրին մոտեցող աստերոիդների խումբ, անվանվել է առաջին հաստատված խմբի ներկայացուցիչի անունով, (2062) Ատեն աստերոիդ, որը հայտնաբերվել է 1976 թվականի հունվարի 7-ին ամերիկացի աստղագետ Էլեանոր Հելինի կողմից։

Ատենը հին-եգիպտական արեվային սկավառակի միակ աստվածն էր, որի մոնոթեիկ պաշտամունքը ներմուծվել էր Էքնատոն փարավոնի կողմից։ Այս կապակցությամբ այս խմբի աստերոիդները ընդունված է անվանել եգիպտական դիցաբանության և պատմության գործող անձանց անուններով։

2012 փետրվարի 25-ի դրությամբ հայտնի են 695 Ատեններ, որոնցից մոտ 60-ը ունեն հրթական համարներ, իսկ ինը սեփական անուն[1]։

Առանձնահատկություններ

Ուղեծիր

Ատեններին են դասում այն աստերոիդները, որոնք ունեն այնպիսի ուղեծիր, որի մեծ կիսաառանցքը փոքր է մեկ աստղագիտական միավորից, և ապոհելին մեծ է 0,983 ա. մ.-ից[2]։ Ատեններից շատերը ունեն զգալի էքսցենտրիսիտետ։ Ամենամեծ էքսցենտրիսիտետը (համարյա 0,9) ունի (137924) 2000 BD19 աստերոիդը, որը նաև պերիհելիում անցնում է Մերկուրիի ուղեծրից ներս, մոտենալով Արեգակին 0,092 ա. մ. հեռավորության վրա։ Համարակալված աստերոիդներից Արեգակից ամենամեծ հեռավորությանն է հասնում (66063) 1998 RO1 աստերոիդը, 1,7 ա. մ. հեռավորության վրա։

Այս խմբի աստերոիդների պտույտի պարբերությունը Արեգակի շուրջ տատանվում է կես տարուց մինչև մեկ երկրային տարի։ Վերջինները, այնպիսիք, ինչպիսիք են (3753) Կրուիտնին, պտտվում են մեր մոլորակի հետ 1:1 ուղեծրային ռեզոնանսում[3]։

Արեգակնային համակարգի խավարածրի հարթության նկատմամբ թեքումը հայտնի Ատենների մոտ չի անցնում 60°-ը։ Այս խմբի համարակալված անդամների մեջ ամենամեծ թեքումը ունի (162483) 2000 PJ5 աստերոիդը՝ 51°:

Չափեր

Ատենները փոքր աստերոիդներ են, նրանցից միայն մի քանիսի տրամագիծն է որոշված։ Այս խմբի աստերոիդներից չորսի տրամագիծը գերազանցում է մեկ կիլոմետրը։ Նրանցից ամենամեծն է՝ (2100) Ռա-Շալոմը, տրամագիծը կազմում է մոտ 3,4 կմ[4]։

Ատենների փոքր չափերի պատճառով, նրանց ֆիզիկական տվյալները վատ են ուսումնասիրված։ ՍՄԱՍՍ սպեկտրալ դասակարգումով նրանցից սպեկտրալ դասը որոշված է ընդամենը մոտ 30-ի մոտ, իսկ Տոլենի դասակարգմամբ՝ ընդամենը երեքի մոտ[1]։

Մերձեցումը Երկրին

Ատենների ուղեծրերը գտնվում են երկրային ուղեծրի մոտակայքում։ Երկրի հետ հնաավոր ընդհարման պատճառով, այս խմբի աստերոիդները հետաքրքրություն են ներկայացնում հետազոտությունների համար։

2004 թվականի դեկտեմբերին Ատենի խմբի աստերոիդներից մեկին՝ 2004 MN4, որը հետագայում անվանվեց Ապոֆիս, շնորհվեց 10 հնարավորից 2 աստերոիդների վտանգավորության Թուրինյան սանդղակով։ Համաձայն հաշվարկների մյուս հնարավոր ընդհարումը կարող էր տեղի ունենալ 2029 թվականի ապրիլի 13-ին[5]։ Հետագայում տարբեր գիտնականների կողմից կատարված հաշվարկները իջեցրեցին այս վտանգը մինչև 0.

Ամենահայտնի Ատենները

ԱնվանումըՏրամագիծը, կմՀայտնաբերման տարեթիվըՀայտնաբերողը
(2062) Ատեն1,11976Էլեանոր Հելին
(2100) Ռա-Շալոմ3,41978Էլեանոր Հելին
(2340) Խախտոր0,31976Չառլզ Կովալ
(3362) Խուֆու0,71984Սքոթ Դունբար, Մարիա Բարուչի
(3554) Ամոն2,481986Կարոլին Շումեյկեր, Յուջին Շումեյկեր
(3753) Կրուիտնի1986Դունկան Ուոլդրոն
(5381) Սեխմետ1991Կերոլին Շումեյկեր
(99942) Ապոֆիս0,272004Ռոյ Տակեր, Դևիդ Տոլեն, Ֆաբրիցիո Բերնարդի
(136818) Սերկետ1997Ռոյ Տակեր

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ