Ավի Բենեդի

Ավի Բենեդի (եբրայերեն՝ אבי בנדי‎, ապրիլի 2, 1980(1980-04-02), Իսրայել), իսրայելցի երգիչ, կոմպոզիտոր և մուլտիգործիքավորող։

Ավի Բենեդի
Ծնվել էապրիլի 2, 1980(1980-04-02) (44 տարեկան)
Իսրայել
Երկիր Իսրայել և  Բուլղարիա
Ժանրերփոփ և փոփ֊ֆոլք
Մասնագիտություներգերի հեղինակ, երաժիշտ և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ
ԼեյբլPayner
 Avi Benedi Վիքիպահեստում

Կենսագրություն

Ավին ծնվել է 1980 թվականի ապրիլի 2-ին Իսրայելում։ Նրա ծնողները ունեն ռուսական արմատներ։ Նրա հայրը Էդուարդ Բաբադոստը հայտնի օպերային տենոր է[1]։ Նրա հորեղբայրը Տաջիկստանի ժողովրդական արտիստ է։ Նա ունի երկու եղբայր՝ մեկը ոսկերիչ է, մյուսը՝ Լիորդ Բաբադոստը, ռեժիսոր է։ 4 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվեցին Ավստրիա։ Ավարտել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիան։ 1999-2008 թվականներին եղել է օպերատոր՝ տեղական ավստրիական ATV հեռուստաալիքում։ Բացի օպերատորի աշխատանքից, նա սկսեց գրել երաժշտություն և ստեղծեց Diamond Band խումբը, որը համերգներ տվեց ամբողջ աշխարհում։ Նրանց «Live like in a movie» երգը դարձավ Իսրայելի №1 հիթը։ 2006 թվականին Ավին տեղափոխվեց Ռուսաստան, որտեղ նա մի գրեց մի քանի երգեր (այդ թվում՝ Շալոմ) երգչուհիներ Ժասմինի և Իշտարի համար և համագործակցել է Ֆիլիպ Կիրկորովի հետ[2][3]։ 2014 թվականին Ավին պայմանագիր է կնքել բուլղարական Պայներ ընկերության հետ։ Նույն թվականին Ավին երկու երգեր է թողարկել երգչուհի Էմիլիայի հետ՝ «Кой ще му каже» (եբրայերեն՝ בואי תגלי לי‏‎, ռուս.՝ Кто скажет тебе)[4][5]: Նույն թվականին Ավին Էմիլիայի հետ համերգով ներկայացավ Մոսկվայի Կրեմլիում[6]։ 2016 թվականին Ավին երիտասարդ արտիստ Ալեքսի հետ միասին հայերեն լեզվով երգ թողարկեց`«Եկել եմ Երևան»։ Նույն տարվա հունիսին նա սերբերեն երկու երգ է թողարկել՝ «Жени ме և 300 сватова»։

Ավին խոսում և երգում է՝ եբրայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, բուլղարերեն, պարսկերեն, ռումիներեն, սլովակերեն։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավի Բենեդի» հոդվածին։