Ասպիրին

քիմիական միացություն

Ասպիրինը, հայտնի է նաև որպես ացետիլսալիցիլաթթու (ԱՍԹ), դեղ, որն օգտագործվում է ցավը, տենդը կամ բորբոքումը բուժելու համար[4]։ Հատուկ բորբոքային վիճակները, որտեղ կիրառվում է ասպիրինը, ներառում են Կավասակի հիվանդությունը, սրտակրանքի բորբոքումը (պերիկարդիտ) և ռևմատիկ տենդը[4]։ Սրտամկանի ինֆարկտից կարճ ժամանակ անց տրված ասպիրինը նվազեցնում է մահվան վտանգը[4]։ Ասպիրինը նաև կիրառվում է երկարատև, որն օգնում է կանխարգելել սրտամկանի ինֆարկտները, իշեմիկ կաթվածները և թրոմբերը՝ բարձր վտանգով մարդկանց մոտ[4]։ Այն կարող է նաև նվազեցնել քաղցկեղի որոշակի տեսակների առաջացման վտանգը, մասնավորապես ուղիղաղիքային քաղցկեղի[5]։ Ցավի կամ ջերմության դեպքում ազդեցությունը սովորաբար սկսվում է 30 րոպեի ընթացքում[4]։ Ասպիրինը ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղ է (ՈՍՀԲԴ) և գործում է այլ ՈՍՀԲԴ-ների նման, սակայն նաև ընկճում է թրոմբոցիտների նորմալ ֆունկցիան[4]։

Ասպիրին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₉H₈O₄
Մոլային զանգված3,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,35 ± 0,01 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան135 °C[2] °C
Կազմալուծման ջերմաստիճան284 ± 1 ℉
Գոլորշու ճնշում0 ± 1 mm Hg
Քիմիական հատկություններ
pKa3,49[3]
Դասակարգում
CAS համար50-78-2
PubChem2244
EINECS համար200-064-1
SMILESCC(=O)OC1=CC=CC=C1C(=O)O
ЕС200-064-1
RTECSVO0700000
ChEBI2157
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Մեկ ընդհանուր անցանկալի ազդեցություն է ստամոքսի խանգարումը[4]։ Ավելի նշանակալի կողմնակի երևույթներն են ստամոքսի խոցերը, ստամոքսի արյունահոսությունը և ասթմայի վատթարացումը[4]։ Արյունահոսության վտանգը մեծ է նրանց մոտ, ովքեր տարիքով ավելի մեծ են, ալկոհոլ են խմում, ընդունում են այլ ՈՍՀԲԴ-ներ կամ այլ հակամակարդիչներ[4]։ Ասպիրինը խորհուրդ չի տրվում հղիության վերջին շրջանում[4]։ Ռեյի համախտանիշի (սինդրոմ) վտանգի պատճառով այն սովորաբար խորհուրդ չի տրվում վարակված երեխաներին[4]։ Բարձր դեղաչափերը կարող են հանգեցնել ականջներում աղմուկի[4]։

Ասպիրինի նախանյութը կիրառվել է ուռենու տերևների ձևով իր բուժիչ ազդեցությունների նպատակով առնվազն 2,400 տարի[6][7]։ 1853 թվականին քիմիկոս Չարլզ Ֆրեդերիկ Գերհարդտն առաջին անգամ օգտագործեց նատրիումի սալիցիլատ դեղը ացետիլ քլորիդով ացետիլսալիցիլաթթվի առաջացման համար[8]։ Հաջորդ հիսուն տարիների ընթացքում այլ քիմիկոսներ հաստատեցին քիմիական կառուցվածքը և գտան ավելի արդյունավետ եղանակներ այն ստանալու համար[8]։ 1897 թվականին «Բայեր» (Bayer) ընկերության գիտնականներն ընդհանուր սալիցիլատ դեղերի շարքում ուսումնասիրեցին ացետիլսալիցիլաթթուն որպես քիչ գրգռիչ փոխարինող դեղ[8]։ 1899 թվականին Բայերն այն անվանեց «Ասպիրին» և վաճառեց ամբողջ աշխարհում[9]։ Ասպիրինի հայտնիությունն աճեց XX դարի առաջին կեսին, հանգեցնելով շատ բրենդների և դեղաձևերի միջև մրցակցության[10]։ «Ասպիրին» բառը «Բայեր»-ի ապրանքանիշն էր (բրենդային անունը), սակայն ապրանքանիշի նկատմամբ իրենց իրավունքները կորան կամ վաճառվեցին շատ երկրներում[10]։

Ասպիրինն աշխարհում ամենալայն կիրառվող դեղերից է, որը յուրաքանչյուր տարի սպառվում է մոտ 40.000 տոննա (44.000 տոննա) (50-ից 120 մլրդ դեղահատեր)[6][11]։ Այն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Հիմնական Դեղերի Ցանկում է, ամենաանվտանգ և ամենաարդյունավետ դեղերը, որոնք անհրաժեշտ են առողջապահության համակարգում[12]։

Բժշկական կիրառություն

Ասպիրինը կիրառվում է մի շարք ախտաբանական վիճակների բուժման համար, ներառյալ տենդ, ցավ, ռևմատիկ տենդ և բորբոքային հիվանդություններ, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը, պերիկարդիտը և Կավասակի հիվանդությունը[13]։ Ասպիրինի ցածր դեղաչափերը նաև նվազեցում են սրտի ինֆարկտից մահացության կամ կաթվածի վտանգը այն մարդկանց մոտ, ովքեր ունեն բարձր վտանգ կամ սրտանոթային հիվանդություններ[14][15][16]։ Որոշ վկայություններ կան, որ ասպիրինն արդյունավետ է ուղիղաղիքի քաղցկեղի կանխման դեպքում, չնայած դրա ազդեցության մեխանիզմները պարզ չեն[17]։ Միացյալ Նահանգներում ասպիրինի ցածր դեղաչափը համարվում է խելամիտ 50-ից 70 տարեկանների մոտ, ովքեր ունեն սրտանոթային հիվանդությունների ավելի քան 10% վտանգ և արյունահոսության բարձր վտանգի մեջ չեն[18]։

Ցավ

Ասպիրինն արդյունավետ ցավազրկող է սուր ցավի դեպքում, սակայն սովորաբար համարվում է իբուպրոֆենից թույլ ցավազրկող, ասպիրինն ավելի հաճախ առաջացնում է ստամոքս-աղիքային արյունահոսություն[19]։ Ասպիրինն արդյունավետ չէ հիմնակնում մկանային կծկումների, փքումների, ստամոքսի խանգարումների կամ մաշկի սուր գրգռման դեպքում[20]։ Ինչպես և այլ ՈՍՀԲԴ-ների հետ, ասպիրինի և կոֆեինի համակցումներն ապահովում են ավելի շատ ցավազրկում, քան միայն ասպիրինը[21]։ Ասպիրինի փրփրան (պղպջակային) դեղաձևերը, ինչպիսիք են Alka-Seltzer կամ Blowfish[22], ավելի արագ են ցավազրկում, քան ասպիրինը դեղահատերը[23], ինչը նրանց դարձնում է արդյունավետ միգրենների բուժման համար[24]։ Տեղային կիրառման ասպիրինը կարող է արդյունավետ լինել նյարդաախտաբանական ցավի որոշ տեսակների բուժման համար[25]։

Գլխացավ

Ասպիրինն, ինքնուրույն կամ համակցված դեղաձևով, արդյունավետորեն բուժում է գլխացավի որոշակի տեսակներ։ Երկրորդային գլխացավերը, այսինքն`մեկ այլ խանգարման կամ վնասվածքի հետևանքով առաջացած, պետք է անհապաղ բուժվեն բժիշկների կողմից։

Առաջնային գլխացավերի շրջանում Գլխացավի Խանգարումների Միջազգային Դասակարգումը տարբերում է լարվածության գլխացավ (ամենատարածված), միգրեն, և կլաստերային (փնջային) գլխացավ։ Ասպիրինը կամ այլ առանց դեղատոմսի բաց թողնվող ցավազրկողները լայնորեն ճանաչվում են որպես արդյունավետ միջոց լարվածության գլխացավի բուժման համար[26]։

Ասպիրինը, հատկապես որպես ասպիրին/պարացետամոլ/կոֆեին համադրության բաղադրիչ, համարվում է միգրենի բուժման առաջին բուժամիջոց և համեմատելի է սումատրիպտանի ցածր դեղաչափերի հետ։ Այն առավել արդյունավետ է դադարեցնում գլխացավերը, երբ դրանք առաջին անգամ են սկսվում[27]։

Տենդ

Ցավը կարգավորելու իր ունակության նման, ասպիրինի տենդը կարգավորող հատկությունը կապված է պրոստագլանդինային համակարգի վրա ազդմամբ` ՑՕԳ-ի (COX) անդարձելի արգելակման միջոցով[28]։ Թեև ասպիրինի կիրառումը որպես հակատենդային միջոց մեծահասակների մոտ հաստատված է, շատ բժշկական ընկերություններ և կարգավորող մարմիններ (ներառյալ Ընտանեկան Բժիշկների Ամերիկյան Ակադեմիան, Մանկաբույժների Ամերիկյան Ակադեմիան և ԱՄՆ-ի Սննդի և Դեղի Վարչությունը (FDA)) խստորեն հորդորում են ասպիրին չօգտագործել երեխաների մոտ տենդի բուժման նպատակով Ռեյի համախտանիշի վտանգի պատճառով, հազվադեպ, բայց հաճախ մահացու հիվանդություն, որը կապված է ասպիրինի կամ այլ սալիցիլատների օգտագործման հետ երեխաների մոտ վիրուսային կամ բակտերիալ վարակի դեպքում[29][30][31]։ Երեխաների մոտ Ռեյի սինդրոմի վտանգի պատճառով, 1986 թվականին, FDA-ն պահանջում էր պիտակավորել բոլոր ասպիրին պարունակող դեղերը՝ խորհուրդ տալով չօգտագործել երեխաներին և դեռահասներին[32]։

Բորբոքում

Ասպիրինը կիրառվում է որպես հակաբորբոքային միջոց, սուր և երկարատև բորբոքման դեպքում[33], ինչպես նաև բորբոքային հիվանդությունների բուժման համար, ինչպիսին է ռևմատոիդ արթրիտը[13]։

Սրտի ինֆարկտներ և կաթվածներ

Ասպիրինը սրտամկանի ինֆարկտ ունեցած անձանց բուժման կարևոր մասն է[34]։

Բարձր վտանգ

Այն անձինք, ովքեր արդեն ունեցել են սրտի ինֆարկտ կամ կաթված ասպիրինի օրական ընդունումը երկու տարի կանխել է 50-ից 1-ի սրտանոթային խնդիրը (սրտի ինֆարկտ, կաթված, կամ մահ), ինչպես նաև առաջացրել է ոչ մահացու արյունահոսության խնդիրներ 400-ից 1 մարդու մոտ[35][36][37]։

Ցածր վտանգ

Նախկինում սրտի հիվանդություն չունեցող անձանց մոտ ասպիրինը նվազեցնում է ոչ մահացու սրտամկանի ինֆարկտի վտանգը, սակայն չի փոխում մահվան ընդհանուր վտանգը[38]։ Մեկ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր երբեք չեն ունեցել սրտի ինֆարկտ կամ կաթված, ասպիրինի օրական ընդունումը մեկ տարի, կանխում է 1-ը 1,667-ից՝ ոչ մահացու սրտի ինֆարկտից կամ կաթվածից, բայց առաջացնում է 3,333-ից 1-ի ոչ մահացու արյունահոսության դեպք։ Այնուամենայնիվ, ուսումնասիրվող խումբը համեմատաբար ավելի բարձր վտանգի մեջ էր, քան նրանք, ովքեր երբեք չէին ունեցել սրտի ինֆարկտ կամ կաթված[39]։

Ասպիրինը քիչ օգտակար է սրտի ինֆարկտի կամ կաթվածի ցածր վտանգի տակ գտնվող անձանց, օրինակ`առանց նշված դեպքերով կամ նախապես առկա հիվանդության։ Որոշ հետազոտություններ խորհուրդ են տալիս ասպիրինն օգտագործել առանձին դեպքերում[40][41], մինչդեռ մյուսները նշում են այլ դեպքերի վտանգներ, ինչպիսիք են ստամոքս-աղիքային արյունահոսությունը, ինչը բավական է ցանկացած պոտենցիալ օգուտ գերակշռելու համար և խորհուրդ է տրվել չօգտագործել ասպիրինը նախնական կանխարգելման համար ընդհանրապես[42]։ Ասպիրինը նաև առաջարկվել է որպես բազմաբաղադրիչ հաբերի բաղկացուցիչ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար[43][44]

Կանխարգելման համար ասպիրինի օգտագործման խանգարումները ասպիրինի դիմադրության երևույթն է[45][46]։ Դիմակայուն մարդկանց մոտ ասպիրինի արդյունավետությունը նվազում է[47]։

Վիրահատությունից հետո

Ենթամաշկային կորոնար միջամտություններից հետո, ինչպիսին է կորոնար զարկերակի ստենդի տեղադրումը, ԱՄՆ-ի Առողջապահության Հետազոտության և Որակի Գործակալության ուղեցույցն առաջարկում է, որ ասպիրինն ընդունվի անժամկետ[48]։ Հաճախ ասպիրինը համակցվում է ADP ընկալիչի արգելիչների հետ, ինչպիսիք են կլոպիդոգրելը, պրասուգրելը կամ տիկագրելորը թրոմբները կանխելու համար։ Սա կոչվում է երկակի հակաթրոմբային թերապիա (DAPT): Միացյալ Նահանգների և Եվրամիության ուղեցույցները որոշ դեպքերում համաձայն չեն, թե որքան երկար, և ինչ ցուցումների համար այս համակցված թերապիան պետք է շարունակվի վիրահատությունից հետո։ ԱՄՆ-ի ուղեցույցները խորհուրդ են տալիս DAPT-ը առնվազն 12 ամիս, իսկ ԵՄ ուղեցույցները խորհուրդ են տալիս DAPT-ը դեղ-արտանետող ստենտի տեղադրումից 6-12 ամիս հետո[49]։ Այնուամենայնիվ, նրանք համաձայն են, որ ասպիրինն անորոշ ժամանակով շարունակվի DAPT-ի ավարտից հետո։

Քաղցկեղի կանխարգելում

Ասպիրինը նվազեցնում է քաղցկեղի և քաղցկեղից մահանալու ընդհանուր վտանգը[50]։ Այս ազդեցությունը հատկապես շահավետ է ուղիղաղիային քաղցկեղի համար[17][51][52][53], սակայն պետք է ընդունել առնվազն 10-20 տարի օգուտը տեսնելու համար[54]։ Այն կարող է նաև մի փոքր նվազեցնել էնդոմետրիալ քաղցկեղի[55], կրծքի և շագանակագեղձի քաղցկեղի վտանգը[56]։

Ոմանք եզրակացնում են, որ օգուտներն ավելի մեծ են, քան վտանգները, որոնք պայմանավորված են արյունահոսության միջին վտանգով[50]։ Մյուսները կարծում են, որ պարզ չեն, թե արդյոք օգուտներն են մեծ, քան վտանգները[57][58]։ Հաշվի առնելով այս անորոշությունը, 2007 թվականին Միացյալ Նահանգների Կանխարգելիչ Ծառայությունների հանձնակատարի ուղեցույցները այս թեմայի վերաբերյալ խորհուրդ տվեց ուղիղաղիքային քաղցկեղի (ՈՒԱՔ) կանխարգելման համար ասպիրինի օգտագործումը միջին վտանգով մարդկանց մոտ[59]։ Ինը տարի անց, սակայն, USPSTF-ը թողարկեց B դասի առաջարկը ցածր դեղաչափով ասպիրինի օգտագործման համար (75-100 մգ/օր) 50-59 տարեկան մեծահասակների մոտ ՍԱՀ-ի (սրտանոթային հիվանդությունների) և ՈՒԱՔ-ի առաջնային կանխարգելման համար, ովքեր ունեն 10% կամ ավելի 10 տարվա ՍԱՀ ռիսկ, արյունահոսության բարձր վտանգի մեջ չեն, ունեն առնվազն տասը տարվա կյանքի տևողություն և պատրաստ են ընդունել օրական ցածր դեղաչափով ասպիրին առնվազն 10 տարի[60]։

Այլ կիրառումներ

Ասպիրինն առաջին բուժամիջոց է սուր ռևմատիկ տենդի և հոդացավերի ախտանիշների համար։ Բուժումը հաճախ տևում է մեկ-երկու շաբաթ, և հազվադեպ նշվում է ավելի երկար ժամանակահատվածների համար։ Տենդի և ցավի նվազումից հետո ասպիրինն այլևս անհրաժեշտ չէ, քանի որ այն չի նվազեցնում սրտի բարդությունների և մնացորդային ռևմատիկ հիվանդությունների մակարդակը[61][62]։ Նապրոքսենն այնքան արդյունավետ է, ինչքան ասպիրինը և ավելի քիչ թունավոր է, բայց սահմանափակ կլինիկական փորձի պատճառով նապրոքսենը խորհուրդ է տրվում միայն որպես երկրորդ կարգի բուժում[61][63]։ Ռևմատիկ տենդի հետ մեկտեղ Կավասակի հիվանդությունը մնում է ասպիրինի կիրառման քիչ ցուցանիշներից մեկը երեխաների մոտ[64] չնայած դրա արդյունավետության բարձր որակի ապացույցների բացակայությանը[65]։

Ցածր դեղաչափով ասպիրինի հավելումն ունի չափավոր օգուտներ, երբ օգտագործվում է պրե-էկլամպսիայի կանխարգելման համար[66][67]։ Այս օգուտն ավելի մեծ է, երբ սկսվում է հղիության վաղ ընթացքում[68]։

Կայունություն

Որոշ մարդկանց մոտ ասպիրինը չունի այնքան ուժեղ ազդեցություն թրոմբոցների վրա, ինչքան մյուսների մոտ, որը հայտնի է որպես ասպիրինային դիմադրողականություն կամ անզգայունություն։ Համաձայն մեկ ուսումնասիրության, կանայք ավելի կայուն են, քան տղամարդիկ[69] և տարբեր, համախառն ուսումնասիրություններ գտնում են, որ 2930 մարդկանց 28%-ը կայուն է[70]։ Մի ուսումնասիրություն 100 իտալացիների վրա, սակայն, հայտնաբերել է ակնհայտ 31% ասպիրինակայուն անձանց, որոնցից ընդամենը 5%-ն էր իսկապես կայուն, իսկ մյուսներն անհետևողական էին[71]։ 400 առողջ կամավորների մեկ այլ ուսումնասիրություն չգտավ մի անձի, որն իսկապես կայուն էր, սակայն ոմանք «ունեցել են կեղծ կայունություն, որն արտացոլում է դեղերի ներծծման ընկճումը և ուշացումը[72]։

Coated 325 mg (5-grain) aspirin tablets

Դոզավորում

The 5-grain aspirin. The usage guidance label on a bottle of aspirin indicates that the dosage is "325 mg (5 gr)".

Ասպիրինի դեղահատերը մեծահասակների համար տարբեր երկրներում արտադրվում են ստանդարտ չափերով, որը երկրից երկիր շատ քիչ է տարբերվում, օրինակ Բրիտանիայում 300մգ և ԱՄՆ-ում 325մգ։ Փոքր դեղաչափերը հիմնված են այս ստանդարտների վրա, օրինակ, 75մգ և 81մգ դեղահատեր։ 81մգ դեղահատերը սովորաբար կոչվում են «մանկական ասպիրին» կամ «մանկան ուժ», քանի որ նրանք սկզբում նախատեսված են եղել մանուկների և երեխաների համար[73]։ 75մգ և 81մգ դեղաչափերով դեղահատերի դեպքում բժշկական նշանակալի տարբերություն չի առաջանում։

Ընդհանրապես, չափահասների համար դեղաչափերն ընդունվում են օրական 4 անգամ տենդի կամ արթրիտի համար, առավելագույն օրական դեղաչափին մոտ դեղաչափերը պատմականորեն օգտագործվել են ռևմատիկ տենդերի բուժման համար[74]։ Սրտամկանի ինֆարկտի (ՍԻ) կանխարգելման համար հաստատված կամ կասկածվող կորոնար զարկերակային հիվանդություն ունեցող հիվանդների մոտ շատ ավելի ցածր դոզաներն ընդունվում են օրական մեկ անգամ[75]։

2009 թ. մարտի USPSTF- ի կողմից առաջարկված ասպիրինի օգտագործումը սրտի կորոնար հիվանդության առաջնային կանխարգելման համար խրախուսում է 45-79 տարեկան տղամարդկանց և 55-79 տարեկան կանանց`ասպիրին օգտագործելու դեպքում, երբ տղամարդկանց համար ՍԻ-ի կրճատման հնարավոր ազդեցությունը կամ կանանց համար ինսուլտը գերազանցում է ստամոքսաղիքային արյունահոսության ավելացման պոտենցիալ վնասը[76]։ WHI- ի հետազոտության համաձայն, ասպիրինի կին օգտագործողների կանոնավոր ցածր դեղաչափը (75 կամ 81մգ) սրտանոթային հիվանդությունների 25% -ով ցածր վտանգ է ունեցել և 14% -ից ցածր մահվան վտանգ[76]։ Ցածր դեղաչափով ասպիրինի օգտագործումն ասոցացվում է նաև սրտանոթային հիվանդությունների ռիսկի նվազեցման հետ, և ասպիրինի ցածր դեղաչափերը (75 կամ 81 մգ/օր) կարող են բարելավել արդյունավետությունը և անվտանգությունն ասպիրինի երկարաժամկետ կանխարգելման կարիք ունեցող մարդկանց մոտ[76]։

Կավասակիի հիվանդությամբ երեխաների մոտ, ասպիրինն ընդունվում է մարմնի քաշի հիման վրա դեղաչափերով, սկզբում օրական 4 անգամ մինչև 2 շաբաթ, իսկ հետո ավելի ցածր դեղաչափով`օրական 1 անգամ հետագա 6-8 շաբաթվա ընթացքում[77]։

Կողմնակի ազդեցություններ

Հակացուցումներ

Ասպիրինը չպետք է ընդունվի այն մարդկանց կողմից, ովքեր ալերգիկ են իբուպրոֆենի կամ նապրօքսենի հանդեպ[78][79] կամ ովքեր ունեն անտանելիություն սալիցիլատների[80][81] կամ ՈՍՀԲԴների հանդեպ և պետք է զգույշ լինել ասթմայի կամ ՈՍՀԲԴ-կապված բրոնխոսպազմի դեպքում։ Ստամոքսի վրա բացասական ազդեցության պատճառով արտադրողները խորհուրդ են տալիս պեպտիկ խոցեր, դիաբետ կամ գաստրիտ ունեցող մարդկանց ասպիրինն օգտագործելուց առաջ դիմել բժշկական խորհրդի[78][82]։ Նույնիսկ եթե այդ պայմաններից որևէ մեկն առկա չէ, ստամոքսի արյունահոսության վտանգը մեծ է, երբ ասպիրինն ընդունվում է ալկոհոլի կամ վարֆարինի հետ[78][79]։ Հեմոֆիլիայով կամ այլ արյունահոսության հակում ունեցող մարդիկ չպետք է ընդունեն ասպիրին կամ այլ սալիցիլատներ[78][82]։ Հայտնի է, որ ասպիրինն առաջացնում է հեմոլիտիկ անեմիա այն մարդկանց մոտ, ովքեր ունեն գենետիկ հիվանդություն գլյուկոզա-6-ֆոսֆատ դեհիդրոգենազայի պակաս, հատկապես մեծ դեղաչափերով և կախված է հիվանդության ծանրությունից[83]։ Ասպիրինի օգտագործումը մլակային տենդի ժամանակ խորհուրդ չի տրվում արյունահոսության բարձր հակման շնորհիվ[84]։ Երիկամների հիվանդություն, հիպերուրիկեմիա կամ հոդատապ ունեցող մարդիկ չպետք է ընդունեն ասպիրին, քանի որ այն արգելակում է երիկամների՝ միզաթթու արտազատման ունակությունը, այսպիսով կարող են սրվել այս պայմանները։ Ասպիրինը չպետք է տրվի երեխաներին կամ դեռահասներին`մրսածության կամ գրիպի ախտանշանները վերահսկելու համար, քանի որ դա կապված է Ռեյի համախտանիշի հետ[85]։

Ստամոքսաղիքային

Ասպիրինի օգտագործումը բարձրացնում է ստամոքս-աղիքային արյունահոսության վտանգը[86]։ Թեև ասպիրինի որոշ թաղանթապատված դեղաձևեր գովազդվում են որպես «մեղմ ստամոքսի վրա», մեկ ուսումնասիրության մեջ թաղանթային ծածկույթը չի նվազեցնում այդ վտանգը[86]։ Ասպիրինի համակցումն այլ ՈՍՀԲԴ-ների հետ ցույց է տվել, որ այդ վտանգն ավելի է մեծանում[86]։ Ասպիրինի օգտագործումը կլոպիդոգրելի կամ վարֆարինի հետ մեծացնում է նաև ստամոքսաղիքային վերին հատվածների արյունահոսության վտանգը[87]։

COX-1-ի արգելակումը ասպիրինով, ըստ երևույթին հանգեցնում է COX-2-ի բարձրացմանը որպես ստամոքսային պաշտպանության մաս[88] և COX-2 արգելակիչների ընդունումն ասպիրինի հետ միաժամանակ ավելացնում է ստամոքսի լորձաթաղանթի էրոզիան[89]։ Հետևաբար, պահանջվում է զգուշություն, եթե ասպիրինը համատեղվում է COX-2-ի արգելակման հատկություններով ցանկացած «բնական» հավելումների հետ, ինչպիսիք են սխտորի լուծամզվածքները, կուրկումինը, հավամրգին, սոճու կեղևը, գինկոն, ձկան յուղը, ռեսվերատրոլը, գենիստեինը, կվերցետինը, ռեզորցինոլը և այլն։

Ի լրումն թաղանթային ծածկույթների, «բուֆերացումը» այլ հիմնական եղանակ է, որ ընկերությունները փորձել են մեղմացնել ստամոքսաղիքային արյունահոսության խնդիրը։ Բուֆերային նյութերը նախատեսված են կանխելու ասպիրինի կոնցենտրացումը ստամոքսի պատերին, թեև բուֆերացված ասպիրինի օգուտները վիճարկվում են։ Թթվամարիչի (անտացիդ) մեջ օգտագործվող գրեթե ցանկացած բուֆերային նյութ կարող է օգտագործվել. Բուֆերինը, օրինակ, օգտագործում է մագնեզիումի օքսիդ։ Այլ պատրաստուկներ օգտագործում են կալցիումի կարբոնատ[90]։

Վիտամին C-ի հետ ընդունումն հետազոտվել է որպես ստամոքսի վնասումը պաշտպանող միջոց։ Վիտամին C-ի և ասպիրինի համարժեք դեղաչափերը կարող են նվազեցնել ստամոքսի վնասումը, ի համեմատ միայն ասպիրինի ընդունման դեպքում[91][92]։

Կենտրոնական ազդեցություններ

Սալիցիլատների մեծ դեղաչափերը, ասպիրինի մետաբոլիտն առաջացնում է ժամանակավոր աղմուկ ականջներում (խշշոց ականջներում), համաձայն առնետների վրա կատարած փորձարկումների, արախիդոնաթթվի և NMDA ընկալիչների կասկադի վրա ազդման միջոցով[93]։

ՌԵյի համախտանիշ

Ռեյի համախտանիշը հազվադեպ, սակայն ծանր հիվանդություն է, որը բնութագրվում է սուր էնցեֆալոպաթիայով և ճարպային լյարդով, կարող է առաջանալ, երբ երեխաներին կամ դեռահասներին տրվում է ասպիրին տենդի կամ այլ հիվանդության կամ վարակի համար։ 1981-1997թ., գրանցվել է Ռեյի համախտանիշի 1207 դեպք 18 տարեկանից փոքր մարդկանց մոտ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններում։ Դրանցից, 93%-ը հիվանդ են եղել Ռեյի համախտանիշին նախորդող երեք շաբաթվա ընթացքում, առավել հաճախ շնչառական վարակով, ջրծաղիկով կամ փորլուծությամբ։ Սալիցիլատները հայտնաբերվել են երեխաների 81.9%-ում, որոնց մոտ գրանցվել են հետազոտության արդյունքները[94]։ ԱՄՆ-ի Սննդի և Դեղի ադմինիստրացիան այժմ առաջարկում է ասպիրինը (կամ ասպիրին պարունակող արտադրանքները) չպետք է տրվի 12-ից ցածր տարեկան յուրաքանչյուրի, ով ունի տենդ[85], իսկ Մեծ Բրիտանիայի Ազգային Առողջապահության Ծառայությունը խորհուրդ է տալիս երեխաներին, որոնք 16 տարեկանից ցածր են չպետք է ընդունեն ասպիրին, առանց բժշկի խորհրդի[95]։

Մաշկ

Որոշ մարդկանց մոտ ասպիրին ընդունելիս կարող է առաջանալ ալերգիկ ռեակցիայի ախտանիշներ, ներառյալ եղնջացան, այտուց և գլխացավ։ Ռեակցիան պայմանավորված է սալիցիլատային անտանելիությամբ և դա իրական ալերգիա չէ, այլ ավելի շուտ նույնիսկ ոչ մեծ քանակությամբ ասպիրին մետաբոլիզել չկարողանալու հատկություն, որը բերում է գերդեղաչափման։

Ասպիրինը և այլ ՈՍՀԲԴ-երը, ինչպիսիք են իբուպրոֆենը, կարող են երկարաձգել մաշկի վերքերի բուժումը[96]։ Սակայն ասպիրինը կարող է օգնել բուժելու ոտքի երակային խոցերը, որոնք չեն բուժվում սովորական բուժման միջոցներով[97]։

Այլ կողմնակի ազդեցություններ

Որոշ մարդկանց մոտ ասպիրինը կարող է հարուցել մաշկի հյուսվածքների այտուց։ Մի հետազոտությունում անգիոդեման (անգիոդիստրոֆիա) որոշ մարդկանց մոտ հայտնվել է ասպիրինի ընդունումից մեկից վեց ժամ անց։ Սակայն, երբ ընդունվում էր միայն ասպիրին այն չէր առաջացնում անգիոդեմա այդ մարդկանց մոտ. ասպիրինն ընդունվել էր այլ ՈՍՀԲԴ-երի հետ զուգորդված, երբ նկատվել էր անգիոդեմա[98]։

Ասպիրինի միջին դեղաչափի՝ օրական 270մգ մի խմբում հետազոտությունը գնահատել է ներուղեղային արյունազեղման բացարձակ վտանգի միջին աճ, 10,000 անձանցից 12 դեպք[99]։

Ասպիրինը և այլ ՈՍՀԲԴ-երը կարող են առաջացնել արյան մեջ կալիումի բարձր քանակներ՝ խթանելով հիպոռենինային հիպոալդոստերոնային վիճակը պրոստագլանդինի սինթեզի ընկճման միջոցով, սակայն, այս միացությունները սովորաբար իրենցով հիպերկալիեմիա չեն առաջացնում նորմալ երիկամային ֆունկցիայի և էուվոլեմիկ վիճակում[100]։

Ասպիրինը կարող է առաջացնել երկարատև արյունահոսություն վիրահատություններից հետո մինչև 10 օր։

Գերդեղաչափ

Ասպիրինի գերդեղաչափը կարող է լինել սուր կամ քրոնիկ։ Սուր թունավորման դեպքում ընդունվում է մեկ անգամյա մեծ դեղաչափ. քրոնիկ թունավորման դեպքում՝ նորմայից բարձր դեղաչափեր ընդունվում են երկարատև։ Սուր գերդեղաչափն ունի 2% մահացության մակարդակ։ Քրոնիկ գերդեղաչափն ավելի հաճախ մահացու է, 25% մահացության ելքով[101], քրոնիկ գերդեղաչափը հատկապես կարող է ծանր լինել երեխաների մոտ[102]։ Թունավորությունը կարգավորվում է մի շարք հնարավոր բուժումներով՝ ներառյալ ակտիվացված ածուխ, ներերակային դեքստրոզ և ֆիզլուծույթ, նատրիումի բիկարբոնատ և դիալիզ[103]։

Փոխազդեցություններ

Ասպիրինը կարող է փոխազդել այլ դեղերի հետ։ Օրինակ, ացետազոլամիդը և ամոնիումի քլորիդը բարձրացնում են սալիցիլատների թունավոր ազդեցությունը, իսկ ալկոհոլը նաև բարձրացնում է այս տեսակի դեղերի հետ կապված ստամոքս-աղիքային արյունահոսությունը[79][104]։ Հայտնի է, որ ասպիրինը հեռացնում է մի շարք դեղեր արյան մեջ սպիտակուցների կապման հատվածներից, ներառյալ հակադիաբետիկ դեղեր տոլբուտամիդը և քլորպրոպամիդը, վարֆարինը, մեթոտրեքսատը, ֆենիտոինը, պրոբենեցիդը, վալպրոաթթուն և այլ ՈՍՀԲԴ-եր։ Կորտիկոստերոիդները կարող են նվազեցնել ասպիրինի կոնցենտրացիան։ Իբուպրոֆենը կարող է ընկճել ասպիրինի հակաթրոմբոցիտային ազդեցությունը, որն օգտագործվում է սրտի պաշտպանության և կաթվածի կանխարգելման համար[105]։ Սպիրոնոլակտոնի դեղաբանական ակտիվությունը կարող է նվազել ասպիրինի ընդունումից, և հայտնի է, որ այն մրցում է պենիցիլին G-ի հետ երիկամային խողովակով արտազատման համար։ Ասպիրինը նաև կարող է ընկճել վիտամին C-ի ներծծումը[106][107]։

Քիմիական հատկություններ

Սինթեզ

Ֆիզիկական հատկություններ

Պոլիմորֆիզմ

Ազդման մեխանիզմ

Մեխանիզմի հայտնագործում

1971թ․ բրիտանացի դեղաբան Ջոն Ռոբերտ Վանը ցույց է տվել, որ ասպիրինն ընկճում է պրոստագլանդինների և թրոմբօքսանների առաջացումը[108][109]։ Այս հայտնագործության համար նրան շնորհվել է Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում 1982թ․[110]։

Պրոստագլանդիններ և թրոմբօքսաններ

Ասպիրինի՝ պրոստագլանդինների և թրոմբօքսանների առաջացումն ընկճելու ունակությունը պայմանավորված է ցիկլօքսիգենազ ֆերմենտի (ՑՕԳ, հայտնի է որպես պրոստագլանդին-էնդոպերօքսիդ սինթազ, ՊՏԳՍ) անդարձելի ինակտիվացմամբ, որն անհրաժեշտ է պրոտոգլանդինի և թրոմբօքսանի սինթեզի համար։ Ասպիրինը հանդես է գալիս որպես ացետիլացնող նյութ, որտեղ ացետիլային խումբը կովալենտ կապով միանում է ֆերմենտի (ինքնասպանիչ արգելակում) ակտիվ հատվածում սերինային մնացորդի հետ։ Սա դարձնում է ասպիրինը տարբեր այլ ՈՍՀԲԴ-երից (ինչպիսիք են դիկլոֆենակն ու իբուպրոֆենը), որոնք դարձելի արգելիչներ են։

Ցածր դեղաչափով ասպիրինի օգտագործումն անդարձելի պաշարում է թրոմբօքսան A2-ի առաջացումը թրոմբոցիտներում՝ հանգեցնելով թրոմբոցիտների ագրեգացիայի ընկճող ազդեցության վնասված թրոմբոցիտի կյանքի տևողության ընթացքում (8-9 օր)։ Այս հակաթրոմբոտիկ հատկությունն ասպիրինին օգտակար է դարձնում նվազեցնել սրտի կաթվածներն այն անձանց մոտ, ովքեր ունեցել են ինֆարկտ, անկայուն կրծքահեղձուկ, իշեմիկ կաթված[111]։

Պրոստագլանդիններն, օրգանիզմում արտադրվող տեղային հորմոններ են, ունեն բազմազան ազդեցություններ, ներառյալ ցավի մասին տեղեկությունների փոխանցումը ուղեղ, հիպոթալամիկ թերմոստատի կարգավորումը և բորբոքումը։ Թրոմբօքսանները պատասխանատու են թրոմբոցիտների ագրեգացման համար, որոնք ձևավորում են արյան մակարդուկներ։ Սրտի կաթվածները հիմնականում առաջանում են արյան մակարդուկների պատճառով, և ասպիրինի ցածր դեղաչափերը համարվում են որպես արդյունավետ բուժամիջոց սուր սրտամկանի ինֆարկտի դեպքում։

ՑՕԳ-1 և ՑՕԳ-2 արգելակում

Ասպիրինն ազդում է ցիկլոօքսիգենազների առնվազն երկու տարբեր տեսակների վրա՝ ՑՕԳ-1 և ՑՕԳ-2։ Ասպիրինն անդարձելի արգելակում է ՑՕԳ-1 և փոփոխում է ՑՕԳ-2 ֆերմենտային ակտիվությունը։ ՑՕԳ-2-ը սովորաբար արտադրում է պրոստանոիդներ, որոնց մեծ մասը նախաբորբոքային են։ Ասպիրին-ձևափոխված ՊՏԳՍ2-ը արտադրում է լիպօքսիններ, որոնց մեծ մասը հակաբորբոքային են[112]։ Նոր ՈՍՀԲ դեղերը, ՑՕԳ-2-ի արգելակիչները (coxibs) մշակվել են միայն ՊՏԳՍ2 արգելակման համար, նպատակ ունենալով նվազեցնել ստամոքս-աղիքային կողմնակի ազդեցությունները[11]։

Սակայն մի քանի նոր ՑՕԳ-2 արգելակիչներ, ինչպիսիք են ռոֆեկոքսիբը (Vioxx), վերջին տասնամյակում հանվել է, երբ հայտնաբերվել է, որ ՊՏԳՍ2 արգելակիչները մեծացնում են սրտի կաթվածի և ինֆարկտի վտանգը[113][114]։ Էնդոթելիալ բջիջները, որոնք պատում են միկրոանոթները ենթադրվում է, որ խթանում են ՊՏԳՍ2, և, ընտրողականորեն ընկճելով ՊՏԳՍ2, պրոստագլանդինի առաջացումը (մասնավորապես, PGI2, պրոստացիկլին) նվազում է թրոմբօքսանի մակարդակների նկատմամբ, քանի որ թրոմբոցիտներում ՊՏԳՍ2-ը պաշարված չէ։ Այսպիսով, PGI2-ի պաշտպանիչ հակամակարդիչ ազդեցությունը դուրս է գալիս՝ բարձրացնելով թրոմբի և սրտի ինֆարկտների վտանգը և այլ շրջանառող խնդիրներ։ Քանի որ թրոմբոցիտները ԴՆԹ չունեն, դրանք չեն կարողանում սինթեզել նոր ՊՏԳՍ-եր, երբ ասպիրինն անդարձելիորեն արգելակում է ֆերմենտին, սա կարևոր տարբերություն է դարձելի արգելակիչների համեմատ։

Բացի այդ, ասպիրինը, ընկճելով ՑՕԳ-2-ի ունակությունն առաջացնելու նախաբորբոքային արգասիքներ, ինչպիսիք են պրոստագլանդինները, փոխակերպում է այս ֆերմենտի ակտիվությունը պրոստագլանդին ձևավորող ցիկլոօքսիգենազից լիպօքսիգենազ-ի նման ֆերմենտի․ ասպիրին-ստացած ՑՕԳ-2 մետաբոլիզողները մի շարք պոլիչհագեցած ճարպաթթուներ հիդրոպերօքսի արգասիքների, որոնք հետագայում մետաբոլիզվում են հատուկ միջնորդանյութերի, ինչպիսիք են ասպիրին խթանված լիպօքսինները, ասպիրին-խթանված ռեսոլվինները և ասպիրին-խթանված մարեսինները։ Այս միջնորդանյութերն օժտված են ուժեղ հակաբորբոքային ակտիվությամբ։ Ենթադրվում է, որ ՑՕԳ-2-ի այս ասպիրին-խթանված անցումը ցիկլոօքսիգենազից լիպօքսիգենազ ակտիվության և հատուկ միջնորդանյութերի հաջորդական առաջացումը նպաստում է ասպիրինի հակաբորբոքային ազդեցություններին[115][116][117]։

Լրացուցիչ մեխանիզմներ

Հայտնաբերվել է, որ ասպիրինն ունի առնվազն երեք լրացուցիչ ազդման եղանակ։ Այն անջատում է օքսիդացիոն ֆոսֆորիլացումը աճառային (և հեպատիկ) միտոքոնդրիումներում, դիֆուզվելով ներքին թաղանթից որպես պրոտոնային կրիչ հետ դեպի միտոքոնդրիալ մատրիցա, որտեղ այն իոնացվում է կրկին որպեսզի անջատի պրոտոն[118]։ Ասպիրինը բուֆերացնում և տեղափոխում է պրոտոնները։ Երբ տրվում են բարձր դեղաչափեր, այն կարող է առաջացնել տենդ, ունենալով ջերմությունը, որն անջատվել էր էլեկտրոնի փոխադրման շղթայից, հակառակ ասպիրինի ջերմիջեցնող ազդեցությանը, որը նկատվում է ցածր դեղաչափերի դեպքում։ Բացի այդ, ասպիրինը խթանում է NO-ռադիկալների առաջացումն օրգանիզմում, որը նկատվել է մկների մոտ՝ ունենալով բորբոքման նվազման անկախ մեխանիզմ։ Այս ընկճված լեյկոցիտների ադհեզիան կարևոր քայլ է իմուն պատասխանում վարակի նկատմամբ․ սակայն, փաստերը բավարար չեն ցույց տալու համար, որ ասպիրինն օգնում է պայքարել վարակի դեմ[119]։ Ավելի թարմ տվյալները նաև առաջարկում են, որ սալիցիլաթթուն և դրա ածանցյալները կարգավորում են ազդանշանները NF-κB-ի միջոցով[120]։ NF-κB, տրանսկրիպցիոն գործոն համակարգ է, կենտրոնական դեր է խաղում բազմաթիվ կենսաբանական գործընթացներում, ներառյալ բորբոքման։

Ցավազերծող, տենդամարիչ և հակաբորբոքային ազդեցությունները

Մորֆինանման դեղերի հետ համեմատած՝ ասպիրինն ավելի թույլ ցավազերծիչ է։ Ասպիրինի 600 մգ-ը ≤կոդեինի 60 մգ-ին։ Ասպիրինը մեղմում է բորբոքային, հյուսվածքների վնասման հետ կապված, շարակցական հյուսվածքի և ծածկույթի ցավերը, սակայն գրեթե անարդյունավետ է ընդերային և իշեմիկ ցավերի դեպքում։ Ցավազերծող ազդեցությունը հիմնականում հետևանք է ծայրամասային ցավաընկալիչների զգայունության նվազման, ինչը պայմանավորված է նյարդային վերջույթիների՝ PG-ով միջնորդված գերզգայունության վերացմամբ։ Առկա նաև ազդեցության կենտրոնական բաղադրիչ՝ ենթակեղևային մակարդակով ազդեցության արդյունքում ցավազգայնության շեմքի բարձրացում։ Ասպիրինին բնորոշ չեն հանգստաբեր ազդեցությունը, հոգեհուզական ոլորտի փոփոխությունները, ընտելացումը և ֆիզիկական կախյալությունը։

Ասպիրինը, ազդելով ենթատեսաթմբում տեղակայված ջերմակարգավորման կենտրոնի վրա, ակտիվացնում է ջերմատվությունը. տենդի դեպքում արագ իջեցնում է մարմնի ջերմաստիճանը(քրտնարտադրություն, մաշկի անոթների լայնացում)։ Սակայն միևնույն ժամանակ ասպիրինը չի իջեցնում ջերմագոյացումը։

Հակաբորբոքային ազդեցությունը դրսևորվում է մեծ դեղաչափերով կիրառելիս (3-6գ/օր, կամ 100մգ/կգ/օր)։ Բորբոքման ախտանիշները՝ ցավը, գերզգայունությունը, այտուցը, անոթալայնացումը և լեյկոցիտային ինֆիլտրացումը ընկճվում են։ Սակայն բուն հիվանդության ընթացքը (ռևմատաբնույթ հոդաբորբը, ռևմատիզմը, ոսկրահոդաբորբը (օստեոարթրիտ)) մնում է անփոփոխ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասպիրին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 573