Բեռնար Առնո

(Վերահղված է Առնո Բեռնարից)

Բեռնար Առնո (ֆր.՝ Bernard Arnault, մարտի 5, 1949(1949-03-05)[1][2][3][…], Ռուբե, Ֆրանսիա), ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moët Hennessy ընկերության նախագահ։ Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Ըստ Ֆորբսի՝ 2016 թվականի դրությամբ նրա կարողությունը կազմել է 34 միլիարդ դոլար[8]։ Պատվավոր Լեգեոնի շքանշանի կոմանդոր է։

Բեռնար Առնո
ֆր.՝ Bernard Arnault
Դիմանկար
Ծնվել էմարտի 5, 1949(1949-03-05)[1][2][3][…] (75 տարեկան)
ԾննդավայրՌուբե, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
ԿրթությունLycée Faidherbe? և Պոլիտեխնիկական դպրոց
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ, գործարար, ճարտարագետ և ձեռնարկատեր
ԱմուսինHélène Mercier-Arnault?[5] և Anne Dewavrin?
Ծնողներհայր՝ Jean Leon Arnault?[6]
Զբաղեցրած պաշտոններնախագահ և գործադիր տնօրեն, նախագահ և գործադիր տնօրեն, նախագահ, director? և նախագահ և գործադիր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր Պուշկինի մեդալ Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ[7] և «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ սպա
ԵրեխաներDelphine Arnault?, Antoine Arnault?, Alexandre Arnault?, Frédéric Arnault? և Jean Arnault?
 Bernard Arnault Վիքիպահեստում

Կենսագրություն

Բեռնար Առնոն ծնվել է ֆրանսիական Ռուբե քաղաքում։ 1971 թվականին ինժեներական աստիճանով ավարտել է Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցը։

Ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moët Hennessy) ընկերության վերահսկող փաթեթի սեփականատերն է։

2012 թվականին գործարարը դիմել է՝ ստանալու բելգիական քաղաքացիություն[9]։ Թեև ինքը՝ Առնոն, հայտնել է, որ իր գործողությունները պայմանավորված են Բելգիայում ներդրումները զարգացնելու ձգտմամբ, սակայն շատերը կարծում են, որ այդ կերպ նա փորձում է խուսափել հարկերից այն բանից հետո, երբ նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշեց 75 տոկոսանոց հարկ սահմանել նրանց համար, ում տարեկան եկամուտները գերազանցում են մեկ միլիոն եվրոն[9]։

Սեպտեմբերի 10–ին Առնոն դատի տվեց «Libération» լրագիրը, որն իր առաջին էջում տեղադրել էր գործարարի նկարը ֆր.՝ Casse-toi, riche con! (Հեռացիր, հարուստ հիմար) խորագրով[10]։ Այդ խոսքերը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի խոսքերի վերաձևակերպված տարբերակն են․ 2008 թվականի փետրվարի 23–ին նա «Casse-toi, pauvre con!» արտահայտությամբ դիմել է մեկին, ով հրաժարվել է սեղմել իր ձեռքը («Pauvre»–ն այս ենթատեքստում կարող է թարգմանվել որպես «խղճուկ» կամ «աղքատ»)[11]։

Ընտանիք

Ամուսնացել է երկու անգամ (վերջին ամուսնությունը՝ 1991 թվականին), հինգ երեխաների հայր է։ Առաջին կնոջից՝ Աննա Դեվավրենից ունի երկու երեխա՝ Անտուան Առնո և Դելֆինա Առնո։ Երկրորդ կինը դաշնակահարուհի Էլեն Մերսեն է, ում հետ միասին ունեն երեք որդի[12]։

Ֆորբսի վարկանիշ

Ֆորբս ամսագրի տվյալներով Բեռնար Առնոն երկար տարիներ համարվում է Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։ 2019 թվականին գործարարը զբաղեցրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի չորրորդ հորիզոնականը՝ ունենալով 76 միլիարդ դոլարի անձնական հարստություն[13]։

2013 թվականին մասնաճյուղն էական անկում ապրեց, ինչի արդյունքում գործարարի կապիտալը նվազեց մինչև 29 միլիարդ դոլար, և նա հետ մղվեց դեպի աղյուսակի առաջին տասնյակի վերջը[14]։

2014-2016 թվականները ֆրանսիացի գործարարի համար բավականին արդյունավետ էին. ունեցվածքը նորից սկսեց աճել, սակայն նա այդպես էլ չկարողացավ վերադառնալ Ֆորբսի տասնյակ։ 2017 թվականի սկզբին Բեռնարի ունեցվածքը վերադարձավ «նախաճգնաժամային» վիճակին՝ 41 միլիարդ դոլար, սակայն դրանով նա զբաղացրեց վարկանշային աղյուսակի 11-րդ տեղը[15]։

Պարգևներ

Ֆրանսիական

  • Պատվավոր Լեգեոնի շքանշան
    • կավալեր (հունվարի 1, 1995)[16].
    • սպա (հուլիսի 14, 2001)[17].
    • կոմանդոր (հունվարի 2, 2007)[18].
    • ավագ սպա (հուլիսի 14, 2011)[19].
  • Արվեստի և գրականության շքանշան, կոմանդորի աստիճան[20]

Արտասահմանյան

  • Շքանշան «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար», ավագ սպայի աստիճան (մարտի 23, 2006, Իտալիա)[21]։ Շնորհել է Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն[22]։
  • Բրիտանական կայսրության շքանշան, Ասպետ-կոմանդորի պատվավոր աստիճան (հոկտեմբերի 7, 2012)[23][24]։ Շնորհել է Արքայազն Չարլզը[25][26]։
  • Պուշկինի կրծքանշան (հոկտեմբերի 9, 2017, ՌԴ)[27]։

Գրականություն

Ծանոթագրություններ