Առէջ

Առէջ (լատին․՝ Stamen), ծաղկի փոշին արտադրող գեներատիվ արական օրգան։

առէջներ, որոնք ծաղկափոշի են կրում

Կառուցվածք

Հասուն առէջը մեծ մասամբ կազմված է փոշանոթից, կապից և առէջաթելից։ Փոշանոթը հաճախ կազմված է երկու զույգ փոշեպարկերից։ Փոշանոթի ֆիզիոլոգիական ֆունկցիան այն է, որ նրա մեջ կատարվում է ծաղկափոշու զարգացումը և ձևավորումը։

Առէջաթելն ունի վերնամաշկ կուտիկուլայով կամ առանց կուտիկուլայի։ Ծածկասերմերի և մերկասերմերի մոտ Հերձանցքներ նրա վրա սովորաբար չկան։ Արդեն բաժակաթերթերում հերձանցքներ քիչ կան, իսկ մեզոֆիլը դիֆերենցված չէ։

Զարգացում

Առէջն առաջանում է ծաղկակիր ընձյուղի աճման կոնի թմբիկից։ Առէջային մերիստեմատիկ սաղմնային թմբիկը սկզբում միանգամայն միատարր է, բայց նրա հետագա աճման ժամանակ դիֆերենցում է կատարվում։ Հանդես է գալիս պրոկամբիալ խուրձը, որը սկիգբ է տալիս կապի միջով անցնող խրձին։ Փոխադրող խուրձն ունի սպիրալային անոթներ և թույլ արտահայտված մաղանման խողովակներ։ Փոշանոթը կազմված է կապով միացած երկու փոշեպարկերից։ Զարգացման առաջին ստադիայում նա ծածկված է վերնամաշկով որի արտաքին պատերը կուտինիզացված են, նրա պարունակությունը կազմում է պարենքիմային մեզոֆիլը, իսկ կենտրոնում անցնում է փոխադրող խուրձը[1]։ Փոշեսկզբնակների ամբողջությունն անվանվում է փոշեհատիկ[2]։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 544