Առաքելություն (կուսակցություն)

Հայաստանի կուսակցություն

«Առաքելություն» կուսակցություն, Հայաստանում գործող կուսակցություն։

«Առաքելություն»
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան
Հիմնադրված02.02.2012[1]
Գաղափարախոսությունազատականություն
ՇտաբԵրևան, Հայաստան

Պատմություն

Կուսակցության ստեղծման մասին հայտարարել են 2012 թվականի նոյեմբերին 8-ին կուսակցության նախաձեռնող խմբի անդամները` Ազատ Թովմասյան, Գարեգին Մուրադյան, Հակոբ Մանուկյան, Հրաչյա Սարգսյան, Մարինե Եփրեմյան, Մեսրոպ Առաքելյան, Վահե Հովհաննիսյան, Մանուկ Սուքիասյան[1]։

Կուսակցությունը իրեն դրսևորում է որպես ոչ արևմտամետ և ոչ ռուսամետ, այլ, ըստ կուսակցության, գործում է՝ հիմնվելով ազատության և ժողովրդավարության արժեքների վրա[1]։

2013 թվականի մայիսին կուսակցությունը առանձին ցուցակով մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին[2]՝ հավաքելով 2,690 ձայն։ Ցուցակի առաջին համարն էր Մեսրոպ Առաքելյանը։

Կուսակցությունը չունի միանձնյա ղեկավար, ղեկավար մարմինն է խորհուրդը, որի անդամներն ընտրվում են կուսակցության համագումարի ժամանակ[1]։2017 թ․ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ԲՀԿ-ի և «Ալյանսի» հետ միասին «Ծառուկյան» դաշինքի կազմում[3]։2018 թվականին՝ ՔՊԿ-ի հետ «Իմ քայլը» դաշինքով[4]։ Ունի ընտրված պատգամավորներ՝ Կորյուն Մկրտչյանը, Եղիշե Սողոմոնյանը, Վահե Հովհաննիսյանը և Արտաշես Պետրոսյանը։

Խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը այժմ զբաղեցնում ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնը[5]։

Կուսակցության քաղաքական խորհրդի քարտուղար Հրաչյա Սարգսյանը հանդիսանում է Երևանի քաղաքապետը։

Ծանոթագրություններ