Առաջնածինները (հեռուստասերիալ)

«Առաջնածինները» կամ «Հնամենիները» (անգլ.՝ The Originals), ամերիկյան հեռուստասերիալ է`ստեղծված Ջուլի Պլեքի կողմից, որը մեկնարկել է 2013 թվականի հոկտեմբերի 3-ին[3]։ Այն համարվում է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի սփին-օֆֆը, որի գործողության կենտրոնում գտնվում են հեռուստասերիալի մի քանի հիմնական կերպարներ։

Առաջնածինները
Изображение логотипа
Ժանրդեռահասական դրամա, վամպիրների մասին հեռուստատեսային ծրագիր, մարդագայլ հեռուստահաղորդում և ֆենթզի հեռուստասերիալ
ՍտեղծողՋուլի Փլեք
Երկիր ԱՄՆ[1]
ՀիմքՎամպիրի օրագրերը
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Ժոզեֆ Մորգան, Դենիել Գիլլիս, Քլեր Հոլթ, Ֆիբի Թոնքին, Չարլզ Մայքլ Դեվիս, Լեա Փայփս, Դանիելլա Քեմպբելլ, Յուսուֆ Գեյթվուդ, Ռայլի Վոուլկել, Դանիելա Պինեդա, Սամմեր Ֆոնտանա, Դանիել Ռոուզ Ռասել և Սթիվեն Կրուգեր
Գործադիր պրոդյուսերՋուլի Փլեք
ՍցենարիստBeau DeMayo?[2]
ԵրաժշտությունՄայքլ Սյուբի
Պատմվածքի վայրՕռլեան շրջան
Նկարահանման վայրՋորջիա և Ատլանտա
Եթերաշրջանների քանակ5
Սերիաների քանակ92
Էկրաններին էհոկտեմբերի 3, 2013-ից օգոստոսի 1, 2018
ՀեռուստաալիքThe CW
ԸնկերությունWarner Bros. Television
ԴիստրիբյուտորWarner Bros. Television և Նեթֆլիքս
Պատկերի ձևաչափ16:9
ԿապակցվածԺառանգություն
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

Հեռուստասերիալում պատմվում է 3 առաջնածին վամպիրների` Կլաուսի (Ժոզեֆ Մորգան), Էլայջայի (Դենիել Գիլլիս) և Ռեբեկայի (Քլեր Հոլթ) մասին, որոնք Միստիկ Ֆոլսից տեղափոխվել են Նոր Օռլեան։ Պարզվում է, որ մարդագայլ Հեյլին (Ֆիբի Թոնքին) հղի է Կլաուսից։ Կլաուսը մտադիր է իր հովանավորյալ վամպիրին` Մարսելին (Չարլզ Մայքլ Դեվիս), որը այժմ կառավարում է Նոր Օռլեանը, գահընկեց անել և իրեն վերադարձնել քաղաքը, որն ինքն է հիմնել։ Այդպես էլ անում է և քաղաքը վերցնում իր ափի մեջ։ 2-րդ եթերաշրջանից քաղաք է գալիս Ֆրեյա Մայքլսոնը՝ Կլաուսի, Էլայջայի, Ռեբեկայի, Կոլի և Ֆինի ավագ քույրը։

Դերասանական կազմ և կերպարներ

Ժոզեֆ Մորգան[4]՝ Նիկլաուս (Կլաուս) Մայքլսոն, որն իրեն հռչակել է Նոր Օռլեանի արքան և հնամենի հիբրիդ է (կիսով չափ առաջնածին վամպիր և կիսով չափ մարդագայլ)։ Որպես վհուկի և մարդագայլի զավակ, և բացի այդ լինելով վամպիր, Կլաուսը պատմության մեջ ամենասարսափազդու կերպարներից է, որը դրա հետ մեկտեղ գնահատում և սիրում է իր ընտանիքը։

Դենիել Գիլլիս[5]՝ Էլայջա Մայքլսոն, նա նույնպես առաջնածին է և Կլաուսի ավագ եղբայրը, որը սիրում է Հեյլիին։

Քլեր Հոլթ[6]՝ Ռեբեկկա Մայքլսոն, Էլայջայի և Կլաուսի քույրը։ Կլաուսը նրան իր քույրերից և եղբայրներից ամենաշատն է սիրում Հենրիկի մահից հետո։ Որոշ ժամանակ նա և Մարսելը սիրել են միմյանց։ Չնայած նրա անսահման սիրոն ընտանիքի հանդեպ, նա որոշում է կառուցել իր սեփական ընտանիքը, որին խանգարում է իր առաջնածին վամպիր լինելու փաստը։

Ֆիբի Թոնքին[7]՝ Հեյլի Մարշալ Քեներ։ Սկզբում լինում է մարդագայլ, ապա վերածվում է հիբրիդի։ Նա Կլաուսի աղջկա՝ Հոուփի մայրն է։ Հետագայում նա և Էլայջան սիրում են միմյանց, բայց Հեյլին ամուսնանում է Ջեքսոնի հետ, որպեսզի Ջեքսոնի հետ միասին պաշտպանի իր դստերը։

Չարլզ Մայքլ Դեվիս[8]՝ Մարսել Ժերարդ, նա վամպիր է, հետագայում առաջնածին վամպիր, որը վերածվել է վամպիրի Կլաուսի (նրա որդեգրողը և մենթորը) կողմից։ Նա սիրել է Քամիին և Ռեբեկկային։

Լեա Փայփս՝ Քամիլա ՕՙՔոննել, սովորական մարդ հոգեթերապևտ։ Նա և Կլաուսը սիրում էին միմյանց, չնայած նրան, որ Քամին սիրային կապի մեջ է եղել նաև Մարսելի հետ։

Դանիելլա Քեմպբելլ՝ Դավինա Քլեյր, ում որդեգրել է Մարսելը։ Նա երիտասարդ կախարդ է, որը ջանում է սպանել Մայքլսոններին, մինչև որ սիրահարվում է Քոլ Մայքլսոնին։

Դանիելա Պինեդա՝ Սոֆի Դեվերոո, ուժեղ կախարդ։

Յուսուֆ Գեյթվուդ՝ Վինսենթ Գրիֆիթ, կախարդ և Մայքլսոն եղբայրներից ամենամեծը։

Ռայլի Վոուլկել՝ Ֆրեյա Մայքլսոն, ուժեղ կախարդ և Մայքլսոնների կորած քույրը։

Առաջնածինները հեռուստասերիալի դերասանական կազմ

ԴերասանՀերոսԵթերաշրջան
12345
Ժոզեֆ ՄորգանԿլաուս ՄայքլսոնՄշտական
Էլայջը ՄայքլսոնՄշտական
Ռեբեկա ՄայքլսոնՄշտականԵրկրորդական
Մարսելուս ԺերարդՄշտական
Ֆիբի ԹոնքինՀեյլի ՄարշալՄշտական
Մշտական
Լեա Փայփս
ՄշտականՀյուր
Դանիելա ՊինեդաԴավինա ՔլերՄշտականՀյուր
Յուսուֆ ԳեյթվուդՎինսենտ ԳրիֆիթՀյուրՄշտական
Ռայլի ՎոուլկելՖրեյա Մայքլսոն
Մշտական
Դանիել Ռոուզ Ռասել
Մշտական
Սթիվեն Կրուգեր
ԵրկրորդայինՄշտական

Արտադրանք

The CW հեռուստաալիքը այս ֆիլմը պատվիրել է 2013 թվականի հունվարի 11-ին։ Եվ արդեն 2013 հոկտեմբերի 3-ին թողարկվում է այս ֆիլմի առաջին սերիան։ Ֆիլմը նախատեսված է 2013-2014 թվականների համար։

Մրցանակներ և անվանակարգեր

ՏարիՄրցանակԿատեգորիաՍտացողԱրդյունք
People's Choice AwardsՎանդակի տեքստՍիրված նոր դրամատիկական հեռուստասերիալ«Առաջնածինները»Մրցանակ
People's Choice AwardsՎանդակի տեքստՆոր հեռուստասերիալի սիրված դերասանԺոզեֆ ՄորգանՀաղթանակ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաջնածինները (հեռուստասերիալ)» հոդվածին։