Առաջին քայլի առավելությունը շախմատում

Շախմատում առաջին քայլի առավելությունը հատուկ է առաջին քայլը կատարող խաղացողին (սովորաբար առաջին քայլը կատարում են սպիտակները)։ Շախմատիստները և շախմատի տեսաբանները հիմնականում համամիտ են, որ շախմատում առաջին քայլը խաղացողին տալիս է որոշակի առավելություն։ Այս տեսակետն է ցույց տալիս նաև 1851 թվականից սկսած շախմատային խաղերի ամբողջական վիճակագրությունը, ըստ որի՝ սպիտակները մի փոքր ավելի շատ են հաղթում, քան սևերը՝ տոկոսային հարաբերությունը կազմում է 52 և 56 տոկոս։ Սպիտակների ընդհանուր հաղթանակների տոկոսը[Ն 1] մոտավորապես հավասար է մարդու և համակարգչի միջև անցկացված խաղերի տոկոսին։ Այնուամենայնիվ արագ շախմատում կամ սկսնակների համար սպիտակների առավելությունը աննշան է։

Վիլհելմ Ստեյնիցի դիմանկար.
Վիլհելմ Ստեյնից, ով 1889 թվականին պնդում էր որ կատարյալ խաղի դեպքում շախմատային խաղը կավարտ ոչ-ոքի արդյունքով

Շախմատիստների և տեսաբաների կողմից վաղուց քննարկվել է այն, որ եթե երկու կողմն ել խաղան անսխալ խաղը կավարտվի սպիտակների հաղթանակով կամ կգրանցվի ոչ-ոքի։ Մինչև մոտավորապես 1889 թվականը, երբ շախմատի աշխարհի չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցը անրադարձավ այս խնդրին, ճնշող կարծիքն այն էր, որ եթե երկու կողմն էլ ճիշտ խաղան, խաղը կավարտվի ոչ-ոքի արդյունքով։ Այնուամենայնիվ, մի քանի նշանավոր շախմատիստներ կարծում են, որ սպիտակների առավելությունը կարող է վճռորոշ դեր խաղալ խաղի արդյունքի վրա։ Վիվեր Ադամսը և Վսեվոլոդ Ռաուզերը պնդել են, որ սպիտակները հաղթում են առաջին 1.e4 քայլից հետո, մինչդեռ Հանս Բեռլիները պնդում էր, որ 1.d4 քայլը կարող է հանգեցնել սպիտակների հաղթանակին։

Որոշ շախմատիստների (օրինակ՝ Խոսե Ռաուլ Կապաբլանկա, Էմանուել Լասկեր և Բոբբի Ֆիշեր) անհանգստացնում է այն, որ ավելի խորը վերլուծված լինելու պատճառով շախմատը կարող է վերածվել «ոչ-ոքի մահ»-ի։ Վտանգը մեղմելու համար Կապաբլանկան և Ֆիշերը առաջարկել են շախմատի տարբեր տեսակներ՝ խաղի հանդեպ հետաքրքրությունը թարմացնելու համար, իսկ Լասկերը առաջարկում էր փոխել ոչ-ոքիի և պատի գնահատման համակարգը։

1988 թվականից շախմատային տեսաբանները սկսել են վիճարկել՝ սպիտակների առվելության վերաբերյալ նախկինում ընդունված տեսակետները։ Գրոսմայստեր Անդրաշ Ադորյանը իր «Black is OK!» գրքերի շարքում պնդում է, որ սպիտակների առավելության մասին ընդունված պատկերացումները ավելի շատ հիմնաված են հոգեբանության քան՝ իրականության վրա։ Գրոսմայստեր Միհայի Շուբան և ուրիշները պնդում են, որ խաղի ընթացքում սպիտակները նախաձեռնությունը առանց ակնհայտ պատճառի կորցնում են։

Ժամանակակից տեսաբանները պնդում են, որ սևերը նույնպես ունեն առավելություն․ այն միտքը, որ սպիտակները ունեն առավելություն, կարող է լրացուցիչ հոգեբանական բեռ լինել սպիտակներով խաղացողի համար։ Որոշ համաչափ սկզբախաղեր (օրինակ՝ այն սկզբնախաղերը, որոցում խաղացողները անում են նույն քայլերը) կարող են հանգեցնել այնպիսի դիրքի, որտեղ առաջին քայլը անբարենպաստ է։

Դուք կհաղթեք ցանկացած գույնով, եթե դուք ավելի լավ խաղացող եք, բայց դա սևերով ավելի երկար կտևի
- Իսահակ Քաշդան[1]

Այս հոդվածն օգտագործում է հանրահաշվական նշագրություն՝ շախմատիային քայլերը նկարագրելու համար:

Հաղթանակների հարաբերությունը

Սպ․Ոչ-ոքիՍև․Ընդհանուր
1851–1878 թթ․ մրցաշարեր45.52%14.07%40.41%52.55%
1881–1914 թթ․ մրցաշարեր36.89%31.76%31.35%52.77%
1919–1932 թթ․ մրցաշարեր36.98%36.98%26.04%55.47%
1851–1932 թթ․ մրցաշարեր38.12%30.56%31.31%53.40%
NIC-ի 2000 թ,
տվյալների բազա
չկաչկաչկա54.8%
Կայծակնային շախմատի
աշխարհի առաջնություն (2009)
38.96%26.41%34.63%52.16%
CEGT շարժիչի
արդյունքներ
(40/120) 2009
34.7%41.3%24.0%55.4%
Chessgames.com-ի
տվյալների բազա 2015
37.50%34.90%27.60%54.95%

1946 թվականին Ու.Ֆ.Սթրիթերը համեմատեց 1851-1932 թվականներին անցկացված 45 միջազգային մրցաշարերում խաղացված 5,598 խաղերի արդյունքները[2]։ Սթրիթերը գտավ, որ սպիտակներ ընդհանուր հաղթանակների տոկոսը կազմում 53.4% (Հ-38.12, Խ-30.56; Պ-31.31)[Ն 2]։ 1851–1878 թվականներին՝ 52.55% (Հ-45.52, Խ-14.07, Պ-40.41), 1881–1914 թվականներին՝ 52.77% (Հ-36.89, Խ-31.76, Պ-31.35), 1919–1932 թվականներին՝ 55.47% (Հ-36.98, Խ-36.98, Պ-26.04)[2]։ Սթրիթերը եզրակացրեց, որ «Գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում հաղթել սևերով, սակայն փոքր-ինչ ավելի հեշտ է դառնում խաղը ավարտել ոչ-ոքի արդյունքով»[2][Ն 3]։

Երկու տասնամյակ անց վիճակագիր Արթուր Մ. Սթիվենսը «The Blue Book of Charts to Winning Chess» գրքում, հիմնվելով 56,972 խաղերի ուսումնասիրության վրա, եզրակացրեց, որ սպիրակների հաղթանակի գործակիցը 59.1% է[3]։ Չնայած Սթիվենսը հավաքել էր ոչ թե որոշակի մարցույթներում խաղացված բոլոր խաղերը, այլ նրանք, որոնք հրատարակվել են շախմատային թերթերում[4]։

Ըստ ավելի նոր տվյալների սպիտակների ընդհանուր հաղթանակի արդյունքը 54-56 տոկոս է։ 2005 թվականին Ջոնաթան Ռոուսոնը գրում է՝ «Սպիտակները սկսում են խաղը մի փոքր առավելությամբ՝ խաղի մնացած գործոնները հավասարակշռված պահելով, տոկոսային հարաբությունը 56/44»[5]։ Միջազգային վարպես Ջոն Ուատսոնը գրում է, որ 20-րդ դարի ընթացքում սպիտակների ցուցանիշը 56% է եղել, սակայն վերջին ժամանակներում այս թիվը նվազել է 1 տոկոսով[6]։ Chessgames.com կայքը պարբերաբար թարմացնում է վիճակագրական տվյալները՝ հիմնվելով իր տվյալների բազայի վրա։ 2015 թվականի հունվարի 12-ի դրությամբ 739․769 խաղերից 37.50%-ում հաղթել են սպիտակները, 34.90%՝ ոչ-ոքի, 27.60%՝ սպիտակներ․ արդյունքում սպիտակների հաղթանակի ընդհանուր տոկոսը կազմում է 54.95%[7]։

New In Chess ամսագիրը 2000 թվականի տարեգրքում, հիմնվելով 731.740 խաղերի արդյունքների վրա, եզրակացնում է, որ երկու ամենատարածված սկզբնախաղերի դեպքում սպիտակների ընդհանուր հաղթանակի տոկոսը հավասար է 54.8%-ի. 1.e4-ով սկսվող 349,855 խաղերում՝ 54.1%, 1.d4-ով սկսվող 145.996 խաղերում՝ 52.3%: 1.e4-ի պակաս արդյունավետության պատճառը Սիցիլիական պաշտպանությունն է (1.e4 c5), որը 145,996 խաղերում սպիտակներին հանգեցնում է 52.3% արդյունքի[8]։

Վիճակագիր Ջեֆ Սոնասը, հետազոտելով 1994-2001 թվականներին խաղացված 266,000 խաղերը, հաշվեց, որ սպիտակների հաղթանակի ընդհանուր տոկոսը հավասար է 54.1767% գումարած 0.001164 անգամ սպիտակների Էլո վարկանշի առավելությունը, սպիտակների Էլո վարկանշի առավելությունը նշանակելով +390, եթե այն բարձր է +390-ից, կամ -460, եթե այն ցածր է -460-ից։ Նա գտավ, որ սպիտակների առավելությունը հավասար է 35 վարկանշային միավորի․ օրինակ՝ եթե սպիտակ խաղաքարերով խաղացողի վարկանիշը 35 միավորով ցածր է սև խաղաքարերով խաղացողից, ուրեմն երկու խաղացողների հաղթանակի ընդհանուր տոկոսը կկազմի 50%: Սոնասը նաև գտավ, որ սպիտակների առավելությունը արագ շախատում ավելի քիչ է (53%), քան «դասական» խաղերում։

Այլ գրողներ եզրակացրել են, որ խաղացողների վարկանիշների և սպիտակների ընդհանուր հաղթանակի տոկոսի միջև դրական կոռելյացիա կա։ Ըստ գրոսմայստեր Եվգենի Սվեշնիկովի, վիճակագրությունը ցույց է տալիս, որ սկսնակների միջև խաղերում սպիտակները չունեն առավելություն, բայց «եթե խաղացողները ավելի ուժեղ են, սպիտակները առաջնորդում են խաղը»[9]։ ChessBase's Mega 2003-ի տվյալների բազայի հիման վրա Անդրաշ Ադորյանի՝ մոտ Էլո վարկանիշ ունեցող խաղացողների խաղերի հետազոտությունները ցույց են տալիս, որ խաղացողների Էլո ցուցանշի մեծացման հետ զուգահեռ մեծանում է ոչ-ոքիների, փոքրանում է և՛ սպիտակների, և՛ սևերի հաղթանակի տոկոսը[10]։ Օրինակ՝ 2700 և պակաս Էլո վարկանիշ ունեցող շախմատիստների խաղացած 1669 խաղերի արդյունքը եղել է՝ սպիտակներ՝ 26.5%, ոչ-ոքի՝ 58.4%, սևեր՝ 15.2% (սիտակների ընդհանուր հաղթանակի տոկոսը՝ 55.7), մինչդեռ 2100 և պակաս Էլո վարկանիշ ունեցող շախմատիստների խաղացած 34,924 պաղերի արդյունքները եղել են՝ սպիտակներ՝ 37%, ոչ-ոքի՝ 32.1%, սևեր՝ 30.8% (սիտակների ընդհանուր հաղթանակի տոկոսը՝ 53.1)[11]։ 1886-1990 թվականներին շախմատի աշխարհի առաջնության ընթացքում խաղացված 755 խաղերի արդյունքներն են՝ սպիտակներ՝ 234 խաղ (31.0%), ոչ-ոքի՝ 397 խաղ (52.6%), սևերը՝ 124 խաղ (16.4%) (սպիտակների հաղթանակի ընդհանուր տոկոսը՝ 57.3)[12]։ Ադորյանի հետազոտության վերջին 5 մրցաշարերը խաղացել են Գարի Կասպարովը և Անատոլի Կարպովը, արդյունքում՝ սպիտակները հաղթել են 31 խաղում (25.8%), ոչ-ոքի՝ 80 խաղ (66.7%)․ սևեր՝ 9 խաղ (7.5%) (սպիտակների հաղթանակի ընդհանուր տոկոսը՝ 59.2)[13]

Համակարգչային շախմատի Մեծ մրցարշարը փորձարկում է շախմատային շարժիչներին՝ յուրաքանչյուր խաղացողին 120 րոպե 40 քայլ անելու համար (40/120) և 40/20, 40/4 ժամանակային վերահսկողությամբ խաղացնելով միմիայանց դեմ։ Հետազոտելով այս խաղերի արդյունքում ստացված տվյալները՝ պարզվեց, որ 2009 թվականի մայիսի 27-ի տվյալներով աշխարհի ամենաուժեղ 38 շախմատային շարժիչների միջև անցկացված խաղերում ամենացածր ժամանակային վերահսկողության (40/120) դեպքում սպիտակները վաստակում են 55.4% (Հ34.7 Խ41.3 Պ24.0)[14]: 40/20 ժամանակային վերահսկողությամբ 284 շախմատային շարժիչների խաղերի արդյունքում՝ 54.6% (Հ37.0 Խ35.2 Պ27.8) (2009 մայիսի 24)[15]։ 40/4 ժամանակային վերահսկողությամբ 128 շախմատային շարժիչների խաղերի արդյունքում՝ 54.8% (Հ39.6 Խ30.5 Պ30.0) (2009 մայիսի 24)[16]։

Ոչ-ոքի՝ լավագույն խաղի դեպքում

Եվգենի Սվեշնիկով, ով 1994 թվականին պնդում էր, որ սպիտակները պետք է խաղան հաղթելու մինչդեռ սևերը ոչ-ոքիի համար:

Ջոզեֆ Բարտինը իր 1735 թվականի ձեռնարկում գրում է․ «Նա, ով առաջինն է խաղում, հասկանում է, որ գրոհում է»[17]։ Սա համահունչ է այն ավանդական տեսակետին, թե սպիտակներ, առաջին քայլի շնորհիվ, սկսում են նախաձեռնությունը և պետք է փորձեն այն ընդլայնել միջնախաղում, մինջդեռ սևերը պետք է փորձեն չեզոքացնել սպիտակների առավելությունը և հասնեն հավասարության[18][19][20]։ Քանի որ սպիտակները սկսում են խաղը նախաձեռնությամբ, սպիտակների կողմից փոքր սխալը հիմնականում հանեգեցնում է նախաձեռնության կորստի, մինջդեռ սևերի կողմից նման սխալը ունենում է ավելի լուրջ հետևանքներ[21][22]։ Այսպիսով, 1994 թվականին Սվեշնիկովը գրում է․ «Սևերով խաղացողները չեն կարող իրենց նույնիսկ ամենափոքր սխալ թուլ տալ ․․․․ տեսականորեն շախմատում սպիտակների և սևերի խնդիրները տարբեր են․ սպիտակները պետք է հաղթանակի ձգտեն, սևերը՝ ոչ-ոքիի»[23]։

Շախմատային տեսաբանները երկար քննարկել են սպիտակների նախաձեռնության տևականության և կատարյալ խաղի դեպքում հնարավոր ելքերի մասին։ Ջորջ Ուոքերը 1846 թվականին գրում է․ «Առաջին քայլը առավելություն է, ․․․․ բայց, եթե ճիշտն ասենք, առաջին քայլը սակավարժեք է»[24]: Վիլհելմ Ստեյնիցը (աշխարհի առաջին չեմպիոն), ով համարվում է ժամանակակից շախմատի հայրը[25][26][27], 1889 թվականին գրում է․ «Հիմա բոլոր փորձագետները ընդունում են, որ երկու կողմերի պատշաճ խաղի դեպքում խաղը իրավաչափ ելքը պետք է ոչ-ոքին լինի»[28]: Լասկերն ու Կապաբլանական՝ աշխարհի երկրորդ և երրորդ չեմպիոնները, համաձայնվել են Ստեյնիցի հետ[29][30][31]։ Ռեուբեն Ֆայնը՝ 1936-1951 թվականներին աշխարհի առաջատար շախմատիստներից մեկը[32], պնդում էր, որ սկզբնախաղում սպիտակների առավելությունը չափազանց աննշան է և առանց սևերի սխալի չի կարող հանգեցնել հաղթանակի[33]։

Այն տեսակետը, թե լավագույն խաղի դեպքում արդունքը ոչ-ոքի կլինի գերիշխում է։ Չնայած նրան, որ այս ենթադրությւոնը չի կարող ապացուցվել, Ռոուսոնը այն համարում է «ապահով» իսկ Ադորյանիը՝ «տրամաբանական»[34][35]։ Ուատսոնը հմաձայնվել է, որ «Կատարյալ խաղի դեպքում արդյունքը․․․․ ոչ-ոքի է ․․․․ իհարկե ես չեմ կարող սա ապացուցել, բայց ես կասկածում եմ, որ դուք կարող եք գեթ մեկ ուժեղ խաղացող գտնել, ով չի համաձայնվի։ ․․․․ Ես հիշում եմ, որ Կասպարովը վերջին տուրի ոչ-ոքիից հետո բացատրության սպասող լրագրոներին ասաց․ «Լավ, շախմատը ոչ-ոքի է»»[36]։ Աշխարհի չեմպիոն Բոբի Ֆիշերը գրեթե նույն տեսակետն է հայտնել[37][38]։

Լասկերն ու Կապաբլանկան մտահոգություն են հայտնել, որ շախմատը կդառնա «ոչ-ոքի մահ», քանի որ բարձ մակարդակի շախմատիստները ավելի ու ավելի են ոչ-ոքի խաղում[39][40]։ Ֆիշերը համաձայնվել է՝ ասելով, որ շախմատը սպառել է իրեն[41]: Երեքն էլ առաջարկում էին փոխել շախմատի կանոնները՝ ոչ-ոքիների քանակը նվազեցնելու համար։ Լասկերն առաջարկել է ոչ-ոքին գնահատել կես միավորից քիչ, իսկ հակառակորդի արքային պատի մեջ դնելու ամար կես միավորից ավել[39]։ Կապաբլանկան 1920-ականներին ներկայացրել է կապաբլանկայի շախմատը՝ ավելի մեծ դաշտով և հավելյալ քարերով շախմատի տարբերակ[42]։ Ֆիշերn առաջարկել է շախմատ-960-ը, շախմատի մեկայլ տարբերակ, որտեղ խաղաքարերի նախնական դիրքը պատահական է որոշվում[43][44]։

Այսօր որոշ ամենասուր սկղբնախաղեր վերլուծվել են այնքան խորը, որ սկսել են օգտագործվել որպես ոչ-ոքիի զենք։ Օրինակ՝ ամենաբարձր մակարդակներում սևերը հաճախ օգտագործում են իսպանական սկզբնախաղի մարշալյան հարձակումը՝ սկզբնախաղի տարբերակ, որտեղ սևերը զոհաբերում են զինվոր՝ ձեռք բերոլով վերջնախաղ, որտեղ սպիտակները ունեն մի զինվորի առավելություն, բայց սևերի ճիշտ խաղի դեպքում խաղն ավարտվում է ոչ-ոքի արդյունքով[45][46][47][48]։

Կատարյա՞լ խաղը
abcdefgh
8
a8 black rook
b8 black knight
c8 black bishop
e8 black king
f8 black bishop
h8 black rook
b7 black pawn
f7 black pawn
g7 black pawn
h7 black pawn
a6 black pawn
d6 black pawn
e6 black pawn
f6 black knight
g5 white bishop
d4 white knight
e4 white pawn
f4 white pawn
a3 black queen
c3 white knight
a2 white pawn
c2 white pawn
d2 white queen
g2 white pawn
h2 white pawn
b1 white rook
e1 white king
f1 white bishop
h1 white rook
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Թունավորված զինվորի սկզբնախաղը՝ 9...Qa3 քայլից հետո
abcdefgh
8
c8 black bishop
h8 black king
f7 white queen
h7 black pawn
a6 black pawn
c6 black pawn
e6 black pawn
f6 black pawn
e5 black pawn
c3 white king
g3 white rook
f2 black queen
g2 white pawn
h2 white pawn
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh

2007 թվականին գրոսմայստերներ Ատանաս Կոլեվն ու Կիրիլլ Գեորգրը պնդում էին, որ հիմնականում նույնը կարելի է ասել Նայդորֆի Սիցիլիականում թունավորված զինվորի տարբերակում, որն առաջանում է 1.e4 c5 2.Ձf3 d6 3.d4 cxd4 4.Ձxd4 Ձf6 5.Ձc3 a6 6.Փg5 e6 7.f4 Թb6!: Վաղուց սա համարվում է ամենասուր, ամենախնդրահարույց[49][50] կամ նույնիսկ անխոհեմ սկզբնախաերից մեկը[51][52][53]։ Խաղի շարունակությունը հիմնականում լինում է՝ 8.Թd2 Թxb2 9.Նb1 Թa3[54]: Գեորգիևն ու Կոլեվը հայտարարել են, որ 6.Փg5 քայլը ամենաբարձր մակարդակում հազվադեպ է խաղացվում, քանի որ այս սկզբնախաղի հիմանական տարբերակի լավագույն խաղի դեպքում ստացվում է ոչ-ոքի՝ հավերժական պատով[55]։ Ըստ նրանց՝ հետևյալ խաղը «հավանաբար սա տեսության վերջին խոսքը կմնա»[56]։

Ֆրանսիսկո Վալիեխո Պոնս - Գարի Կասպարով, Մոսկվա 2004 թվական[57][58]՝ 1. e4 c5 2. Ձf3 d6 3. d4 cxd4 4. Ձxd4 Ձf6 5. Ձc3 a6 6. Փg5 e6 7. f4 Թb6 8. Թd2 Թxb2 9. Նb1 Թa3 10. f5 Ձc6 11. fxe6 fxe6 12. Ձxc6 bxc6 13. e5 dxe5 14. Փxf6 gxf6 15. Ձe4 Թxa2 16. Նd1 Փe7 17. Փe2 0-0 18. 0-0 Նa7 19. Նf3 Աh8 20. Նg3 Նd7 21. Թh6 Նf7 22. Թh5 Նxd1+ 23. Փxd1 Թa5 24. Աf1 Թd8 25. Թxf7 Թxd1+ 26. Աf2 Թxc2+ 27. Աf3 Թd1+ 28. Աf2 Թc2+ 29. Աe3 Փc5+ 30. Ձxc5 Թxc5+ 31. Աd2 Թf2+ 32. Աc3 Թd4+ 33. Աc2 Թf2+ 34. Աc3 1/2–1/2 (34...Qd4+ քայլից հետո սպիտակները չեն կարող խուսափել շախից)։

Սակայն, 6.Փg5 քայլի հանդեպ Գեորգիևի և Կոլեվի հոռետեսական գնահատականները հարցականի տակ են դրվել, քանի որ հետագայի մի քանի բարձ մակարդակի խաղերում սպիտակները հաջողության են հասել 10.e5 քայլով (մեկ այլ քննադատված տարբերակ)[59][60]։ Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 2013 թվականին գրում է, որ 10.f5 քայլիը հանգեցնում է «ստիպողական ոչ-ոքիի», բայց 10.e5 քայլից հետո «մենք ստանում ենք սուր իրավիճակ՝ երկկողմանի հնարավորություններով»[61]։

Հաղթում են սպիտակները

Սպիտակները հաղթում են 1.e4 քայլից հետո

abcdefgh
8
a8 black rook
b8 black knight
c8 black bishop
d8 black queen
e8 black king
f8 black bishop
g8 black knight
h8 black rook
a7 black pawn
b7 black pawn
c7 black pawn
d7 black pawn
e7 black pawn
f7 black pawn
g7 black pawn
h7 black pawn
e4 white pawn
a2 white pawn
b2 white pawn
c2 white pawn
d2 white pawn
f2 white pawn
g2 white pawn
h2 white pawn
a1 white rook
b1 white knight
c1 white bishop
d1 white queen
e1 white king
f1 white bishop
g1 white knight
h1 white rook
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
1.e4 քայլից հետո «Սպիտակները պարտավոր են հաղթել» ըստ Ադամսի։

Չնայած նրան, որ այս տեսակը շատ տարածված չէ, քսաներորդ դարի երեք ականավոր վարպետները պնդում էին, որ սպիտակների առավելությունը պետք է կամ կարող է վճռորոշ լինել կատարյալ խաղի դեպքում։ Ամերիկյան առաջատար վարպետներից[62] Վիվեր Ադամսը այս տեսակետի ամենահայտնի կողմնակիցներից մեկն է, ինչի մասին նա ներկայացրել է 1939 թվականի իր «White to Play and Win» գրքում[63] և շարունակել է մեկնաբանել իր հետագա գրքերում և հոդվածներում մինչև իր մահը (1963 թվական)[64]։

Ադամսը կարծում էր, որ 1.e4-ը սպիտակների ամենաուժեղ քայլն է[65], և եթե դրանից հետո երկու կողմն էլ կատարյալ խաղան, «Սպիտակները պարտավոր են հաղթել»[66]։ Այս տեսակետը շատ է քննադատվել[67][68][69]։ Ադամսին չհաջողվեց իր տեսության ճշմատացիությունն ապացուցել մրցույթների և խաղերի պրակիտիկայով։ Իր գրքի հրատարակումից մեկ տարի անց՝ 1940 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում, նա սպիտակներով խաղացված չորս խաղից վաստակեց միայն մեկ ոչ-ոքի, բայց կարողացավ հաղթել սևերով խաղացված բոլոր չորս խաղերը[70]։

Ըստ Սվեշինկովի՝ Վսեվոլոդ Ռաուզերը (1930-ականների Խորհրդային առաջատար շախմատիստ և տեսաբան[71]) նույնպես «պնդում էր, որ «1.e4 - սպիտակները հաղթում են» և նա կարողացել է սա ապացուցել շատ հաճախ[9]։

Սպիտակները հաղթում են 1.d4 քայլից հետո

abcdefgh
8
a8 black rook
b8 black knight
c8 black bishop
d8 black queen
e8 black king
f8 black bishop
g8 black knight
h8 black rook
a7 black pawn
b7 black pawn
c7 black pawn
d7 black pawn
e7 black pawn
f7 black pawn
g7 black pawn
h7 black pawn
d4 white pawn
a2 white pawn
b2 white pawn
c2 white pawn
e2 white pawn
f2 white pawn
g2 white pawn
h2 white pawn
a1 white rook
b1 white knight
c1 white bishop
d1 white queen
e1 white king
f1 white bishop
g1 white knight
h1 white rook
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
1.d4 քայլից հետո Հանս Բեռլիները կարծում էր, որ սպիտակները ստանում են հաղթանակի առավելություն։

Վերջերս նամակագրական շախմատի աշխարհի նախկին չեմպիոն ՄՎ Հանս Բեռլիները իր 1999 թվականի «The System» գրքում պնդում էր, որ 1.d4 քայլը սպիտակներին տալիս է մեծ, և գուցե վճռորոշ, առավելություն։ Բեռլիները հավաստիացնում էր, որ կատարյալ խաղում սպիտակները հաղթում են Գրյունֆելդի պաշտպանության, Ժամանակակից Բոնոնիի, Բենկոյի գամբիթի և ուրիշ (անանուն) «հիմնական պաշտշանությունների» դեմ[72]: Սակայն նա ասել է, որ «Հնարավոր է, որ շախմատի կանոններն այնպիսին են, որ 1.d4 քայլի դեմ միայն մի քանի ճշմարտանման երևացող պաշտպանություններ կան, որ կարող են հերքվել»[73]։ Բեռլիները գրել է, որ Ադամսի «տեսությունները, չնայած լավագույն խաղացողների մեծ մասը արհամարհանքին, ինձ վրա տևական և ուղղակի ազդեցություն են ունեցել։ Վիվեր Վ․ Ադամսը իմ ճանաչած մարդկանցից առաջին է, ով, ըստ էության, շախմատ խաղալու մասինն տեսություններ է մշակել»[67]։

Բեռլիների տեսությունները, ինչպես Ադամսինը, ենթարկվել են խիստ քննադատության[74][75][76][77]:

Ժամանակակից պատկեր

Ինչպես պարզաբանվում է ներքևում, շախմատային տեսաբանները վերջին տասնամյակների ընթացքում շարունակում են քննարկել սպիտակների առավելության չափն ու բնույթը։ Բեռլիներին չհաշված, նրանք մերժել են այն միտքը, թե սպիտակները հաղթում են առաջին քայլից։ Շատերը նաև մերժում են ավանդական պարադիգմը, թե սևերը նպատակը պետք է սպիտակների նախաձռնությունը ձեզոքացնելն ու հավասարություն ստանալը լինի։

Սպիտակները ունեն շարունակական առավելություն

2004 թվականին գրոսմայստեր Լարի Կաուֆմանը արտահայտել է տեսակետ, ըստ որի խաղի ընթացքը որոշելու կարողություն միշտ կարող է հանգեցնել վերջնախաղում որոշակի առավելության, չնայած պարտադիր չէ, որ այդ առավելություն որոշիչ լինի։ Կուֆմանը գրում է՝ «Ես չեմ հավատում, որ սպիտակները կարող է անխուսափելիորեն հաղթել։ Ես, այնուամենայնիվ, հավատում եմ, որ 1.e4 կամ 1.d4 քայլերով սպիտակները պետք է կարողնան որոշակի առավելություն ստանալ, որը կտևի մինչև վերջնախաղ։ Եթե շախմատը գնահատվեր բռնցքամարտ նման՝ չորոշվածը խաղը տրվեր որոշակի համակարգով տրվեր մասնակցին (եթե տրվեր), որը «ամենամոտն» է եղել հաղթանակին, ուրեմն ես հավատում եմ, որ տեսականորեն սպիտակները անշուշտ կունենային անխուսափելի հաղթանակի հնարավրություն»[78]

Black is OK!

Սկսած 1988 թվականից Ադորյանը մի շարք գրքերում և ամսագրային հոդվածներում պնդում է, որ սևերի հետ ամեն ինչ նորմալ է[79][80]: Ադորյանը պնդում էր, որ սպիտակները սկսում են խաղը, ըստ էության, առանց առավելության։ Նա գրում է․ «Իմ կարծիքով սպիտակների միակ ակնհայտ առավելությունն այն է, որ եթե նրանք խաղում են ոչ-ոքիի համար, և լավ են խաղում, ապա սևերը դժվար թե առանց ակնհայտ ռիսկի գնալու կարողանան խուսափել ոչ-ոքիից»[81]։ Ըստ Ադորյանի՝ «Սպիտակների առավելության մասին հեքիաթը մոլորություն է․ դրա հավատը հիմնված է մասսայական փսիխոզի վրա»[82]։ Ռոուսոնը գրում է, որ Ադորյանի «վեճը վերջին տասնամյակների ամենակարևոր շախմատային մտքերից է ․․․․ որովհետև այն տեղից շարժեց մեր այն երթադրությունները, թե սպիտակները սկսում են խաղը որոշ առավելությամբ և բացահայտեց դրանց գաղափարական բնույթը»[83]։ Սակայն Ռոուսոնը մերժում է Ադորյանի այն տեսակետը, թե սպիտակները ըստ էության չունեն ոչ մի առավելություն, պաճառաբանելով, որ «սպիտակն ավելի լավ է» և «սևերի հետ ամեն ինչ նորմալ է» պնդումներն իրարամերժ են[84]։

Ադորյանի գրքերից մեկում գրոսմայստեր Լայոշ Պորտիշը կարծիք է հայտնել, թե «Բոլոր «փորձարկված» սկզբնախաղերից առնվազն երկու երրորդում սպիտակները ստանում են ակնհայտ առավելություն»։ Ըստ Պորտիշի՝ սպիտակների համար «խնդիրն այն է, որ շատ քչերը գիտեն, թե որ սկզբնախաղերն են իսկապես լավ սևերի համար։ Նրանք, ովքեր գտել են այս տարբերակները, վախենալու պատճառ չունեն, քանի որ «սևերը, անշուշտ, լավ են», բայց միայն այս տարբերակներում»[85]։

Նշումներ

Ծանոթագրություններ

Գրականություն