Առաջին համաշխարհային պատերազմի պատճառներ
Առաջին համաշխարհային պատերազմի պատճառները բազմազան են և քննարկման առարկա։ Պատերազմը սկսվել է Բալկաններում 1914 թվականի հուլիսի վերջին և ավարտվել է 1918 թվականի նոյեմբերի 18-ին՝ խլելով 17 միլին մարդու կյանք և 20 միլիոն վիրավոր։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4e/WWIchartX.svg/350px-WWIchartX.svg.png)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/WWI-re.png/350px-WWI-re.png)
Երկարաժամկետ վերլուծությունները միտված են բացատրելու ինչու երկու գերտերություններ Գերմանիան և Ավստրո-Հունգարիան մի կողմից և Ռուսաստանը, Ֆրանսիան, Սերբիան և Մեծ Բրիտանիան մյուս կողմից մտան պատերազմի մեջ 1914 թվականին։ Պատերազմի պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է վերլուծել քաղաքական, տարածքային և տնտեսական հակամարտությունները, Միլիտարիզմը, դաշինքների ստեղծման պատճառները, իմպերիալիզմը, ազգայնականության աճը և ուժային վակումը Օսմանյան կայսրության փլուզումից հետո։ Մյուս հիմնական պատճառներից կարող են լինել Եվրոպայում ուժային վերադասավորումից հետո տարածքային վեճերը[1][2], փլուզված և մասնատված երկրները, սպառազինության մրցավազքը, որը սկսվել էր վերջին տասնամյակներում[3]։
Կարճաժամկետ վերլուծությունները փորձում են բացատրել թե ինչու հենց այդ ժամանակ սկսվեց պատերազմը։ Նրանք վերլուծում են Հուլիսյան ճգնաժամի ժամանակ մեծ տերությունների որոշումները, ինչը առաջացել էր Արքայազն Ֆրանց Ֆերդինանդի և նրա կնոջ սպանությունից հետո 1914 թվականի հունիսի 28-ին։ Սպանությունը կատարել էր Գավրիլո Պրինցիպ, ով ազգությամբ սերբ էր և Երիտասարդ Բոսնիա խմբակցության անդամ էր, որին սատարում էր Սերբիական ազգայնական Սև ձեռք կազմակերպությունը[4]։ Ճգնաժամը ծագեց Ավստրո-Հունգարիայի և Սերբիայի միջև, որում ներքաշվեցին Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան և Մեծ Բրիտանիան։ Ճգնաժամի խորացման պատճառներից էր դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը մեծ տերությունների միջև։
Ճգնաժամին հաջորդեց մի շարք դիվանագիտական հակամարտություններ Մեծ տերությունների երկրների միջև։ Այս հակամարտությունների հիմնական պատճառը կարող է լինել ուժերի վերադասավորությունը Եվրոպայում սկսած 1867 թվականին[5]։
Պատմաբանները մինչև այժ չեն եկել համաձայնության պատերազմի հիմնական պատճառների շուրջ։ Գոյություն ունեն մի քանի տեսակետներ։ Շատ պատմաբաններ կարծում են, որ պատերազմը ոչ թե սկսել են Գերմանիան և Ավստրո-Հունգարիան, այլ ներքաշված են եղել նաև այլ ուժեր։ Մյուսները կարծում են, որ Գերմանիան երկար ժամանակ պլանավորել էր պատերազմը, երրորդները կարծում են որ Անտնանտի ուժերը ավելի շահագրգռված են եղել պատերազմի սկսվելու հարցում։