Ապրելու երկիր կուսակցություն

Ապրելու երկիրը («Ապրելու երկիր» կուսակցություն), քաղաքական կուսակցություն Հայաստանում, որը հիմնադրվել է 2021 թվականի օգոստոսի 15-ին՝ նախաձեռնող խմբի գումարած համաժողովի ժամանակ[2]։

«Ապրելու երկիր» կուսակցություն
Изображение логотипа
Ապրելու երկիր կուսակցության տարբերանշան
Հանահիմնադիրներ
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԱռաջնորդՄանե Թանդիլյան
ՀիմնադիրՄեսրոպ Առաքելյան, Մանե Թանդիլյան
Հիմնադրվածօգոստոսի 15, 2021
ՇտաբՍայաթ-Նովա 27, ք․ Երևան, ՀՀ[1]
Կայքapreluyerkir.am

Պատմություն

Կուսակցության հիմնադիրներն են Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար[3], ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԼՀԿ նախկին քարտուղար Մանե Թանդիլյանը[4] և Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար[5] Մեսրոպ Առաքելյանը[6]։

Կուսակցությունը ներկայացված չէ Ազգային ժողովում և ներկայումս հանդես է գալիս որպես արտախորհրդարանական ուժ։

Կուսակցության կազմ

«Ապրելու երկիր» կուսակցությունն ունի քաղաքական խորհուրդ և վերահսկիչ հանձնաժողով։ Վերջիններիս գործունեությունն իրականացվում և կանոնակարգվում է «Ապրելու Երկիր» կուսակցության Կանոնադրությամբ[1]։

Կուսակցության խորհրդանիշ

«Ապրելու երկիր» կուսակցության խորհրդանիշի տարրերն են ջրի կաթիլը, որը սփռվում է դեպի աջ և վերև՝ մատնահետքի տեսքով վերածվելով Հայաստանի և Արցախի քարտեզի։ Ձախ, ներքևի հատվածում գրված է՝ ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ[փա՞ստ]։Կուսակցության խորհրդանիշի տարրերն ունեն հետևյալ խորհուրդը՝

  • Ջրի կաթիլը խորհրդանշում է կյանքը, ապրելը։
  • Սփռումը նշանակում է համայն հայության միավորումը։
  • Մատնահետքը խորհրդանշում է մարդու անհատական պատասխանատվության ստանձնումը։

Մասնակցություն ընտրական գործընթացներում

Կուսակցությունը հիմնադրումից ամիսներ անց մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին[7]։

  • 2021 թվականի հոկտեմբերի 17-ին[8] ՀՀ-ի 6 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը գրանցել է բարձր ցուցանիշներ․ մասնակցության հայտ է ներկայացրել 5-ում և արդյունքում ներկայացվածություն ունի դրանցից յուրաքանչյուրում։ Մասնավորապես Սյունիքի մարզի Տաթև[9] համայնքում ընտրությունների արդյունքում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Մարատ Գերասիմյանը ստանձնել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իրականացնում է համայնքի մասնակի կառավարում։
  • 2021 թվականի դեկտեմբերի 5-ին[10] տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում 36 համայնքից 10-ում «Ապրելու երկիր» կուսացությունը առաջադրել է համայնքի ղեկավարի և ավագանու թեկնածուներ։ 10-ից 8-ում ապահովել է ներկայացվածություն։ Դեկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում կուսակցությունը հաղթել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում[11], ունի 6 մանդատ։ Համայնքը ղեկավարում է «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արսեն Աղաբաբյանը։
  • 2022 թվականի սեպտեմբերի 25-ին[12] ՀՀ-ում կայացած ՏԻՄ ընտրություններում ևս «Ապրելու երկիր» կուսակցությունը գրանցել է բարձր ցուցանիշներ՝ ներկայացված լինելով 6 համայնքներում 32 ավագանու անդամներով։ Կուսակցությունը հաղթել է Լոռու մարզի Ալավերդի համայնքում[13]։ Համայնքը ղեկավարում է «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արկադի Թամազյանը։

Ստացած ձայների և ավագանու անդամների թվով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը արձանագրել է լավագույն արդյունքը իշխող կուսակցությունից հետո։

ՀամայնքՄանդատՄանդատ, %
Ալավերդի13/2748.48%
Արարատ2/277.01%
Արթիկ1/274.29%
Գյուլագարակ7/1549.32%
Գյումրի2/335.64%
Դիլիջան5/2124․51%
Եղեգնաձոր1/214.79%
Թալին2/276.86%
Լոռի Բերդ4/1528.00%
Հրազդան2/276.64%
Մեղրի2/159.79%
Նոյեմբերյան6/2129.54%
Չարենցավան2/276.67%
Ջերմուկ1/154.07%
Վանաձոր2/334.29%
Տաթև2/1513.06%
Տեղ5/1534.86%
Փարաքար10/2148.94%

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ