Ապենցել

Ապենցել (գերմ.՝ Appenzell), բնակավայր[1][2][3] Շվեյցարիայում։ Ապենցել-Իններռոդեն կիսականտոնի վարչական կենտրոնն է։ Գտնվում է այդ կիսականտոնի իր իսկ անունով կոչվեղ շրջանում, մասամբ՝ նաև Ռյուտե և Շվենդե շրջաններում[4]։ 2014 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ բնակիչների թվաքանակը եղել է 5.751[5][6]:

Բնակավայր
Ապենցել
ԴրոշԶինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես16,86 կմ²
ԲԾՄ778 մետր
Բնակչություն5750 մարդ (2014)
Փոստային դասիչ9050
Պաշտոնական կայքappenzell.org
Ապենցել (Շվեյցարիա)##
Ապենցել (Շվեյցարիա)

Ապենցելը հռչակվել է իր նախշազարդավոր շինություններով։

Բնակավայրի կենտրոնական մասում գտնվող շինությունները, ծխական եկեղեցին, 1563 թվականին կառուցված համայնքապետարանը, Salesis շենքը, Կլանքս ամրոցի ավերակները և պետական արխիվը՝ վարչական շենքով հանդերձ, ներառված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում[7]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապենցել» հոդվածին։