Աշոտ Մելիքջանյան
Աշոտ Մելիքջանյան (ապրիլի 20, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 12, 2001, Նյու Յորք, ԱՄՆ), թատրոնի և հեռուստատեսության խորհրդահայ դերասան։
![]() | |
---|---|
Պատկեր:Ashot Melikjanyan.jpeg | |
Ծնվել է | ապրիլի 20, 1952 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 12, 2001 (49 տարեկանում) |
Մահվան վայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1972 - 1990 |
Կենսագրություն
Աշոտ Մելիքջանյանը իր դերասանական կարիերան սկսել է Երևանի դրամատիկական թատրոնում։ Ֆիլմերում իր առաջին դերը ստացել է 1972 թվականին՝ նկարահանվելով Հայրիկ ֆիլմում։ Ֆիլմում նա մարմնավորել է Մերուժանի դերը։ Գլխավոր դեր առաջին անգամ ստացել է 1979 թվականին՝ նկարահանվելով Երկրային հետիոտներ ֆիլմում։ Ֆիլմը նկարահանվել էր «Ուզբեկֆիլմ» ընկերությունը։ Հաջորդ գլխավոր դերը ստացել է 1983 թվականին՝ նկարահանվելով «Առանց ավելորդ ռիսկի» ֆիլմում, որը նկարահանել էր Մ. Գորկու անվան կինոստուդիան։ Դերասանի վերջին ֆիլմը եղել է «Կարոտը», որը նկարահանվել է 1990 թվականին Հայֆիլմ կինոստուդիայի կողմից։ ԽՍՀՄ փլուզումից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ աշխատել է հուշանվերների ֆաբրիկայում։ Համակարգել է ֆաբրիկայի Դոմինիկյան Հանրապետության մասնաճյուղը։ Մահացել է 2001 թվականի նոյեմբերի 12-ին Նյու Յորքում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ։